...

Հոգևոր սնունդ

Հոգևոր սնունդ

Երեկ ՀՀ կառավարության անվտանգության աշխատակիցը կառավարության նիստին եկած լրագրողներին նախազգուշացրել է, որ նիստից հետո նրանք չեն կարող օգտվել բուֆետից։ Պատճառն այն է, որ կառավարության նախկին նիստերի ժամանակ լրագրողները բուֆետ գնալուց հետո դուրս են եկել այգի, տարածքում հարցազրույցներ վերցրել պաշտոնյաներից: Փոքր-ինչ ուշ լրագրողներին թույլ են տվել մտնել բուֆետ:

«ՉԻ». Մենք բազմիցս ենք եղել կառավարության շենքում: Այնտեղ տարածքներ կամ կաբինետներ կան, որտեղ ցուցանակ է դրված. «Կողմնակի անձանց մուտքը արգելված է»: Եթե այգի տանող հատվածում նման ցուցանակ կա, ուրեմն՝ մեղքը լրագրողներինն է, եթե չկա՝ կառավարությանը: Որովհետև եթե մի բան արգելված չէ, ուրեմն՝ թույլատրված է:

Բայց նույնիսկ եթե մեղավորը լրագրողն է, կարելի է ընդամենը զգուշացնել, կամ նույնիսկ, եթե դա կրկնվի՝ զրկել հավատարմագրումից, բայց ի՞նչ է նշանակում՝ արգելել ճաշարան մտնել: Այսինքն, գնացեք, սոված զկռտացեք: Կառավարությունում չկա՞ր այդ մարդը, որ հասկանար նման որոշման զավեշտի աստիճանը: Դժվա՞ր է մի բան անելուց գոնե մեկ քայլ առաջ մտածել: Որ հետո ամոթից այդ որոշումը չչեղարկեք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ