...

Հուլիսի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-22-ին գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ կկատարեք: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

23-24-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Կհանդիպեք հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կկատարեք կենցաղային հարցերով:

Ցուլ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-22-ին անձնական էներգիան կաճի, կձգտեք մրցակցության: Նախաձեռնող ու ինքնավստահ կլինեք անձնական գործերում: Գործողություններում իմպուլսիվություն կնկատվի: Հաջողության հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

23-24-ին ակտիվություն կցուցաբերեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-22-ին բիզնեսում սեփական շահի համար կձգտեք գաղտնի գործողությունների: Շատ կասկածամիտ ու հուզական կլինեք: Բարեգործության ակտիվ փնտրտուքով կզբաղվեք: Հնարավոր է ստիպված լինեք անձնական ժամանակը ծախսել ուրիշների մասին հոգ տանելու համար:

23-24-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Խեցգետին

Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-22-ին ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ կկատարեք: Կմասնակցեք հասարակական գործերի: Նորությունների և անձնական զարգացման նոր ուղղությունների փնտրտուքով կզբաղվեք: Գործողություններում ազատության կձգտեք:

23-24-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Առյուծ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հուլիսի 23-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-22-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության ուժգնացում: Անձնական հեղինակության դրսևորում ու կամային գործողություններ: Առաջատարի դերը ձեզ վրա վերցնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ, գործերում:

23-24-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-22-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր գաղափարներն ու հայացքները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն կցուցաբերեք արտասահմանցիների հետ, կոմերցիոն գործունեություն արտերկրում: Հնարավոր է առաջընթաց արտասահմանի հետ կապված գործերում:

23-24-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կշեռք

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, սկսվում է նոր գաղափարների, զարգացման ուղիների փնտրտուքի շրջանը: 18-22-ին՝ բարձր գործնական ակտիվություն: Հինը կործանելու, նորը սկսելու միտում: Ակտիվություն է սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում, սակայն արժե խուսափել ռիսկային գործողություններից:

23-24-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Կարիճ

Այս շաբաթ սկսվում է որոշակի հույսերի ու ծրագրերի իրագործման շրջանը: 18-22-ին՝ համագործակցության, շահեկան հարաբերությունների սուր պահանջմունք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Հնարավոր են վեճեր, ձեր դիրքերը կպաշտպանեք ամուսնության ու գործընկերության մեջ: Լավագույն դեպքում սպասվում է ակտիվ համագործակցություն՝ պրակտիկ արդյունքներով:

23-24-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-22-ին գործեր ու հոգսեր շատ կլինեն: Վնասվածքներից խուսափելու համար պետք է ուշադիր լինել գործիքներով աշխատելիս: Խնդիրներ աշխատավայրում: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

23-24-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-22-ին՝ զվարճանքների ակտիվ փնտրտուք: Հետաքրքիր ռոմանտիկ հարաբերություններ: Ուժի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Մասնակցություն զանգվածային միջոցառումների:

23-24-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոնի հաստատում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Ջրհոս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-22-ին՝ ֆիզիկական ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերությունների կարգավորում: Տանը կենցաղի բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգում կձեռնարկեք: Հուշերը հարազատների հետ հարաբերություններ պարզելու պատճառ կարող են դառնալ: Կոնֆլիկտներից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ուրիշների զգացմունքներն ու պահանջմունքները:

23-24-ին բարձր տրամադրություն կունենաք, ուրախություն կստանաք երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-22-ին՝ գիտելիքների ու տեղեկատվության ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Մասնագիտական գործերով կարևոր հանդիպումներ կկայանան: Բիզնեսի հետ կապված մոտ ուղևորություններ: Հնարավոր է մոտ հարազատների հետ կապված խնդիրներ ծագեն:

23-24-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ