...

Հոկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 23-26-ին՝ հին խնդիրների անսպասելի լուծում, համատեղ գործերի և վարկերի հետ կապված գործերի բարելավում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ուրիշների մասին:

27-29-ին հարաբերություններում փոփոխությունների կձգտեք ու թաքուն կնախապատրաստվեք դրանց: Կձգտեք համագործակցության: Համատեղ գումարը ճիշտ տնօրինելու և համատեղ բիզնեսը ճիշտ վարելու ունակություն: Ռոմանտիկ հարաբերություններում նորություններ կլինեն:

Ցուլ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 23-26-ին՝ լավ ու շահավետ գործնական հարաբերություններ, փորձառու և կարևոր մարդկանցից օգնություն կստանաք: Լավ հոտառություն հուսալի ու հեռանկարային գործերի հանդեպ:

27-29-ին՝ համագործակցության մեծ պահանջ, գործեր կվարեք ակտիվ գործընկերների հետ: Համագործակցությունից լավ, պրակտիկ արդյունքներ կունենաք:

Երկվորյակ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 23-26-ին պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունը, կառուցողական մասնագիտական փառասիրությունը թույլ կտան գործերում ու աշխատավայրում առաջընթացի հասնել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:

27-29-ին՝ առողջության, կենցաղային խնդիրների հետ կապված հարցերի լուծում: Հաճախակի շփումներ ղեկավարության, գործընկերների, գործատուների հետ: Գործերում կարգուկանոն կհաստատեք:

Խեցգետին

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 23-26-ին օգտակար խորհուրդներ կստանաք ու շահ կունենաք փորձառու, հեղինակավոր մարդկանցից: Դիրքերի ամրապնդում, կոլեկտիվներում ճանաչման կհասնեք, ձեր հեղինակությունը կաճի: Հստակ, հեռանկարային ծրագրեր: 

27-29-ին բոլոր հանդիպումները, ուղևորություններն ու բանակցությունները հարթ կանցնեն և հաճույք կպատճառեն: Կհետաքրքրվեք հարազատների, սիրելիների, երեխաների գործերով: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 23-26-ին՝ լավ փոփոխություններ տանը, հին խնդիրների լուծում: Շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսի ամրապնդում: Ընտանեկան բյուջեի բարելավում:

27-29-ին կենցաղային խնդիրների լուծման թեմայով ակտիվ շփումներ կունենաք ընտանիքի անդամների, հարազատների հետ: Տանը կարգուկանոն կհաստատեք: Կարճատև ուղևորություններ ընտանեկան, կենցաղային գործերով:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 23-26-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում, շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ:

27-29-ին՝ գիտելիքների ակտիվ փնտրտուք, շփումներ: Հանդիպումներ հարազատների, կոլեգաների հետ: Հետաքրքրություն պրակտիկ նշանակություն ունեցող գաղափարների հանդեպ: Անձնական հարցերով մի շարք ուղևորություններ կկատարեք:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 23-26-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, կայուն առաջընթաց բիզնեսում ու ֆինանսական գործերում, նյութական վիճակի բարելավում: Բարձր աշխատունակություն, գործերում ճշգրիտ ու պատասխանատու կլինեք:

27-29-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով ու առևտրով: Կհետաքրքրվեք գործնական արժեք ունեցող, շահեկան տեղեկատվությամբ: Գործնական համաձայնություններ կկնքեք:

Կարիճ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 23-26-ին ձեր բարձր պատասխանատվությունն ու կարգապահությունը ղեկավարության գովասանքին կարժանանան, կօգնեն իրագործել ծրագրերն ու գաղափարները: Ձեր լավագույն հատկանիշները դրսևորելու հնարավորություն կունենաք: Երեխաների հաջողությունները կուրախացնեն ձեզ: Հարաբերությունների ամրապնդում:

27-29-ին կռահող ու ինքնավստահ կլինեք, գործերի հստակ ծրագրում: Հաճախակի շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ու գնումներ, հիմնականում՝ ձեզ համար:

Աղեղնավոր

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, ու սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 23-26-ին՝ տանը գործերի լավ ընթացք, հին խնդիրների լուծում, ընտանիքի համար նոր, երկարաժամկետ նպատակներ կդնեք: 

27-29-ին գերզգայուն կլինեք: Պահի ազդեցության տակ կգործեք: Գործերը իրենք իրենց, առանց ձեր ջանքերի կստացվեն: Անսպասելի ուղևորություններ: Բարյացակամ վերաբերմունք հարազատներից ու մտերիմներից:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 23-26-ին՝ շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Աջակցություն կստանաք ընկերներից: Լավ հանդիպումներ, նորություններ, կարևոր խորհուրդներ հարազատներից:

27-29-ին՝ ակտիվ շփումներ ընկերների հետ, գործեր կազմակերպությունների հետ: Արագ կռահողականություն: Հետաքրքիր նորություններ կստանաք: Ազատություն ու թեթևություն գործողություններում: Անսպասելի կարճատև ուղևորություններ:

Ջրհոս

Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 23-26-ին՝ գումարի հետ կապված ծրագրերի և ցանկությունների իրագործում: Բիզնեսում գործերի առաջընթաց: Գումար կստանաք: Համատեղ գործերում անձնական մեծ պատասխանատվություն: 

27-29-ին՝ ֆինանսական ու մասնագիտական գործերի հետ կապված բազմաթիվ շփումներ: Կապեր գործատուների ու ղեկավարության հետ: Գործերի ճշգրիտ ծրագրում: Գործերում կարող են օգնել հարազատները, կամ ինքներդ պիտի հոգ տանեք մտերիմների մասին:

Ձկներ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 23-26-ին անձնական մեծ պատասխանատվությունը, սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կօգնեն սեփական զարգացմանը: Արտերկրի հետ կապված գործերի բարելավում:

27-29-ին խելամիտ ու կռահող կլինեք: Իրերի հանդեպ փիլիսոփայական հայացք: Հաջող կոմերցիա ու գնումներ: Կշփվեք արտերկրից եկած հարազատների հետ: Սկզբունքայնություն, կպաշտպանեք ձեր կարծիքն ու հետաքրքրությունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ