...

Հոպարին չի լսում

Հոպարին չի լսում

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:

«ՉԻ». Ամենազարմանալին  այստեղ գիտե՞ք որն է: Որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեմ էր, իսկ ահա նրա եղբորորդին Սիփան Փաշինյանը՝ կողմ:

Շատ հոպար չհարգող մարդ դուրս եկավ Սիփան Փաշինյանը: Բա Նիկոլ Փաշինյանը չէր ասե՞լ, որ մարդու իրավունքներ, անձնական կյանքի գաղտնիության իրավունք, սիրո և համերաշխության մթնոլորտ, բլա-բլա..

Իսկ սրանք վերցնում, ռոբասերժական ոճի օրենքի նախագիծ են ընդունում: Դրա փոխարեն դատաիրավական համակարգը վերջապես խելքի բերեք, հանցագործների, 20 տարի երկիրը թալանած ու այդ փողերով ձեզ քրֆողների հարցերը լուծեք: Բազմաթիվ կարևոր հիմնախնդիրներ թողած, գաղտնալսման դարդն են լացում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ