...

Հիմա էլ սրանք

Հիմա էլ սրանք

Մի խումբ մարդիկ՝ ներկայանալով որպես մտավորականներ, կոչով դիմել են Նիկոլ Փաշինյանին և պահանջել հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորում»:

«Կոչ ենք անում հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը»,- նշված է կոչի մեջ:

«ՉԻ». Պատերազմի առաջին օրերին մի խումբ քաղաքական ուժեր հանդես եկան Հայաստանում ռազմական ինչ-որ մարմին ստեղծելու պահանջով: Հիշում եք երևի՝ ինչքան անկապ, թղթի վրա գործող կուսակցություններ կային, բերել, լցրել էին նման պահանջ ներկայացնողների շարքերը: ԱԻՄ, «Ծիրան», ՍԻՄ... և այլն: Որոնց մասին հանրությունը տարիներով չէր լսել:

Դե հիմա պատկերացրեք, որ ինչ կարգի և մակարդակի քաղաքական ուժեր պահանջել էին իշխանությունը փոխանցել ռազմական մարմնի, նույն «կլասի» ու էության մարդիկ էլ որպես մտավորական են նույնը պահանջել:

68 հոգի է ստորագրել դա, հատ-հատ նայել ենք, թե ովքեր են, նմուշի համար գոնե մեկը չկար, որ ասես՝ հա, այս մարդը վաստակել է մտավորականի կոչումը, ծանր պահերին իր ազդեցիկ խոսքն ասելու իրավունքը:

Լարիսա Ալավերդյա՞նն է մտավորականը, թե՞ Ալվարդ Պետրոսյանը: Ընդ որում, այս ցանկում հիմնականում մարդիկ են, որոնք ընդհանրապես կապ չունեն մշակույթի, արվեստի, գրականության հետ, մարդիկ, որոնց մի մասը 1990-ականների պատերազմի ժամանակ էլ էր իշխանությունների դեմ գործում: 

Ոնց տարիներ շարունակ քաղաքական դաշտն են ապականել, այնպես էլ՝ մշակույթի ոլորտն ու արժեզրկել մտավորական բառը:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ