Խոյ
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-19-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի փաստերը ճիշտ ընկալելուն: Գումարը հեշտությամբ կծախսեք: Գնումների ժամանակ անուշադիր կլինեք: Խուսափեք մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:
20-23-ին չնախատեսված հոգսերն ու պարտականությունները կարող են խանգարել գործերին, ժամանակ և ուժեր խլել: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որը կարող է վնասել առողջությանը:
Ցուլ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին ընտանիքում սեփական սկզբունքներն առաջ մղելը, սեփական անձի մասին մեծ կարծիքն ու միայն սեփական ցանկությունները բավարարելը կարող են դժգոհության, վեճերի պատճառ դառնալ: Ընտանեկան խնդիրների և ծրագրերի բարդ քննարկում է սպասվում:
20-23-ին՝ ոգեշնչվածության բացակայություն, պայմանների կամ էլ խմբային հետաքրքրությունների ազդեցության տակ կընկնեք: Խնդիրներ երեխաների հետ, սառնություն սիրելիների հետ հարաբերություններում:
Երկվորյակ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ չկայացած հանդիպումներ և տրանսպորտի հետ կապված խնդիրներ: Մտքերում և ծրագրերում հստակություն չի լինի: Անուշադրությունը կարող է խանգարել աշխատանքին, վնասվածքների պատճառ դառնալ: Ճանապարհին զգույշ եղեք: Չիրագործված խոստումներ:
20-23-ին շատ հուզական ու նեղացկոտ կլինեք: Հակասություններ տնային խնդիրների և մասնագիտական պարտականությունների միջև: Խնդիրներ պաշտոնյաների և ղեկավարության հետ:
Խեցգետին
Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ չարդարացված ծախսեր: Անփութությունն ու անուշադրությունը կարող են խնդիրներ ստեղծել բիզնեսում և առևտրի մեջ: Արագ հարստանալու ձգտումն արդարացված չի լինի:
20-23-ին անհրաժեշտ կապերի և տեղեկատվության բացակայության պատճառով անհանգիստ կլինեք: Տարաձայնություններ ղեկավարության կամ հեղինակավոր մարդկանց հետ: Խնդիրներ կունենաք արտերկրի հետ կապված գործերում:
Առյուծ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հուլիսի 23-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 17-19-ին դանդաղ կռահողականությունը, մանրուքներին անուշադրությունը կարող են արգելակել գործերը: Հակված կլինեք դատարկ զրույցների և խոստումների:
20-23-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մրցակցության աճ: Համատեղ գործերում ձգձգումներ կլինեն: Հարկերի և վարկերի հետ կապված խնդիրներ:
Կույս
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին՝ անիրատեսական մտածողություն: Որպեսզի գաղափարները գործնական կիրառում ստանան, ձեզ կպակասի պատասխանատվությունն ու կարգապահությունը: Հանդիպումների ժամանակ խառնաշփոթ կլինի: Սխալ կօգտագործեք փաստերը: Ուղևորությունների ժամանակ ձգձգումներ կլինեն:
20-23-ին՝ անհանգստություն, չեք ուզենա լսել ուրիշների կարծիքը: Ձգձգումներ կլինեն բանակցությունների ժամանակ, համաձայնությունները ձևակերպելիս: Նյարդային կլինեք, վեճեր են սպասվում:
Կշեռք
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 17-19-ին՝ չարդարացված լավատեսություն: Նոր գործեր սկսելիս զգույշ է պետք լինել: Դժվարություններ գործնական հարաբերություններում, համատեղ ֆինանսներն օգտագործելիս: Իմպուլսիվ ծախսեր:
20-23-ին մեծ աշխատանք անելիս ակտիվությունը կնվազի, ուժերի անկում կունենաք, կամ էլ անառողջ լինելը կարող է խանգարել գործերին: Նկատի առեք, որ այս օրերին ուշադրությունը կենտրոնացնելը դժվարանալու է:
Կարիճ
Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 17-19-ին նյարդային լինելու և շրջապատողների թերացումների պատճառով գործերը սխալ կծրագրեք: Խնդիրներ սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Դժվար բանակցություններ կարևոր անձանց հետ:
20-23-ին ամեն գնով ազատության ձգտելը կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Ձգձգումներ անձնական ծրագրերն իրագործելիս, գործերում բյուրոկրատական քաշքշուկի կհանդիպեք:
Աղեղնավոր
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին մանրուքներին ուշադրության, աշխատասիրության պակասը, երջանիկ պատահականության վրա հույս դնելը կարող են վնասել պրակտիկ գործերի ընթացքին:
20-23-ին տանը խնդիրներ կառաջանան, իսկ անսպասելի պարտականությունները հնարավորություն չեն տա զբաղվել սեփական ծրագրերով: Հին պատմություններն ու բամբասանքները կարող են փչացնել հեղինակությունը:
Այծեղջյուր
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կարող է ազդել հեղինակության վրա: Հակված կլինեք երկար, անօգուտ դատողությունների: Համատեղ բիզնեսում մեծ հույսերը կարող են իրականություն չդառնալ:
20-23-ին՝ կարևոր անձանց հետ անհրաժեշտ կապերի բացակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: Հարազատների, կոլեգաների կողմից հասկացված չեք լինի:
Ջրհոս
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին դժվարություններ կունենաք կապեր, շփումներ, համաձայնություններ հաստատելիս: Դատարկ խոստումներ տալու միտում կնկատվի: Գաղափարները խոշոր կլինեն ու չեն համապատասխանի հնարավորություններին, ինչի պատճառով էլ չեն իրագործվի: Հնարավոր են վեճեր ընտանիքում:
20-23-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, կարևոր հարցերը լուծելիս ու գնումներ անելիս գումարի պակաս կզգացվի: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Անհաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:
Ձկներ
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին անուշադրությունը կամ ավելորդ ինքնավստահությունը կարող են խանգարել կարևոր անձանց հետ նշանակված հանդիպումներին: Անկատար խոստումներ: Գործերում անճշտություններ կլինեն: Սխալ կհասկանաք ու կօգտագործեք փաստերը: Աշխատելիս անուշադիր լինելը վնասվածքների պատճառ կդառնա:
20-23-ին՝ սահմանափակումներ կապերում, կխուսափեք համագործակցությունից: Մրցակցության սրացում: Կբախվեք ագրեսիվ տրամադրված գործընկերներին: Դժվարություններ բանակցություններում: