...

Հոկտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 2-4-ին՝ համագործակցության ձգտում, ակտիվ գործընկեր կամ զուգընկեր կգտնեք: Ժամանակը լավ անցկացնելու, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք կդրսևորեն շրջապատողները:

5-8-ին՝ բիզնեսում գործերի նկատմամբ լավատեսական հայացք: Նյութական վիճակի բարելավում: Լավ կընթանան հարկերի և վարկերի հետ կապված գործերը: Հաջող գնումներ կանեք:

Ցուլ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-4-ին՝ գործնական մեծ ակտիվություն, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Հարմարավետություն կստեղծեք, պիտանի ու գեղեցիկ իրեր կգնեք: Կամրապնդեք առողջությունը:

5-8-ին ինտուիցիան կուժեղանա, ինչն էլ կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում կամ համատեղ գումարն օգտագործելիս: Գործունեությունը կարող է կապված լինել օրենքի, պետհաստատությունների հետ: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերին:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 2-4-ին՝ ուժեղ ինտուիցիա գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Շրջապատողների հետ հարաբերությունների բարելավում, թեթև ու հետաքրքիր ծանոթություններ: Կմասնակցեք հաճելի միջոցառումների: Կարճատև ուղևորություններ ու զվարճանքներ:

5-8-ին ինտուիցիան կուժեղանա, կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Առատաձեռնություն, ուրիշներին օգնելու ցանկություն: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 2-4-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, լավ գնումներ կանեք տան համար, կարգուկանոն ու հարմարավետություն կհաստատեք տանը: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

5-8-ին անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր ու անսովոր հնարավորություններ կունենաք: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Ընկերություն կհաստատեք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ: Լավ նորություններ ու առաջարկներ:

Առյուծ

Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-4-ը ակտիվ հանդիպումների ու ծանոթությունների շրջան է, որոնք ձեր գրավչության ու լավ շարժուձևի շնորհիվ շահեկան կլինեն: Կարճատև ուղևորություններ, հանգիստ:

5-8-ին փառասեր կլինեք, ճանաչում ու գովասանքներ կփնտրեք: Մասնագիտական աճ ու ձեռքբերումներ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր մարդկանց ու ղեկավարության կողմից: Ուղևորություններից կամ արտասահմանցիներից շահ կունենաք: Հաջողություններ քաղաքական ու հասարակական գործերում:

Կույս

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-4-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, բարյացակամ վերաբերմունք գործընկերների ու շրջապատողների կողմից: Գեղեցիկի և անձնական շահի զգացում: 

5-8-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Բարոյականության մեծ զգացում: Լավ շրջան է սովորելու, մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-4-ին՝ անձնական մեծ ակտիվություն, նախաձեռնող կլինեք: Հաջող գործեր կոլեկտիվներում, կազմակերպություններում, կմասնակցեք հասարակական գործերին ու միաժամանակ հաճելի ծանոթություններ կհաստատեք:

5-8-ին՝ ինտուիցիայի ուժեղացում ու շահի զգացում, որոնք կօգնեն բիզնեսում: Հաջողությամբ կօգտագործեք համատեղ ֆինանսները: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերին, գործնական ակտիվություն արտերկրում:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին գաղտնի գործունեությունը կարող է հաջողություն բերել ֆինանսական գործերում: Ազդեցիկ անձանց կողմից անսպասելի աջակցություն կստանաք: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:

5-8-ին բարություն ու հոգատարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ, կամ էլ հակառակը՝ բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Ներդաշնակություն ամուսնության մեջ, հարաբերություններում: Հաջողություններ, առաջխաղացում հասարակական գործերում: Կոլեկտիվներում անձնական հեղինակության աճ: Արտաքին պայմանները լավը կլինեն:

Աղեղնավոր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ կապերի ընդլայնում, հաճելի ընկերներ կգտնեք: Կձգտեք հասարակական գործերին ու կազմակերպություններին: Լավ կընթանան արտերկրի, հեռավոր ուղևորությունների հետ կապված գործերը:

5-8-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, աշխատանքային պայմանների բարելավում: Կոլեգաների հետ լավ հարաբերություններ: Հնարավոր է կրթություն ստանաք կամ ուղևորությունների մեկնեք որակավորումը բարձրացնելու նպատակով: Եթե հիվանդ եք, կբուժվեք:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ համատեղ բիզնեսում գործերի հաջող ընթացք: Նպատակին հասնելիս համառ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաճելի վարքով ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

5-8-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Հետաքրքիր միջոցառման մասնակցելու հրավեր կստանաք: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք: Հաջող հասարակական գործունեություն:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-4-ին իրադարձությունների հաջող ընթացքը, շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կօգնեն կյանքի կոչել հնարավորությունները: Լավ առաջարկներ արտերկրից կամ հեռավոր ուղևորություններ:

5-8-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն կլինի, տանը հանգստության ու փոխադարձ հոգատարության մթնոլորտ կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ ու բարեկեցություն ընտանիքում:

Ձկներ

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 2-4-ին՝ լավ փոփոխություններ գործերում, աշխատանքի մեջ: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կոլեգաների հետ: Շահ համատեղ գործերից ու համատեղ բիզնեսից: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն:

5-8-ին կռահող կլինեք, ունակությունների աճ, մտավոր ոգեշնչվածություն ու փիլիսոփայական մոտեցում: Բազմաթիվ գաղափարներ: Կուրախացնեն հարազատների, ընկերների հետ շփումները, հաճախակի ուղևորություններ են սպասվում: Լավ ժամանակ է պիտանի ինֆորմացիա ստանալու, ուսման համար: Կհետաքրքրվեք հասարակական գործերով կամ արտերկրի հետ կապված գործերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ