...

Հոկտեմբերի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 3-7-ին կազմակերպված ու հստակ կարտահայտեք ձեր մտքերը: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Պիտանի իրեր ձեռք կբերեք: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:

8-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: 9-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Ցուլ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-7-ին՝ ուրախություն սիրելիների հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից և ուղևորություններից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ծրագրում:

8-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 9-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-7-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի, ընտանեկան խնդիրների լուծման հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն: Կարճատև ուղևորություններ կկատարեք կենցաղային հարցերով: Հանդիպումներ կունենաք հարազատների կամ կոլեգաների հետ:

8-ին ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ աշխատանք կանեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: 9-ին ազատության մեծ ձգտում կունենաք, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Կհեռանաք տնային գործերից, կձգտեք դեպի ընկերները:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-7-ին շատ հետաքրքրասեր կլինեք, մտավոր ակտիվություն կդրսևորեք, շատ կշփվեք: Կհետաքրքրվեք կրթությամբ, տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների կամ հարևանների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

8-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Կհանդիպեք հեռվից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք: 9-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Առյուծ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Շատ հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-7-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաջող գործնական ուղևորություններ են սպասվում:

8-ին անձնական արժանապատվության ուժեղ զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել տանը: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում կամ սպասում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով: 9-ը լավատեսությամբ, ընտանիքի անդամների հետ զբոսանքներով, հեռվից եկած հարազատների հետ հանդիպումներով հագեցած օր է: Լուրեր կստանաք:

Կույս

Կձգտեք դեպի նյութական շահը, կձգտեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-7-ին՝ ինքնավստահություն, հետաքրքրասիրություն, ակտիվ ինքնադրսևորում ու գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մրցակցության ոգի մտավոր ոլորտներում: Հաճախակի շփումներ են սպասվում հարազատների հետ:

8-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 9-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-7-ին՝ ուժեղ զգայունակություն և ինտուիցիա: Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա ինչ-որ գաղտնիք բացահայտել: Ձեր գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց կիրառելի չեն լինի: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

8-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք կդրսևորեք առողջության հանդեպ:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-7-ին ակտիվ շփումներ կունենաք ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ կունենաք:

8-ին բարձր տրամադրություն կունենաք, ուրախություն կստանաք երեխաներից և սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք: 9-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, կարգուկանոն կհաստատեք գործերում և տանը: Տան համար գնումներ կանեք:

Աղեղնավոր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 3-7-ին մասնագիտական ու ֆինանսական գործերով շփումներ և բանակցություններ են սպասվում: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Գործատուների և ղեկավարության հետ շփումներ շատ կլինեն: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

8-ին տնային գործերում շատ ակտիվ կլինեք, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: 9-ին՝ համատեղ հանգիստ ընտանիքի հետ: Կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-7-ին կձգտեք ընդլայնել ձեր գիտելիքները, կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Ուղևորությունների ձևակերպման, իրավաբանական խնդիրների լուծման հետ կապված հաջող գործեր: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

8-ին ակտիվ շփումներ կունենաք հարազատների և գործընկերների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: 9-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան գործերին ու կմասնակցեք դրանց:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-7-ին համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի շփումներ կլինեն: Կարճատև գործնական ուղևորություններ են սպասվում: Ֆինանսական գործերի կամ հասարակության մեջ սեփական դիրքի հետ կապված ուժեղ ինտուիցիա կունենաք: Իրադարձությունների խորքը թափանցելու ձգտում:

8-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: 9-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանք կտանեք: Հարազատների հետ հետաքրքիր հանդիպումներ տեղի կունենան: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ձկներ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-7-ին՝ համագործակցության և գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումներ կկազմակերպեք: Հաջող բանակցություններ են սպասվում:

8-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: 9-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   619 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ