...

Հիասթափված էի, բայց հետո հանդիպեցի դատավորներին

Հիասթափված էի, բայց հետո հանդիպեցի դատավորներին

«Մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իրավաբանությունից»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը համակիր իրավաբանների հետ հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Անկեղծ պոռթկումից հետո Քոչարյանը չի շարունակում միտքը, պարզապես ԲԴԽ-ին հուզմունքից անվանում է Պե-Դե-Խե, իսկ արդարադատության խորհրդին՝ արդարության խորհուրդ:

Իսկ եթե շարունակեր, կստացվեր մոտավորապես այսպես. հիասթափված էի իրավաբանությունից, ընկճված, բայց հետո հանդիպեցի Վերաքննիչ դատարանի դատավորներին և հասկացա՝ կա սեր, որը դիմանում է ժամանակի մարտահրավերներին: Լավ, ջերմ ընկերությունը կարող է հաղթահարել քրեական օրենսգրքի ցանկացած խոչընդոտ:

Իսկ այնուհետև հանդիպեցի իմ սրտի ՍԴ դատավորներին: Չնայած մութ ուժերը դեմ էին մեզ՝ նրանցից ոմանց հեռացրեցին աշխատանքից, բայց, միևնույն է, նրանք հաստատակամ գտնվեցին և հանուն ինձ վճռեցին՝ բանակը ներքաղաքական պրոցեսներին օգտագործելը սովորական շարքային իրադարձություն է:

Քոչարյանը ճիշտ էր՝ Կուշտունիցան կզարմանար: Նրան պետք է հրավիրել Հայաստան, որպեսզի նկարահանի մի ֆիլմ՝ հերոսի ու դատարանների չտեսնված սիրո մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ