...

Հուլիսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-12-ին չնախատեսված հոգսերը կարող են շեղել անձնական գործերից: Ուրիշների նկատմամբ պարտավորությունները կմեծանան: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների կարիքների մասին:

13-16-ին լրացուցիչ գումար աշխատելու հնարավորություն կլինի: Ընտանիքի նյութական վիճակի բարելավում է սպասվում:

Ցուլ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 10-12-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերին: Հին ընկերական հարաբերությունների վերականգնում:

13-16-ին անսպասելի, ինքնատիպ գաղափարներն ու մտքերը թույլ կտան հասնել ձեր ուզածին: Մտքի հետաքրքիր փայլատակումներ: Անսպասելի լուրեր կստանաք:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 10-12-ին՝ մասնագիտական բարձր պատասխանատվություն: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք: Կներգրավվեք քաղաքական գործերին կամ կազմակերպչական աշխատանքին: Կոնֆլիկտներ իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

13-16-ին ֆինանսական գործերի անսպասելի բարելավումը, առևտրի մեջ հաջողակ լինելը, հաջող գնումները լավատեսություն կհաղորդեն:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 10-12-ին մասնագիտական առաջխաղացման համար կրթություն ստանալու հնարավորություն կունենաք: Հեռավոր ուղևորություններ, կամ գործնական կապեր արտասահմանցիների հետ:

13-16-ին անսպասելի հնարավորությունները թույլ կտան իրագործել անձնական նպատակներն ու խնդիրները: Լավ առաջարկներ ու լուրեր կստանաք:

Առյուծ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 10-12-ին համատեղ բիզնեսում շատ պատասխանատու և գործնական կլինեք: Վարկերի, հարկերի հետ կապված գործերում հնարավոր են կարևոր որոշումներ: Ֆինանսական կախվածություն: Ստիպված եք լինելու հետևել խմբային հետաքրքրություններին:

13-16-ին անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հաջողակ կլինեք:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-12-ին՝ ուրիշների նկատմամբ մեծ պատասխանատվություն: Արդարության զգացումը կուժեղանա: Փորձառու գործընկեր գտնելու հնարավորություն կլինի:

13-16-ին մեծ ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորությունները և անսպասելի հաջողությունը թույլ կտան իրագործել ծրագրերը:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 10-12-ին մեծ պատասխանատվություն կդրսևորեք աշխատանքի մեջ: Կազմակերպված ու արդյունավետ կլինեք գործերում: Ստիպված եք լինելու հոգ տանել առողջության մասին:

13-16-ին անսպասելի պատահարը, հաջողությունը, ուժեղ ինտուիցիան կօգնեն գործերի ընթացքը դեպի լավը փոխել:

Կարիճ

Կուզենաք ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 10-12-ին սեփական ծրագրերն ու ցանկությունները  հեշտությամբ իրագործելու հնարավորություն չի լինի: Սահմանափակումներ: Սիրային հարաբերությունների կայունացում, կամ կարող են կրկին ակտիվանալ հին հարաբերությունները: Հաջողություններ գործարքներում, անշարժ գույքի բիզնեսում:

13-16-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը, կամ էլ անսպասելի բացված հնարավորությունները կօգնեն կարգավորել գործերի վիճակը:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-12-ին՝ տնային գործերում պատասխանատվության աճ: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի ծեր անդամների մասին: Վերանորոգման ծրագրում: Դժվարություններ կունենաք տնային ու մասնագիտական պարտականությունները համատեղելիս:

13-16-ին ծրագրերի իրագործման, աշխատավայրում գործերի բարելավման կամ առողջությունն ամրապնդելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 10-12-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության, տեղեկատվության հանդեպ: Ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն: Գործնական կապերի ընդլայնում: Զգույշ է պետք լինել պայմանագրեր ստորագրելիս, քանի որ դրանք երկարաժամկետ կլինեն: Հարազատների գործերի հանդեպ պատասխանատվություն կզգաք:

13-16-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների, գործընկերների օգնությունը թույլ կտան իրագործել ծրագրերը:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-12-ին՝ ֆինանսական և գործնական մեծ պատասխանատվություն: Պրակտիկ հոտառություն: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կլինի: Ծանր աշխատանքից գումար կստանաք:

13-16-ին՝ տան, ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողություններ: Լավ նորություններ ու փոփոխություններ տանը:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-12-ին՝ անձնական պատասխանատվության աճ, ինքնավստահություն: Ձեր խնդիրներից կառչած լինելու պատճառով հնարավոր են դժվարություններ համագործակցելիս:

13-16-ին անսպասելի հանդիպումներն ու նոր ծանոթությունները կարող են գործերի վիճակը դեպի լավը փոխել: Հաջող ուղևորություններ: Լավ նորություններ սիրելիներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ