...

Հիմա էլ դարձան «ձեռնատու» իշխանություններ

Հիմա էլ դարձան «ձեռնատու» իշխանություններ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, իսկ իրականում շատ կարևոր և հայկական կողմին ձեռնատու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ և խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում»:

«ՉԻ». Բա դե ասեք, որ այդ փաստաթուղթը մեզ «ձեռնատու» է: Էլ ավելի լավ կլինի, որ այդ փաստաթուղթը հրապարակեք, որ էլ ձեզ չասեն հողատու, այլ ասեն՝ «ձեռնատու»: Համ էլ ադրբեջանամերձ ընդդիմությունը կատաղությունից կպայթի:

Մենակ չենք հասկանում, թե այդ դեպքում ինչի՞ եք Միքայել Մինասյանին վրա տվել: Փաստորեն, մարդը կարևոր ու հայկական կողմին «ձեռնատու» փաստաթուղթ է հրապարակել: Փոխանակ շնորհակալ լինեք, ադրբեջանական գործակալ եք համարում:

Ֆո՜ւհ, սրտներս տեղն ընկավ: Հպարտանում ենք ձեզանով: Էս հլը պարտված վիճակում են այսպիսի «ձեռնատու» փաստաթղթեր սարքում, բա որ հաղթա՞ծ լինեին, ինչ կանեին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ