...

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 28-29-ին կարող եք բախվել նույնիսկ մտերիմների տհաճ պահվածքին, սառը վերաբերմունքին:

30-1-ին ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում տարօրինակ վիճակ կլինի: Անսպասելի գնումներ կանեք. հետագայում կպարզվեն, որ դրանք անհաջող էին: Բիզնեսի գործընկերների հետ խնդիրներ կծագեն: Անուշադրությունը կարող է կորուստների հանգեցնել:

2-3-ին տնային գործերում ակտիվ ու նախաձեռնող կլինեք, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեն բարելավելու ձգտում:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 28-29-ին ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված գործերում դժվարություններ կառաջանան:

30-1-ին անձնական գործերում և հարաբերություններում ազատության, փոփոխությունների մեծ ցանկություն կունենաք: Կհրաժարավեք գործնական համագործակցությունից: Վեճեր կլինեն, տարօրինակ վարք կդրսևորեք:

2-3-ին գործընկերներ փնտրելիս ակտիվ կլինեք, կկարողանաք ձեր գաղափարները հասցնել անհրաժեշտ մարդկանց: Համատեղ գործերով հաջող ուղևորություններ կկատարեք: Լավ ինֆորմացիա կստանաք:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-29-ին կարող են խնդիրներ առաջանալ համագործակցության մեջ, հարաբերություններում:

30-1-ին ոչ պրակտիկ գաղափարներ կունենաք, առօրյա աշխատանքում անսպասելի սխալներ կանեք: Տհաճ լուրեր աշխատավայրում: Անառողջ լինելը կարող է գործերի արգելակման պատճառ դառնալ:

2-3-ին ֆինանսական գործերում պրակտիկ ու ակտիվ կլինեք: Ձեր գործողությունները ճիշտ ծրագրելու և շահի հասնելու հնարավորություն կունենաք: Աշխատանքի մեջ նախաձեռնող ու արդյունավետ կլինեք:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-29-ին կարևոր մարդկանց անուշադրության պատճառով պրակտիկ գործերում և աշխատանքում ձգձգումներ կլինեն:

30-1-ին կամային որոշումները անսպասելի դիմադրության կհանդիպեն, կամ ծրագրերը կխախտվեն անակնկալ հանգամանքների պատճառով: Ռոմանտիկ հարաբերությունների համար լարված օրեր են: Ստիպված եք լինելու բարդ իրավիճակներում պայմանավորվել ընկերների, կոլեկտիվի հետ:

2-3-ին վճռական ու նախաձեռնող կլինեք ձեր ծրագրերն ու ցանկություններն առաջ տանելիս: Նոր ծանոթություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-29-ին սիրային խնդիրներ ու հիասթափություն է սպասվում: Ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Սառնություն հարաբերություններում:

30-1-ին անսպասելի գործերը կամ նորությունները կարող են հեռացնել տնային գործերից: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ: Անկայուն հուզական վիճակ:

2-3-ին գաղտնի գործողությունները, շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն կարգավորել հին գործերն ու լուծել հին խնդիրները: Ընտանիքին, հարազատներին օգուտ տալու հնարավորություն կլինի:

Կույս

Շփվող ու հետաքրքրասեր կլինեք: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 28-29-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կարող  են առաջանալ:

30-1-ին՝ տարօրինակ վարք ու ոչ ադեկվատ արձագանք ուրիշների գաղափարներին և կարծիքին: Անսպասելիորեն տրանսպորտի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Անհաջող շփումներ ազդեցիկ մարդկանց հետ: Անհասկացողություն հարազատների կողմից:

2-3-ին՝ հաջող գործեր ընկերների հետ: Նոր նպատակները ճշգրտորեն դնելու ունակություն: Լավ առաջարկներ ու նորություններ: Անսպասելի, կարճատև ուղևորություններ:

Կշեռք

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 28-29-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, հարկադիր ուղևորությունների պատճառով: 

30-1-ին ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում տարօրինակ իրավիճակներ կլինեն: Անսպասելի ծախսեր: Խմբերից կախվածության մեջ կհայտնվեք: Մեքենաների և էլեկտրականության հետ գործ ունենալիս զգույշ է պետք լինել:

2-3-ին՝ ֆինանսական գործերում ակտիվություն և առաջընթաց, շահ դրանցից: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հաջող բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 28-29-ին հնարավոր են ֆինանսական խնդիրներ, անհաջող ծախսեր:

30-1-ին՝ ոչ պրակտիկ գաղափարներ, նյարդայնություն: Կշփվեք էքսցենտրիկ մարդկանց հետ, ոչ հուսալի գործընկերություն կհաստատեք: Ամուսինները տարօրինակ վարք կդրսևորեն: 

2-3-ին կռահող լինելու, պիտանի կապերը օգտագործելու, սեփական գործողությունները ճիշտ ծրագրելու շնորհիվ կկարողանաք առաջ մղել ձեր գործերը: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հաջող գործեր կվարեք:

Աղեղնավոր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 28-29-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կարող են առաջանալ: Ուրիշների տրամադրության և զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս:

30-1-ին՝ անսպասելի խնդիրներ աշխատավայրում: Գործերը ծրագրելիս ճշգրիտ չեք լինի: Նյարդային լինելու պատճառով առողջությունը կթուլանա: Անսպասելի, տարօրինակ և ոչ պրակտիկ որոշումներ կընդունեք:

2-3-ին՝ ուժեղ ինտուիցիա, հին պայմանները փոխելուն և գործերն առաջ մղելուն ուղղված վճռական գործողություններ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Վարկերի, հարկերի հետ կապված հաջող գործեր:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 28-29-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի, ուշադրության և հասկացողության պակաս: 

30-1-ին՝ անկախության և ազատության ծարավ, դրանց հասնելու համար տարօրինակ վարք կդրսևորեք: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում: Ոչ պրակտիկ գաղափարներ: Վեճեր ընկերների հետ:

2-3-ին՝ հաջող ակտիվություն համագործակցության մեջ, գործընկերներ փնտրելիս, բանակցություններ վարելիս: Հեռանկարային ծրագրեր կկազմեք: Լավ առաջարկներ ու նորություններ: Ընկերներից օգնություն կստանաք:

Ջրհոս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 28-29-ին ֆինանսական խնդիրներ կառաջանան, անսպասելի ծախսեր կանեք:

30-1-ին տան հետ կապված անսպասելի գործերը կարող են շեղել աշխատանքից ու դրված ծրագրերից: Վեճեր ընտանիքում: Տարօրինակ զրույցներ ղեկավարության հետ:

2-3-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում: Բարձր աշխատունակություն, արդյունավետ գործողություններ ծրագրելու ունակություն: Հաջող բանակցություններ ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ: Առողջության բարելավում:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 28-29-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի, կամ կարևոր մարդկանց կողմից ուշադրության պակաս կզգացվի:

30-1-ին սեփական գիտելիքների, ունակությունների, գաղափարների նկատմամբ չափից դուրս մեծ վստահությունը կարող է վնասել կապեր հաստատելուն, բանակցություններին: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: Զգույշ եղեք հեռու և մոտ ուղևորություններ կատարելիս:

2-3-ին վճռական ու նախաձեռնող կլինեք ձեր ծրագրերն իրագործելիս: Սեփական զարգացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված արդյունավետ գործողություններ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հեռվից լավ լուրեր կստանաք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ