...

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուշադրություն, ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Պետք է հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 28-29-ին՝ անսպասելի դժվարություններ ֆինանսական գործերում ու համատեղ բիզնեսում: Հարկերի, պարտքերի հետ կապված խնդիրներ կծագեն:

30-1-ին՝ համատեղ գործերի, ունեցվածքի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ: 2-3-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին: Կձգտեք կյանքի կոչել ձեր ցանկությունները:

Ցուլ

Անձնական գործերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 28-29-ին՝ ազատության ծարավ: Հասարակության մեջ տարօրինակ, անկանխատեսելի վարք կդրսևորեք: 

30-1-ին շատ կշփվեք ամուսինների ու գործընկերների հետ: Սպասվում է հաջող մասնակցություն հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցությունները: 2-3-ին բարձր տրամադրություն կունենաք: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ ու կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-29-ին անկանխատեսելի իրավիճակները կարող են արգելակել գործերը: Գործունեության անսպասելի փոփոխություն, նոր ծրագրեր: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել առողջության մասին:

30-1-ին աշխատավայրում դիրքի բարելավման նպատակով նոր գիտելիքներ ստանալու ձգտում կունենաք: Հետաքրքրություն կառաջանա զարդերի, հագուստի հանդեպ, կուզենաք էլ ավելի ընդգծել ձեր գրավչությունը: 2-3-ին՝ որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանն ու ընտանեկան հարաբերություններում:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին և նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 28-29-ին՝ ազատության ձգտում, հեղինակություններ չեք ընդունի: Անկանխատեսելի վարք, շփումներ ոչ հուսալի անձանց հետ: Անկայունություն սիրային հարաբերություններում:

30-1-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Մասնակցություն մշակութային միջոցառումներին ու զվարճանքներին: Հաջողություններ բիզնեսում: Կաճի գրավչությունը: 2-3-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք մյուսների տրամադրության հանդեպ:

Առյուծ

Մեծ ուշադրություն պետք է դարձնեք տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-29-ին անսպասելի իրադարձություններ կլինեն աշխատավայրում, մասնագիտական գործերում կխանգարեն տնային պարտականությունները: Տրամադրության կտրուկ տատանումներն ու չմտածված արարքները ընտանիքում կոնֆլիկտների կհանգեցնեն:

30-1-ին մեծ հետաքրքրություն՝ ընտանիքի ու հարազատների հանդեպ: Ընտանեկան ու կենցաղային խնդիրները լուծելու նոր գաղափարներ կունենաք: Գեղեցիկ իրեր ձեռք բերելու, հարմարավետության ձգտում: 2-3-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորել նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջությանը:

Կույս

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Սպասվում են ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր: 28-29-ին հնարավոր են անակնկալներ ուղևորությունների ժամանակ: Հեռվից նորություններ կստանաք: Կփչանան ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները, խնդիրներ կառաջանան ուսման մեջ:

30-1-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Նրբանկատությունն ու դիվանագիտությունը կօգնեն առաջ մղել գործերը: Կարևոր որոշումներ կընդունեք: 2-3-ին՝ բարձր տրամադրություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կուրախանաք երեխաներով ու սիրելիներով:

Կշեռք

Սպասվում է բուռն ֆինանսական գործունեություն: Կաճի գործնականությունը, ամեն ինչում շահ կփնտրեք: 28-29-ին՝ անսպասելի խնդիրներ ֆինանսական գործերում: Համատեղ գումարը, հարկերն ու գործերը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ:

30-1-ին ֆինանսական գործերի վիճակը կլավանա: Նյութական վիճակը բարելավելու համար կրթվելու, տեղեկատվություն փնտրելու ձգտում կունենաք: Կներգրավվեք գործընկերների գործերին: 2-3-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Կարիճ 

Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական պլանները: 28-29-ին ընկերների, կազմակերպությունների միջամտությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կխանգարեն անձնական ծրագրերին: Ընկերություն կհաստատեք տարօրինակ մարդկանց հետ:

30-1-ին՝ բարեհամբույր կլինեք: Կմեծանա նախաձեռնողականությունը անձնական կյանքում ու հասարակական գործունեության մեջ: Բիզնեսում ակտիվ կլինեք: Կկարողանաք լավ տպավորություն ստեղծել: 2-3-ին շատ կշփվեք հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Հուզական կլինեք զրույցների ժամանակ:

Աղեղնավոր

Մեծ կախվածություն պատահականություններից: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: 28-29-ին՝ աշխատավայրում տարօրինակ իրադարձություններն ու չնախատեսված մանրուքները կարող են արգելակել գործերի ընթացքը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Տրամադրության տատանումներ կլինեն:

30-1-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Զվարճանքների ձգտում: Դատարկ զրույցները կխանգարեն աշխատանքին: 2-3-ին՝ ակտիվություն նյութական դաշտում՝ կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չարդարացված ծախսեր:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 28-29-ին հնարավոր է կախվածության մեջ հայտնվեք սիրելիից, ընկերներից կամ կոլեկտիվներից: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում:

30-1-ին՝ օգտակար շփումներ ընկերների հետ: Աշխույժ վեճեր: Կարճատև ուղևորություններ՝ կապված ընկերների գործերի կամ կազմակերպությունների հետ: Կանխազգացումը կհուշի, թե ինչպես կզարգանան հարաբերությունները: Հասարակական գործերին մասնակցության ժամանակ սիրային հնարավորություններ կստեղծվեն: 2-3-ին՝ մեծ անձնական ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 28-29-ին ստիպված եք լինելու կիսվել տանն առաջ եկած անսպասելի գործերի ու աշխատանքային պարտականությունների միջև: Ընտանեկան հարաբերություններում փոփոխությունների ցանկություն կունենաք:

30-1-ին՝ շփումներ մասնագիտական կամ քաղաքական գործերով: Հանդիպումներ կարևոր անձանց հետ: Ֆինանսական գործերի հաջող ընթացք: 2-3-ին տանը անսպասելի գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն և զգացմունքային կդառնաք:

Ձկներ

Շրջան, երբ կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները: 28-29-ին չնախատեսված ուղևորության կամ հարազատների պատճառով կհետաձգվի շատ անհրաժեշտ ուղևորությունը: Անսպասելի նորություն կստանաք: Կրթության հետ կապված խնդիրներ կառաջանան: 

30-1-ին մեծ հետաքրքրություն կառաջանա օրենքի, կրթության, արտասահմանի նկատմամբ: Առույգ ու բարեհամբույր տրամադրություն կունենաք: Սպասվում են հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ: 2-3-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Սպասվում է ձգտում դեպի ընկերներն ու հետաքրքրություն նորությունների հանդեպ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4816 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ