...

Հեշտ ու համեղ. Խնձորով ու ծիրանաչրով աղցան

Հեշտ ու համեղ. Խնձորով ու ծիրանաչրով աղցան

Պատրաստեք խնձորով, ծիրանաչրով, ընկույզով ու գազարով այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 2 հատ գազար
  • 2 հատ կանաչ խնձոր
  • 250-300 գ ծիրանաչիր
  • 200-250 գ ընկույզ
  • 3 պճեղ սխտոր
  • մայոնեզ՝ ըստ ճաշակի
  • աղ, աղացած սև պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Ծիրանաչիրը լվացեք ու չորացրեք: Խնձորն ու գազարը լվացեք, մաքրեք, խնձորի կորիզները հեռացրեք:
  2. Գազարը խոշոր քերիչով անցկացրեք: Ծիրանաչիրը կտրատեք: Լցրեք խորը պնակի մեջ:
  3. Խնձորը կտրատեք, ավելացրեք աղցանին: Ավելացրեք նաև կտրտած ընկույզը:
  4. Սխտորը ճզմեք, ավելացրեք մայոնեզին ու խառնեք:
  5. Մայոնեզը ավելացրեք աղցանին, լավ խառնեք, աղ ու պղպեղ արեք: Տեղադրեք սառնարանում:
  6. Մատուցելուց առաջ զարդարեք կանաչիով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ