...

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու բրոկոլիով ապուր

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու բրոկոլիով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը: 

Բաղադրիչները 
2 բաժնի համար

  • 150-200 գ բրոկոլի
  • 200 գ հավի փափկամիս
  • 200 գ կամ 2 հատ միջին չափի կարտոֆիլ
  • 100 գ կամ 1 միջին չափի գազար
  • 70 գ կամ 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 պտղունց չորացրած սխտոր
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 1 լ ջուր
  • թարմ մաղադանոս՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլն ու սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Գազարը մաքրեք ու քերիչով քերեք:
  2. Բանջարեղենը լցրեք կաթսայի մեջ ու վրան ջուր լցրեք: Դրեք կրակի վրա, թողեք եռա ու 10 րոպե եփեք:
  3. Բրոկոլին լվացեք, պոչերը հեռացրեք ու մասնատեք:
  4. Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք:
  5. Երբ կարտոֆիլը համարյա եփված լինի, ապուրին ավելացրեք բրոկոլին ու հավի միսը: Եփեք մինչև բանջարեղենն ու միսը պատրաստ լինեն՝ մոտ 8-10 րոպե:
  6. Ապուրը պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ աղը, աղացած սև պղպեղն ու չորացրած սխտորն ավելացրեք:
  7. Ապուրը լցրեք ափսեների մեջ, ցանկության դեպքում վրան կտրտած մաղադանոս լցրեք ու մատուցեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ