...

Հիմա ո՞վ ում եղբայրն ու հոգեզավակն է

Հիմա ո՞վ ում եղբայրն ու հոգեզավակն է

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քոչարյանը և Փաշինյանը երկվորյակ եղբայրներ են»:

«ՉԻ». Ամեն ինչ խառնվեց իրար, ինչպես՝ Օբլոնսկիների ընտանիքում: Հայկական քաղաքական դաշտի տոհմածառը պետք է թարազուի բերել, կանոնակարգել, որ հասկանանք, թե ով ում բարեկամն է: Անհրաժեշտ է նաև ԴՆԹ-մոլեկուլային փորձաքննություններ անցկացնել, որ, օրինակ, տեսնենք, Քոչարյանն ու Փաշինյանն իրար հետ ինչ ազգակցական կապեր ունեն: Պիտի անալիզ, բան հանձնեն:

Թե չէ որ ասում են՝ Քոչարյանը և Փաշինյանը երկվորյակ եղբայրներ են, բա այդ դեպքում ո՞վ է նրանց հոգևոր հայրը, արդյո՞ք նրանք հոգևոր զավակներ ունեն, հոգևոր բաջանաղներ, փեսաներ և այլն: Մեր մեջ ասած, Նիկոլն ու Ռոբերտը տեսքով նման չեն: Բայց ահա բնավորության որոշ գծեր նույնն են: Երկուսն էլ շատ են սիրում իշխանություն, երկուսն էլ ոչմիթիզական են: Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ Վարուժան Ավետիսյանն էլ նրանց երրորդ եղբայրն է, քանի որ ոչ պակաս ոչմիթիզական է և հեղաշրջումների սիրահար է: 

Հ.Գ. Իմիջիայլոց, ովքե՞ր են հայկական Վիքիպեդիայի խմբագիրը, պատասխանատուները: Այնտեղ մեր աչքով ընկավ Վարուժան Ավետիսյանի կենսագրությունը ու գրված է. «1998-2018 թթ. ենթարկվել է քաղաքական հետապնդման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարոզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի»: Էս ՊՊԾ գնդի գրավումն ու զինված գործողությունները երբվանի՞ց են օրինականացվել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ