...

Հոկտեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 11-13-ին բիզնեսի կազմակերպման ու կայունացման, ֆինանսական գործերի բարելավման հետ կապված գաղափարներ կունենաք: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն կարևոր անձանցից կամ հին ընկերներից:

14-17-ին համատեղ գործերի լավ ընթացք, գործընկերների, կազմակերպությունների հետ համագործակցության բարելավում: Իրավիճակն ընդհանուր առմամբ դեպի լավը կփոխվի:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին գումարը կօգնի լուծել կարևոր հարցերը կամ խնդիրը: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

14-17-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, մեծ գործերի բարեհաջող ավարտ: Առաջխաղացում աշխատավայրում: Շահավետ գործնական հանդիպումներ կարևոր անձանց հետ: Առողջության ամրապնդում:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-13-ին շահավետ գործընկերություն հաստատելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն, հնարավոր է՝ արտասահմանցիների կամ հեռվից եկած մարդկանց հետ:

14-17-ին՝ մեծ ինքնավստահություն ու լավատեսություն: Վառ ու գեղեցիկ տեսք ունենալու հնարավորություն: Աջակցություն կստանաք, հավանության կարժանանաք: Ուրախություն սիրելիների հետ հարաբերություններից: Հաճելի ճամփորդություններ կամ արտերկրում հաջող գործեր:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 11-13-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, ավարտած աշխատանքի դիմաց վարձատրություն կստանաք: Հնարավոր է՝ վերադարձնեն պարտքերը:

14-17-ին՝ լավ փոփոխություններ տանը, կարևոր միջոցառումների ծրագրում կամ կազմակերպում: Ընտանեկան բարեկեցության աճ, բյուջեի ամրապնդում: Կլուծվեն կարևոր խնդիրները:

Առյուծ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 11-13-ին՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Պիտանի գործընկեր կգտնեք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: 

14-17-ին՝ մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Կազմակերպություններից կամ ազդեցիկ անձանցից աջակցություն կստանաք, նրանց հավանությանը կարժանանաք: Հաջող ուղևորություններ: Իրավաբանական գործերի հաջող ընթացք: Համատեղ գործեր հարազատների հետ:

Կույս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 11-13-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Տունը կահավորելու, տնային գործերում կարգուկանոն հաստատելու հետ կապված աշխատանք: 

14-17-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Գործունեության ոլորտի ընդլայնում: Գումար կստանաք, լավ գնումներ կանեք: Հնարավոր է առաջխաղացում աշխատանքի մեջ կամ աշխատավայրում դիրքերի բարելավում:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները ցուցադրելիս: 11-13-ին համատեղ ուղևորությունները կարող են նպաստել հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Այդ ուղևորությունների ժամանակ հնարավոր է շահավետ ծանոթություններ հաստատեք:

14-17-ը հաջող օրեր են: Հեղինակության աճ: Ուրախություն սիրո մեջ: Մասնակցություն կարևոր միջոցառումների: Կարևոր անձանցից աջակցություն կստանաք: Հաճելի հանգիստ: Անձնական ծրագրերն իրագործելու հարցում հաջողակ կլինեք:

Կարիճ

Դժվարությունների կհանդիպեք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կարող են շեղել գործերից: 11-13-ին ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ: Նյութական օգնություն հարազատներից ու մտերիմներից:

14-17-ին՝ լավատեսական տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Աջակցություն ու պաշտպանություն կստանան նրանք, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Լավ փոփոխություններ կամ հաճելի հոգսեր տանը:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 11-13-ը ծանոթությունների ու հանդիպումների հանդեպ չափազանց զուսպ, գործնական վերաբերմունքի շրջան է: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

14-17-ը հաջող օրեր են: Նոր ու շահավետ ծանոթություններ կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք: Առաջարկներ կամ կարևոր տեղեկատվություն կստանաք: Հանդիպումներ կունենաք:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 11-13-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսի և ֆինանսական գործերի կայունացման գաղափարներ: Խնայելու հնարավորություն կունենաք:

14-17-ին՝ հաջողություններ ու մեծ շահ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հնարավոր է գնեք երկար սպասված իրը: Կհասնեք նպատակին, որը կբարելավի ձեր նյութական վիճակը:

Ջրհոս

Այսօր կուզենաք դրսևորել ձեր կազմակերպչական ունակությունները: 11-13-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, որոնցից հնարավոր է ֆինանսական օգուտ ունենաք: Խելամիտ զգուշություն ու զսպվածություն ֆինանսական գործերում և բիզնեսում:

14-17-ին՝ հաջողություններ անձնական գործերում և անձնական խնդիրները լուծելիս: Ազդեցիկ անձանց աջակցությամբ կընդլայնեք ձեր հնարավորությունները: Ուղևորությունների և արտերկրի հետ կապված գործերի հաջող ընթացք: Լավատեսություն և ինքնավստահություն:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին հնարավոր է անսպասելի ֆինանսական աջակցություն ազդեցիկ անձի կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

14-17-ին ուժեր և ինքնավստահություն ձեռք կբերեք սեփական գործերն առաջ մղելու, անձնական խնդիրները լուծելու համար: Բարդ իրավիճակներում անսպասելի պաշտպանություն կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ