...

Հուլիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-13-ին անսպասելիորեն հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Գումար կամ էլ գումար աշխատելու հնարավորություն կհայտնվի: Հնարավոր է՝ այդ հաջողությունները կապված լինեն հարազատների հետ:

14-17-ին տանը հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր կհայտնվեն: Ակտիվ շփումներ են սպասվում հարազատների հետ: Կենցաղային հարցերով ուղևորություններ կկատարեք:

Ցուլ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ կամ ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 11-13-ին անսպասելի, ինքնատիպ մտքերն ու գաղափարները կօգնեն հաջողությունների հասնել: Հարազատներից ու գործընկերներից լավ նորություններ են սպասվում:

14-17-ին՝ արագ կռահողականություն, մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Բանակցություններ կվարեք կարևոր անձանց հետ:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 11-13-ին՝ հնարավոր է ֆինանսական գործերի անսպասելի բարելավում, հաջողություններ՝ առևտրի մեջ: Հաջող գնումները լավատեսություն կհաղորդեն:

14-17-ին ֆինանսական գործերի հետ կապված ծրագրերի իրագործում ու շահավետ բանակցություններ: Կօգնեք հարազատներին տնային գործերում: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ են սպասվում:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, սեփական կարողությունները դրսևորելիս: 11-13-ին անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակներն ու խնդիրները: Հետաքրքիր նորություններ կստանաք ընկերներից կամ կազմակերպություններից:

14-17-ին մեծ համառություն ու ինքնավստահություն կդրսևորեք սեփական գաղափարներն ու ծրագրերն արտահայտելիս: Գիտելիքներն ու կարողությունները հաջողությամբ ու շահավետ կիրառելու հնարավորություն կլինի: Հասարակական կապերի ընդլայնում:

Առյուծ

Զանազան պատահականություններից մեծ կախվածության մեջ կլինեք: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 11-13-ին անսպասելի պատահարը իրավիճակը դեպի լավը կփոխի: Իրավիճակը կպարզվի: Լավ առաջարկներ ու լավ տեղեկատվություն կստանաք:

14-17-ին գաղտնի ինֆորմացիա կստանաք: Պիտանի կապեր կհաստատեք կամ հեշտությամբ վերջ կտաք անօգուտ ծանոթություններին: Բարդ իրավիճակներից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր ինչ-որ բան պարզելու հնարավորություն կունենաք:

Կույս

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 11-13-ին մեծ ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորություններն ու անսպասելի հաջողությունը կօգնեն իրագործել ծրագրերը: 

14-17-ին՝ արագ կռահողականություն, պիտանի տեղեկատվության ստացում, գործերի հաջող ծրագրում: Հետաքրքիր հանդիպումներ ու գործեր կունենաք ընկերների հետ: Կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 11-13-ին անսպասելի պատահարը կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել: Որոշ խնդիրներին լուծում տալու հնարավորություն կստեղծվի: Համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում դրական փոփոխություններ կլինեն:

14-17-ին գիտելիքներն ու կարողությունները ճիշտ օգտագործելու շնորհիվ առաջ կմղեք գործերը: Հաջող հանդիպումներ են սպասվում կարևոր անձանց հետ:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 11-13-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը կամ բացված հնարավորությունները առաջ կմղեն գործերը: Հաջողություններ են սպասվում գործնական, գործընկերային հարաբերություններում:

14-17-ին հաջող կընթանան արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերը: Հանդիպումներ կունենաք հեղինակավոր անձանց հետ: Առաջարկներ կստանաք: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին ծրագրերի իրագործման անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Լավ փոփոխություններ են սպասվում աշխատանքի մեջ: Բիզնեսի և հարկերի հետ կապված հաջող գործեր:

14-17-ին ինքնավստահ կլինեք սեփական գաղափարներն արտահայտելիս, կկարողանաք թափանցել իրավիճակի խորքն ու շահի հասնել: Խնդիրների լուծման գաղափարներ կհայտնվեն: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 11-13-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների օգնությունը թույլ կտան իրագործել ծրագրերը: Ռոմանտիկ հարաբերությունները հետաքրքիր շարունակություն կստանան:

14-17-ին հանդիպումներ ու բանակցություններ կլինեն, նոր գործնական կապեր կհաստատեք: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք գործընկերներից: Հաճելի ժամանակ կանցկացնեք սիրելիների հետ:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին անսպասելի հաջողություններ են սպասվում տան, ընտանիքի հետ կապված գործերում: Տանը հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան, լավ նորություններ կստանաք հարազատներից:

14-17-ին կարգապահությունը, կազմակերպվածությունը և գիտելիքների կիրառումը կօգնեն աշխատանքի մեջ: Հաջող ձեռքբերումներ: Համատեղ գործեր կվարեք հարազատների հետ:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-13-ին անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կօգնեն դեպի լավը փոխել գործերի վիճակը: Հաջող ու հաճելի ուղևորություններ են սպասվում:

14-17-ին ինքնավստահ և ակտիվ կլինեք սեփական ծրագրերն ու գաղափարներն արտահայտելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հանգստի ու զվարճանքների հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ