...

Հիմա էլ ռուսներին կատաղեցրեց

Հիմա էլ ռուսներին կատաղեցրեց

Երեկ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համալիրները ժամանակին չեն կիրառել, ասել է. «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10%-ով»:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրոք այդպե՞ս է եղել, Փաշինյանը պատասխանել է. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

«ՉԻ». Ձեզ աննախադեպ փաստ ենք ներկայացնում: Ընդամենը մեկ օրում, իսկ եթե ավելի ստույգ՝ 12 ժամում, Հայաստանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ, որի պատճառով կարող են փչանալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հեռանկարում՝ Իրանի հետ հարաբերությունները, հետո մի ուրիշ սկանդալային պատմության մեջ, երբ միջազգային ռազմական ցուցահանդեսում մեր երկիրը դատարկ տաղավարով է ներկայացել, երեկոյան էլ, ինչպես ասում են՝ «вишенка на торте», Նիկոլ Փաշինյանը նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցեց:

Այսպիսի իրավիճակ ստեղծելու համար իսկապես պետք է բացառիկ տաղանդ լինել: Արդյունքում` երեկվանից ռուսները կատաղել են: Ռուսական մամուլը գրում է. Հայաստանի ղեկավարը «Իսկանդեր» համալիրները անպիտան է համարել: Այսինքն՝ Ռուսաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը հարվածում է զենքի և սպառազինության համաշխարհային շուկայում ռուսական դիրքերին: Ռուսական զենքի հրաշալի հակագովազդ, որից օգտվելու և որը շահարկելու են Ռուսաստանի մրցակիցները:

Բանը հասնի նրան, որ Ռուսաստանի Պետդումայի՝ պաշտպանության կոմիտեի փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին մեղադրի ստախոսության մեջ. այսպիսի բան վերջին 3000 տարում հաստատ չի եղել, Նիկոլ Փաշինյանը կարող է դա որպես աննախադեպ փաստ ներկայացնել իր լայվերում:

Դուք նկատե՞լ եք, հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ խոսում է, մի նոր պրոբլեմ է ավելացնում: Ընդ որում, չի էլ հասկանում, որ երկրի ղեկավարի մակարդակով «Իսկանդերի» մասին օդում կախված լուրերի մակարդակով չի կարելի խոսել: Բան ունես ասելո՞ւ, կոնկրետ փաստեր ներկայացրու, բայց ոչ թե՝ հրապարակավ, այլ գնա, ռուսների հետ խոսիր, ասա, այ սենց խնդիր է եղել և այլն: Հաստատ այլ արձագանք կլինի: Զոռով երկրի գլխին սարքում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ