...

Հոկտեմբերի 14-20-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 14-20-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կառաջանա շրջապատողներից: 14-16-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխություններ կատարելու շուրջ բանակցություններ ազդեցիկ անձանց հետ: Կրթություն կամ ուղևորություններ կարիերայում առաջընթաց ունենալու համար:

17-20-ին գումարը կօգնի կարևոր հարցեր լուծել: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ հոտառություն:

Ցուլ

Շատ գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: 14-16-ին՝ հաջող բանակցություններ, համաձայնություններ արտասահմանի ու արտասահմանցիների հետ կապված գործերում: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգուտ կտան: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների: 

17-20-ին շահավետ գործընկերության համար լավ հնարավորություններ կստեղծվեն: Հաջող կընթանան իրավաբանական գործերը: Աջակցություն ազդեցիկ անձանցից:

Երկվորյակ 

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու ու ձեզ վրա ուշադրություն հրավիրելու շրջան է: 14-16-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում կամ երկարաժամկետ գործերի պլանավորում: Լրջորեն կվերաբերվեք ձեր առողջությանը: Հետաքրքրություն կառաջանա դիետաների հանդեպ: Հնարավոր է՝ հատուկ կրթություն ստանաք մասնագիտական աճի համար:

17-20-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, ավարտված աշխատանքի դիմաց գումար կստանաք: Կարող են վերադարձնել պարտքերը:

Խեցգետին

Շատ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: 14-16-ին՝ հանդիպում ու աջակցություն լուրջ, ազդեցիկ գործընկերներից: Բանակցություններում ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիների հետ հարաբերությունների կայունացում ու ամրապնդում:

17-20-ին հեղինակությունը կաճի, ճանաչում ձեռք կբերեք: Ընկերական միջավայրում օգտակար հանդիպումներ կունենաք գործընկերների հետ: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Առյուծ

Շատ հանդիպումներ ու զրույցներ կլինեն: Մեծ հետաքրքրասիրություն կցուցաբերեք տեղեկատվության հանդեպ: 14-16-ին՝ կենցաղային գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու կարևոր զրույցներ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

17-20-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Աշխատանք կտանեք տանը կարգուկանոն ու հարմարավետություն հաստատելու ուղղությամբ:

Կույս

Կձգտեք նյութական շահի, կուզենաք բարելավել ձեր նյութական վիճակը: 14-16-ին հստակ կվարեք գործերը, հնարավորություն կունենաք շահեկան դիրքերից ներկայացնել ձեզ ու լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Սպասվում են բանակցություններ ազդեցիկ անձանց հետ: Հաճելի հանդիպումներ կլինեն սիրելիների հետ:

17-20-ին համատեղ ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը, կպլանավորեք ձեր զարգացումը: 14-16-ին կենցաղային, տնային խնդիրների, գործերի հաջող ընթացք կունենաք: Անշարժ գույքի հաջող բիզնես:

17-20-ին ընտանիքում ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Սպասվում են հաջող գնումներ: Օգնություն կստանաք հարազատներից ու մտերիմներից:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պահի ազդեցությամբ կատարված գործողություններ: 14-16-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի հստակ պլանավորում: Ուսման, կարևոր տեղեկություն ստանալու շնորհիվ գործերն առաջ մղելու նոր հնարավորություն կբացվի: Օգուտ կստանաք կարճատև ուղևորություններից ու փորձառու մարդկանց խորհուրդներից:

17-20-ին ծանոթությունների ու հանդիպումների նկատմամբ չափազանց զուսպ ու գործնական մոտեցման շրջան է: Հարաբերություններում անձնական օգուտ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

Աղեղնավոր

Բոլոր գործերում կդրսևորվի ձգտում դեպի նորը ու անհրաժեշտություն կառաջանա մասնակցել կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփմանը: 14-16-ին ինտուիցիան կօգնի պրակտիկ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջող գործեր բիզնեսում:

17-20-ին բիզնեսի ու ֆինանսների կայունացման գաղափարներ կունենաք: Խնայելու հնարավորություն կընձեռվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման համար պայքարի ու դիրքերն ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական տաղանդները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-16-ին՝ գործերում կազմակերպվածություն ու վստահություն: Կոլեկտիվի, կազմակերպությունների գործերին մասնակցության ժամանակ անձնական գործերն առաջ մղելու նոր հնարավորություններ կհայտնվեն: Կարևոր տեղեկություն կստանաք:

17-20-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին ու նյութական շահ դրանից: Ֆինանսական գործերում և բիզնեսում խելամիտ զգուշությունն ու զսպվածությունը շահավետ կլինեն:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-16-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ ու առօրյա գործերում: Գործնական առաջարկներ կստանաք իշխանություն ունեցող անձանցից: Ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնելու կարողություն կունենաք:

17-20-ին անսպասելի նյութական աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Շահի հանդեպ լավ հոտառություն կունենաք:

Ձկներ

Փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով լի բարդ, անկայուն շրջան է: 14-16-ը լավ շրջան է: Ազդեցիկ անձանց հետ հանդիպումների ու բանակցությունների, կարևոր տեղեկատվություն ստանալու շնորհիվ գործերը բարելավելու հնարավորություն կստեղծվի: Կմասնակցեք կոլեկտիվի ու կազմակերպությունների գործերին:

17-20-ին բիզնեսը կազմակերպելու, կայունացնելու կամ ֆինանսական գործերը բարելավելու գաղափարներ կունենաք: Հնարավոր է գումար ստանաք արտերկրից: Կաջակցեն հին ընկերները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5887 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ