...

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 30-31-ին՝ արագ հարստանալու, բիզնեսի ընդլայնման անիրատեսական ծրագրեր: Պետհաստատությունների հետ կապված խնդիրներ կառաջանան:

1-5-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում չհիմնավորված լավատեսությունը կարող է կորուստների հանգեցնել: Հարկերի, վարկերի, պարտքերի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 30-31-ին ավելորդ ինքնավստահությունը, դատարկ խոստումներ տալու կամ ստանալու հակվածությունը կարող են դժվարություններ ստեղծել հարաբերություններում:

1-5-ին արագ հաջողությունների և փոփոխությունների հասնելու ցանկությունը գործընկերների դիմադրությանը կհանդիպի: Ազդեցիկ անձանց կողմից անհասկացողության կհանդիպեք: Բայց եթե ազնիվ ու բարյացակամ լինեք, ապա կարող եք աջակցության հույս ունենալ:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 30-31-ին անվճռականությունն ու կասկածները կարող են դժվարացնել նույնիսկ հաջող սկսված ծրագրերի իրագործումը:

1-5-ին գործերին անիրատեսական մոտեցումը, ճշգրիտ չլինելը, մանրուքներին անուշադրությունը աշխատանքի մեջ, ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ կառաջացնեն: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել ձեզ համար անպիտան հոգսերով կամ պարտականություններով: Բայց եթե ակտիվ զբաղվեք տնային գործերով, ապա խնդիրները ժամանակի ընթացքում իրենք իրենց կլուծվեն:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 30-31-ին ագրեսիվ ինքնավստահությունը և ծրագրերն իրագործելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել պետկազմակերպությունների և պետհիմնարկների հետ հարաբերություններում: Հնարավոր է ուրիշի ազդեցության տակ ընկնեք:

1-5-ին ազատության մեծ պահանջը, էքստրավագանտ վարքը կարող են բացասաբար ազդել հեղինակության վրա և նյարդայնացնել նույնիսկ շատ մտերիմներին: Խնդիրներ կոլեկտիվների հետ: Բայց եթե ծանոթություններն ընդլայնելու, տեղեկատվություն փնտրելու հարցում ջանքեր գործադրեք, ապա լավ հեռանկարներ կբացվեն:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 30-31-ին՝ մեծ ամբիցիաներ ու անիրատեսական ծրագրեր: Հույզերի ազդեցության տակ ընդունված, անհիմն որոշումները թույլ չեն տա հասնել նպատակին: 

1-5-ին կարող են հակասություններ առաջանալ տնային հոգսերի ու մասնագիտական պարտականությունների միջև: Անհասկացողության կհանդիպեք կարևոր մարդկանց կամ ղեկավարության կողմից: Ավելի մեծ օգուտ կլինի, եթե ֆինանսական գործերով, գնումներով զբաղվեք: Դրա շնորհիվ նոր հնարավորություններ կբացվեն աշխատանքի մեջ:

Կույս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, կոլեգաների գործերին: 30-31-ին՝ չկայացած հանդիպումներ, զուր բանակցություններ: Խնդիրներ կառաջանան ուղևորությունների ժամանակ, արտասահմանի և արտասահմանցիների հետ գործ ունենալիս: Ձեզ դատարկ խոստումներ կտան:

1-5-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, ինֆորմացիայի մեջ չխորանալը, հեղինակություններ չընդունելը, կարևոր մարդկանց հետ համագործակցել չցանկանալը կարող են արգելակել ուղևորությունների, նոր ծրագրերի, բիզնեսի ընդլայնման հետ կապված գործերը:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 30-31-ին՝ գումարի և բիզնեսի հետ կապված խնդիրներ: Ֆինանսական գործերում անձնական նախաձեռնությունը կարող է ազդեցիկ մարդկանց կամ խմբերի հակազդեցությանն արժանանալ:

1-5-ին արագ հարստանալու ձգտումը, առավելագույն շահի փնտրտուքը, չհիմնավորված լավատեսությունն ու ֆինանսական գործերում էքստրավագանտ լինելը կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել: Խնդիրներ կարող են առաջանալ համատեղ բիզնեսում: Բայց եթե կենտրոնանաք անավարտ գործերի վրա կամ պարզապես ժամանակավորապես շեղվեք, ապա իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 30-31-ին անձնական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կարող են ազդեցիկ անձանց կողմից դիմադրության արժանանալ: Համագործակցելու կամ պայմանավորվելու ցանկություն չեք ունենա:

1-5-ին ինքնավստահությունն ու մեծ ծրագրերը կարող են սեփական ծրագրերի իրագործման հարցում խնդիրներ ստեղծել: Ազդեցիկ մրցակիցներ կհայտնվեն, կամ էլ ազդեցիկ մարդիկ կարող են արգելակել գործերը: Հնարավոր են իրավաբանական խնդիրներ: Բայց նոր լուծումներ փնտրելը, ընկերների կամ կազմակերպությունների մոտ աջակցություն փնտրելը կօգնեն որոշ խնդիրներ լուծել:

Աղեղնավոր

Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 30-31-ին՝ անուշադրություն և անճշտություններ աշխատանքի մեջ, ուժերի զուր վատնում: Ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ աշխատանքի և առողջության վրա:

1-5-ին թյուրըմբռնումը, անսպասելի տարօրինակ իրադարձությունները կարող են արգելակել գործերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել սեփական առողջության մասին կամ օգնել հարազատներին: Նպատակասլացությունը, պրոֆեսիոնալիզմը, անձնական փորձը կօգնեն հաղթահարել դժվարությունները:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 30-31-ին ընկերների, կոլեկտիվների հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ: Անհրաժեշտ աջակցության բացակայություն կամ անհասկացողություն ազդեցիկ անձանց կողմից:

1-5-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի անձնական զարգացման հնարավորությունները տեսնելուն, թույլ չի տա կարգավորել կազմակերպությունների հետ հարաբերությունները: Խնդիրներ կլինեն ռոմանտիկ հարաբերություններում: Բայց բարձր սկզբունքներին հետևելը, բարյացակամությունը կարող են իրավիճակը դեպի լավը փոխել:

Ջրհոս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 30-31-ին առանց հարազատների կարծիքը հաշվի առնելու անձնական նպատակին հասնելու ձգտումը ընտանիքում վեճերի պատճառ կարող է դառնալ: Ազդեցիկ հարազատների կողմից աջակցության բացակայություն:

1-5-ին դժվարություններ կունենաք ընտանեկան խնդիրները ու մասնագիտական պարտականությունները միաժամանակ լուծելիս: Չեք ուզենա հետևել ընտանեկան ավանդույթներին: Բարդ իրավիճակից դուրս գալուն կօգնի ինտուիցիան, ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն ու գործերի բարեհաջող ելքի հանդեպ հավատը:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 30-31-ին՝ ուղևորությունների, կրթության, անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու հետ կապված գործերի անհաջող ընթացք: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: 

1-5-ին մեծ ամբիցիաները, հեղինակություններ չընդունելը, ամենագետ երևալու ցանկությունը կխանգարեն կարևոր կապեր հաստատելուն: Կարող են արգելակվել արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Բայց համագործակցելու ակտիվ ցանկության դեպքում կարող են սեփական հնարավորություններն ընդլայնելու լավ պայմաններ ստեղծվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ