...

Հոկտեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 4-8-ին՝ ակտիվություն համագործակցության մեջ, մտերիմների հետ հարաբերություններում: Մրցակցության ոգի իշխանության հասնելու համար: Ակտիվ գործընկերների փնտրտուք:

9-10-ին գործընկերներից լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Հաջող բանակցություններ ու համաձայնություններ: Օգտակար վեճեր: Համատեղ գործեր՝ հարազատների հետ: Կարճատև գործնական ուղևորություններ:

Ցուլ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-8-ին՝ ինքնավստահություն և ագրեսիվություն աշխատավայրում սեփական հետաքրքրությունները պաշտպանելիս ու ծրագրերն իրագործելիս: Աշխատունակ կլինեք, սակայն շտապողականությունն ու իմպուլսիվությունը կարող են սխալների հանգեցնել:

9-10-ին հաջողություններ կունենաք գործերը ճիշտ ծրագրելու, ինքնավստահության և գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ: Հնարավոր է լուծվեն առողջական խնդիրները:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-8-ին՝ կամքի մեծ ուժ և համառություն: Ինքնավստահություն՝ սեփական հետաքրքրությունները պաշտպանելիս: Հեղինակության աճ: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

9-10-ին համառ կլինեք սեփական գաղափարներն առաջ տանելիս: Խոստումներ շատ կլինեն: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 4-8-ին կմեծանա անձնական ակտիվությունն ու տնային գործերին մասնակցությունը: Ընտանեկան հարաբերություններում առաջնորդի դերը ստանձնելու, հարազատների վրա ճնշումներ բանեցնելու ձգտում առաջ կգա: Ձեր իմպուլսիվ գործողությունները շրջապատի սրտով չեն լինի:

9-10-ին տանը կարևոր զրույցներ ու հանդիպումներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր կհայտնվեն: Ակտիվ շփումներ՝ հարազատների ու հարևանների հետ:

Առյուծ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-8-ին ակտիվորեն առաջ կմղեք սեփական գաղափարներն ու հայացքները: Ինտելեկտով փայլելու ձգտում: Քաոսային ուղևորություններ շատ կլինեն: Հանդիպումներ կունենաք հարազատների հետ:

9-10-ին՝ մեծ ինքնավստահություն ու համոզիչ խոսք: Կընդլայնեք ծանոթություններն ու հասարակական կապերը: Լավ հանդիպումներ ու բանակցություններ իշխանություն ունեցող մարդկանց հետ:

Կույս

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-8-ին՝ ակտիվություն պրակտիկ գործերում: Մրցակցության ոգի և նախաձեռնողականություն բիզնեսում: Իմպուլսիվ ծախսեր կանեք:

9-10-ին՝ շահավետ բանակցություններ ֆինանսական գործերով, ուղևորություններ: Հաջող միջնորդական գործունեություն: Կօգնեք հարազատներին ֆինանսական գործերում:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-8-ին կամք, ակտիվություն կցուցաբերեք, ուժեր կներդնեք սեփական հետաքրքրությունները պաշտպանելու համար: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

9-10-ին շահավետ կապեր կհաստատեք, հաջող բանակցություններ կանցկացնեք, կկարողանաք առաջ մղել ձեր գաղափարներն ու հայացքները: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-8-ին դժվարություններ կծագեն ծրագրեր իրագործելիս: Ստիպված եք լինելու գաղտնի գործել, իսկ տարօրինակ իրադարձությունները կարող են շեղել անձնական գործերից:

9-10-ին անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի կապեր կամ էլ անակնկալ ծանոթություն կհաստատեք: Ընտանեկան հարաբերություններում զարգանալու, ձեզ համար կարևոր ինչ-որ բան փոխելու հնարավորություն կստեղծվի:

Աղեղնավոր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 4-8-ին ուժերը ներդնելու համար նոր ուղղություն կփնտրեք: Ընկերների շրջանում ու կոլեկտիվում առաջնորդի դերը ստանձնելու ձգտում կունենաք:

9-10-ին մեծ ինքնավստահություն ու համառություն կցուցաբերեք անձնական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-8-ին՝ մեծ ինքնավստահություն ու փառասիրություն մասնագիտական գործերում: Նպատակին հասնելու, աշխատավայրում դիրքերն ամրապնդելու ձգտում:

9-10-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր անձանց հետ: Նախաձեռնող կլինեք, կգիտակցեք ձեր շահը:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-8-ին՝ նոր գաղափարների ակտիվ փնտրտուք, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ազդեցիկ անձանց շրջանում աջակցություն կփնտրեք սեփական հնարավորություններն ընդլայնելու համար: Գործեր արտերկրում կամ արտասահմանցիների հետ: Լավ հեռանկարներ հասարակական ու ռոմանտիկ գործերում:

9-10-ին՝ գործերի հաջող ընթացք: Հեշտությամբ կձևակերպեք փաստաթղթերը՝ հատկապես արտերկրի հետ կապված: Հանդիպումներ կունենաք հեղինակավոր անձանց հետ, աջակցություն ու խոստումներ կստանաք:

Ձկներ

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով և ընտրության պահերով: 4-8-ին գործերի եղած վիճակը փոխելու ակտիվ ձգտում: Իշխանության ծարավ, կամքի ուժ: Բայց ռիսկային գործողությունները կարող են դժվարությունների հանգեցնել:

9-10-ին՝ վստահություն գործերում, հնարամիտ կլինեք: Հնարավոր են հաջողություններ համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում: Իրերին գործնական տեսանկյունից նայելու ունակություն կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ