...

Հուլիսի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 12-16-ին ակտիվորեն կփորձեք ինքնահաստատվել հասարակության մեջ ու հարաբերություններում: Հաճելի ընկերակցություն ու զվարճանքներ կփնտրեք: Մշակութային միջոցառումների կմասնակցեք: Հաջողություններ բիզնեսում: Ձեզ լավագույն կողմերով ցույց տալու և հավանության արժանանալու կարողություն:

17-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 18-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին:

Ցուլ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք կկատարեք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 12-16-ին՝ գործնական ակտիվություն տանը, վերանորոգում կամ կարգուկանոնի հաստատում, հարմարավետության ստեղծում: Հուշերը կստիպեն հուզվել: Հետաքրքիր միջոցառումներ տանը:

17-ին՝ ակտիվ աշխատանք տանը: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք սեփական առողջության հանդեպ: 18-ին մեծ ուշադրություն կհատկացնեք շրջապատող անձանց, ամուսնուն, սիրելիին: Սերտ շփումներ կունենաք հարազատների ու մտերիմների հետ:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 12-16-ին՝ գործնական արդյունքներ տվող գաղափարների ու տեղեկատվության փնտրտուք: Մասնագիտական համաձայնությունների հետ կապված գործեր: Գործնական հարաբերությունները բարելավելու ձգտում: Ներդաշնակ շփումներ հարազատների հետ:

17-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք: 18-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Գնումներ կկատարեք տան համար:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 12-16-ին՝ անձնական ակտիվություն բիզնեսում ու ֆինանսական գործերում: Շահավետ գործնական հարաբերություններ կհաստատվեն: Կմեծանան նախաձեռնողականությունն ու շահի զգացումը: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

17-ին մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: 18-ին՝ մասնակցություն կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Առյուծ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կլինեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 12-16-ին՝ մրցակցության ձգտում, մեծ ամբիցիաներ: Գործերում նախաձեռնող ու ինքնավստահ կլինեք: Լավ տպավորություն թողնելու, համակրանք առաջացնելու կարողություն:

17-ին ակտիվորեն կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: 18-ին՝ ակտիվություն տանը և ընտանեկան գործերով հետաքրքրվածություն:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր ընկերների հետ: 12-16-ին՝ զգացմունքների և հույզերի վրա հիմնված գաղտնի գործողություններ: Համակրանք ձեռք բերելու կարողություն: Կհասկանաք ուրիշների զգացմունքներն ու ցանկությունները: Իրավիճակից գլուխ հանելու, ըստ դրա գործելու կարողություն: Հույս կդնեք հաջողության ու բարեհաջող պատահարի վրա:

17-ին զբաղված կլինեք տնային գործերով, հաջող գնումներ կկատարեք տան համար: Հետաքրքրվածություն առևտրով: 18-ին՝ մտավոր գործունեության ձգտում, աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ՝ կենցաղային հարցերով:

Կշեռք

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 12-16-ին՝ աշխատանք ընկերների կամ կազմակերպությունների հետ անձնական նպատակներին հասնելու ցանկությամբ: Նոր ծանոթությունների փնտրտուք: Հաջող հասարակական գործունեություն:

17-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն: 18-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 12-16-ին՝ ակտիվություն մասնագիտական կամ քաղաքական գործունեության մեջ: Հեղինակությունը բարձրացնելու, նոր կարիերա անելու ցանկություն կունենաք: Հնարավոր է վերսկսեք հին բիզնեսը: Կհարթեք հարաբերությունները ղեկավարության, ենթակաների հետ:

17-ին զգայուն կլինեք, կկարողանաք ուշադրությունը ձեր անձին հրավիրել: Շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: 18-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին, դժվարությամբ կհասկանաք ուրիշներին:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 12-16-ին ակտիվորեն կպարտադրեք ձեր արժեքներն ու կարծիքը: Գործնական հարաբերություններ կհաստատեք արտասահմանցիների հետ: Հեռավոր ուղևորությունների նախապատրաստություն: Հաջող կոմերցիա արտերկրում:

17-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 18-ին տան հետ կապված անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների տրամադրությունից ու վարքից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 12-16-ին հարաբերություններում փոփոխությունների կձգտեք, թաքուն կնախապատրաստվեք դրանց: Համագործակցության ձգտում: Համատեղ ֆինանսները ճիշտ տնօրինելու ունակություն: Սիրային հարաբերություններին նոր շունչ կհաղորդվի:

17-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: 18-ին՝ ազատության մեծ պահանջ, անհանդուրժող կլինեք ճնշումների հանդեպ: Կհեռանաք տնային գործերից, կձգտեք դեպի ընկերները:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ: 12-16-ին՝ համագործակցության մեծ պահանջ, ակտիվ գործընկերների հետ գործեր կվարեք: Համագործակցությունից պրակտիկ արդյունքներ կլինեն: Հասարակական գործունեություն: Հաճելի ընկերախմբում ժամանակ կանցկացնեք:

17-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու կարողություն: Հանդիպումներ կունենաք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք: 18-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 12-16-ին՝ ակտիվություն աշխատանքի մեջ, ֆիզիկական աշխատանք: Հանդիպումներ կունենաք ու կապեր կհաստատեք շահավետ աշխատանք ստանալու համար: Հոգ կտանեք ձեր առողջության և արտաքին տեսքի մասին: Գործերում կարգուկանոն կհաստատեք:

17-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ ծրագրում: Հետաքրքրություն ընտանեկան բյուջեի հանդեպ: 18-ին ընտանիքի հետ հաճելի ժամանակ կանցկացնեք: Կարևոր հանդիպումներ: Կհետաքրքրվեք արտերկրում գտնվող հարազատներով, նորություններ կստանաք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ