...

Հոկտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 14-17-ին անձնական ծրագրերն առաջ տանելիս ու ինքնահաստատվելիս հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում: Համագործակցության մեջ կոնֆլիկտային կլինեք:

18-20-ին համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված շփումներ շատ կլինեն: Կարճատև գործնական ուղևորություններ կկատարեք: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք: Ամեն ինչում իրավիճակի խորքը թափանցելու ձգտում կունենաք:

Ցուլ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի ջանաք: 14-17-ին անուշադրության կամ շտապողականության պատճառով խնդիրներ կառաջանան աշխատանքի մեջ: Խճճվածություն գործերում: Ոչ կառուցողական հանդիպումներ:

18-20-ին՝ համագործակցության և գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ կանցկացնեք:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-17-ին մեծ ինքնավստահությունը, նորաձև իրեր ձեռք բերելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել ֆինանսական գործերում: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները կարող են վտանգավոր լինել:

18-20-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում և արտահայտություններում: Գործերում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ ու սննդակարգով: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար կձգտեք կրթություն ստանալ:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ կապված գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 14-17-ին ագրեսիվ, իմպուլսիվ, ոչ շրջահայաց վարքի պատճառով խնդիրներ կառաջանան: Ընտանիքի անդամների հետ հասկացողություն չի լինի: Գերհուզական կլինեք:

18-20-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները, ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսի հաջող ծրագրում:

Առյուծ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-17-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ, անիմաստ վեճեր ու անուշադրություն, ինչն էլ կարող է անձնական ծրագրերում անհաջողությունների հանգեցնել:

18-20-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծման փնտրտուք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հանդիպումներ հարազատների կամ կոլեգաների հետ:

Կույս

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 14-17-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բիզնեսում իմպուլսիվությունն ու սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել: Հնարավոր է կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ հայտնվեք:

18-20-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, խոստումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի ինֆորմացիայի փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Կարևոր լուծումներ կգտնեք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 14-17-ը լարված օրեր են: Ձեր իմպուլսիվ, մրցակցային, անշրջահայաց վարքի պատճառով խնդիրներ կառաջանան սեփական նախաձեռնությունները կամ ցանկություններն առաջ տանելիս: Դժվարություններ կունենաք ղեկավարության հետ բանակցելիս:

18-20-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով դասընթացի կմասնակցեք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջող կծրագրեք ֆինանսական գործերը:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-17-ին անսպասելիորեն կձգձգվեն արտերկրի հետ կապված գործերը: Ցածր աշխատունակություն, չեք հավատա ձեր ուժերին: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

18-20-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի ու արդյունավետ շփումներ հարազատների հետ:

Աղեղնավոր

Բոլոր գործերում նորի ձգտում առաջ կգա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 14-17-ին իմպուլսիվ, անշրջահայաց գործողությունների պատճառով խնդիրներ կառաջանան: Անկայունություն բիզնեսում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործիքների և էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ է պետք լինել:

18-20-ին՝ բարձր ինտուիցիա և զգայունակություն: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց ոչ պրակտիկ: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման, դիրքերը ամրապնդելու շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-17-ին՝ խնդիրներ մեծ ամբիցիաների, մրցակցային վարքի պատճառով: Սեփական կամքը պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտների հանգեցնել: Խնդիրներ համագործակցության մեջ:

18-20-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների, հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում ու նոր գաղափարներ:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-17-ին համբերատարության պակասը, ավելորդ ինքնավստահությունը աշխատանքի մեջ խնդիրներ կստեղծեն: Անուշադրությունը կխանգարի պրակտիկ արդյունքների հասնելուն: Ծանրաբեռնվածությունը կվնասի առողջությանը:

18-20-ին՝ մասնագիտական ու ֆինանսական գործերով շփումներ և բանակցություններ: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Պայմանագրեր կկնքեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

Ձկներ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 14-17-ին իմպուլսիվությունը, սեփական կամքը պարտադրելու փորձերը կարող են դժգոհություններ, կոնֆլիկտներ հարուցել: Խանդի պահեր կլինեն: Իմպուլսիվ ֆինանսական սպեկուլյացիաները կորուստների կհանգեցնեն:

18-20-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Հեռավոր ուղևորությունները փաստաթղթավորելու, իրավաբանական խնդիրները լուծելու հետ կապված հաջող գործեր կվարեք: Կարևոր ինֆորմացիայի շնորհիվ հայացքներում փոփոխություններ կլինեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ