...

Հորս գերեզման, մենակ բարևել եմ, ուրիշ բան չեմ արել

Հորս գերեզման, մենակ բարևել եմ, ուրիշ բան չեմ արել

Մեր տեղեկություններով՝ օրերս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանը, հանրահայտ Գոքորը, իրեն պատկանող «Հրաշք Այգի» ռեստորանում ողջունելով այդտեղ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ձեռքի հետ էլ հաճոյացել է նրան: Գոքորը Նիկոլ Փաշինյանին ներկայացել է իբրև օրինավոր հարկատու բիզնեսմեն՝ ասելով, որ ժամանակին վճարում է բոլոր հարկերը: Նա վարչապետին առաջարկել է անգամ ստուգել մոտ 2 միլիոն դոլար կազմող իր վարկերը: Նշենք՝ Աբրահամյանի նախկին վարորդը պահի տակ մոռացել է «պատմել», որ վերոնշյալ ռեստորանի և այլ օբյեկտների տեր է դարձել նախկին իշխանությունների օրոք և իր նախկին շեֆի բարեհաճությամբ, բնականաբար որոշակի ծառայությունների դիմաց:

Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գրիգոր Գևորգյանից: Նա հաստատեց, որ մոտեցել է իր ռեստորանում խնջույքի մասնակցող Նիկոլ Փաշինյանին: «Մենակ ձեռքով բարևել եմ, ոնց կարայի՞ չմոտենայի,  օբյեկտի տերն եմ վերջապես: Հայաստանի վարչապետն ա, ոնց կլներ իրան չդիմավորեի: Ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, ոչ իրանց սեղանին նստել եմ, ոչ մնացել եմ: Թոռներիս արև, երեխեքիս արև, հորս գերեզման, ըտենց բան չի եղել, բարևել եմ, էդքան բան: Հիմա դուք հավատո՞ւմ եք էդ հեքիաթներին: Կարաք ախռանիկներից հարցնեք, ըտենց բան հորս գերեզման չի եղել, մենակ բարևել եմ»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ