...

Հուլիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 15-16-ին անսպասելի գումար կստանաք կամ անսպասելի ծախսեր կանեք: Անկայունություն ու տարօրինակ իրադարձություններ բիզնեսում: Ֆինանսական գործերում նախաձեռնող կլինեք:

17-19-ին ֆինանսական գործերը ընտանեկան բյուջեի համար օգտավետ կվարեք: Տան համար հաջող գնումներ կանեք:

20-21-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 15-16-ին՝ անկախ լինելու ցանկություն և իմպուլսիվություն գործողություններում: Տարօրինակ վարք կդրսևորեք, տրամադրության կտրուկ փոփոխություններ կունենաք և սխալ կներդնեք ուժերը:

17-19-ին՝ կապերի, պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ կկատարեք: Համատեղ գործեր հարազատների հետ:

20-21-ին՝ բարձր տրամադրություն, սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Երկվորյակ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 15-16-ին անսպասելի իրադարձությունները կփոխեն ձեր ծրագրերը: Ազատության, գործերից հեռանալու ցանկություն:

17-19-ին՝ ակտիվություն ու հաջողություններ ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

20-21-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 15-16-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք: Մեծ ակտիվություն ընկերների, կազմակերպությունների հետ գործերում: Գործերի սովորական ընթացքը փոխելու ցանկություն:

17-19-ին շատ շփվող ու ինքնավստահ կլինեք: Հաջողություններ հասարակական գործերում: Ձեզ լավ դրսևորելու, առաջնորդի դերը ստանձնելու հնարավորություն կունենաք:

20-21-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ:  15-16-ին հնարավոր է ծրագրերի, գործողությունների ուղղվածության կտրուկ փոփոխություն: Աշխատավայրում փոփոխությունների կձգտեք: Կներգրավվեք քաղաքականության մեջ: Ղեկավարության, ենթակաների կողմից անսպասելի գործողություններ:

17-19-ին նվազագույն ջանքերով կարվեն կարևոր գործերը, շատ բան ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

20-21-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջությանը:

Կույս

Բոլոր գործերում առաջ կգա նորի հանդեպ ձգտում, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին ուրիշների գաղափարները չեք ընդունի: Կպնդեք ձեր սկզբունքները: Հնարավոր է արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված արկածների մեջ ընկնեք:

17-19-ին ակտիվորեն նոր գաղափարներ և գործունեության նոր ոլորտներ կփնտրեք: Հնարավոր է աջակցություն կարևոր մարդկանցից կամ ընկերներից: Կբարելավվեն արտերկրի հետ կապված գործերը:

20-21-ին՝ բարձր տրամադրություն: Երեխաներն ու սիրելիները կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կշեռք

Ծրագրերի իրագործման համար պայքարի և դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին կյանքում, գործերի ընթացքի մեջ ինչ-որ բան փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն իրավիճակը չբարդացնելու համար անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել: Բիզնեսում ռիսկի մի դիմեք:

17-19-ին նպատակին հասնելու ճանապարհին ակտիվ կլինեք, կձգտեք ձեզ համար շահեկան փոփոխությունների հասնել: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում:

20-21-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կարևոր հանդիպումներ տանը:

Կարիճ

Ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 15-16-ին հարաբերություններում պասիվ կլինեք, ինչը վեճերի կհանգեցնի: Անսպասելի իրավիճակներ գործընկերության մեջ:

17-19-ին՝ նոր նախաձեռնություններ ու համագործակցության ընդլայնում: Արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Կապեր կհաստատեք ու աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից:

20-21-ին՝ ակտիվ շփումներ հարազատների և կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 15-16-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատավայրում, կամ էլ ինքներդ դրանում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Աշխատանքին կխառնվեն ընկերները կամ կազմակերպությունները: Շտապողականությունը, անզսպությունը կարող են խանգարել աշխատանքին ու վնասել առողջությանը:

17-19-ին աշխատելիս համառ ու ինքնավստահ կլինեք: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Առողջության բարելավում:

20-21-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն ուրիշներից: 15-16-ին գործողություններում ազատության կձգտեք: Առաջատար լինելու ձգտում: Անսպասելի իրադարձություններ սիրելիների հետ հարաբերություններում: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

17-19-ին՝ ակտիվություն շփումներում, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Ծրագրերն առաջ տանելու ունակություն:

20-21-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 15-16-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, տանը ինչ-որ բան փոխելու, ավանդույթներից հրաժարվելու ցանկություն կունենաք: 

17-19-ին տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք: Կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ, կամրապնդեք այն:

20-21-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 15-16-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անակնկալ ուղևորություններ: Կարևոր ինֆորմացիա կստանաք: Ճանապարհին զգույշ է պետք լինել: 

17-19-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, շահեկան ուղևորություններ: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Կմեծանա ուրիշներին համոզելու ունակությունը: 

20-21-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ