...

Հուլիսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-20-ին՝ տան, ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Աջակցություն հարազատներից: Անսպասելի կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Հետաքրքիր գնումներ:

21-23-ին աշխատավայրում հնարավոր է հարաբերությունների վատթարացում: Գործնական չլինելը, անիրական ծրագրերը կխանգարեն գործերում անհրաժեշտ արդյունքի հասնելուն: 24-25-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ցուլ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-20-ին՝ ինքնատիպ վարք, ինքնատիպ գաղափարների փնտրտուք: Խնդիրներն անսպասելիորեն կլուծվեն: Հաջող պատահարը կօգնի պիտանի ինֆորմացիա կամ կապեր ձեռք բերել:

21-23-ին հասարակական գործերը, ընկերների հետ հանդիպումները կխանգարեն սիրային ժամադրությանը: Հնարավոր են ծախսեր միջոցառումների, հանդիպումների կազմակերպման վրա: 24-25-ին՝ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլացություն:

Երկվորյակ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-20-ին՝ անսպասելի շահ այնտեղից, որտեղից չէիք սպասում: Հաջողակ կլինեք առօրյա գործերում:

21-23-ին՝ ընտանեկան հարաբերություններում լարվածության պատճառով խնդիրներ կառաջանան աշխատանքում, մասնագիտական գործերում, ղեկավարության հետ: Անհաջող ծախսեր ընտանեկան կարիքների վրա: 24-25-ին՝ բարձր տրամադրություն, մեծ սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:

Խեցգետին

Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 19-20-ին՝ արագ կռահողականություն, ինքնատիպ գաղափարներ: Շահավետ առաջարկներ կստանաք: Ընկերների կամ կազմակերպությունների հետ ընդհանուր հաջող նախաձեռնություններ կսկսեք: Ակտիվություն հասարակական գործերում:

21-23-ին՝ անկեղծության բացակայություն հարաբերություններում, անհաջող ուղևորություններ ու ծանոթություններ: Կարևոր անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կվատանան: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: 24-25-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանն ու ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հուլիսի 22-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի և նախաձեռնություններում անձնական մասնակցության աճ կբերի: 19-20-ին հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Լավ կռահողականություն: Ինչ-որ գաղտնիքներ բացահայտելու հնարավորություն կլինի:

21-23-ին՝ դժվարություններ են սպասվում ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ֆինանսական կախվածություն: Չնախատեսված ծախսեր: Վեճեր գումարի պատճառով: 24-25-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կույս

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-20-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Հետաքրքիր ընկերներ ձեռք կբերեք, աջակցություն կստանաք կազմակերպություններից: Անսպասելի հաջողությունների արտերկրի հետ կապված գործերում:

21-23-ին՝ խնդիրներ հարաբերություններում ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ անուշադրության պատճառով: Կզբաղվեք ինքներդ ձեզանով: Ցցուն վարք: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն: 24-25-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոնի հաստատում: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Կշեռք

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-20-ին շահավետ կապեր ձեռք կբերեք, կծանոթանաք ազդեցիկ անձանց հետ: Հաջող առաջարկներ և լավ համատեղ գործունեություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

21-23-ին ցրվածությունը, սենտիմենտալ լինելն ու կասկածամտությունը կխանգարեն աշխատանքի մեջ հաջողությունների հասնելուն: Ձգձգումներ գումար ստանալիս: 24-25-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կարիճ

Որոշակի ծրագրերի ու հույսերի իրականացման շրջան է: 19-20-ին՝ անսպասելի բանակցություններ ու հանդիպումներ, հնարավոր է՝ ազդեցիկ ու հետաքրքիր անձանց կողմից կազմակերպված կամ նրանց մասնակցությամբ: Նոր հեռանկարներ համագործակցության մեջ: Շահավետ առաջարկներ:

21-23-ին հասարակական գործերը, ընկերների առաջ ունեցած պարտավորությունները կարող են խանգարել անձնական ծրագրերին: Առանց ցանկության ինչ-որ միջոցառման մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: Կպաշտպանեք ձեր սկզբունքները: 24-25-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հետաքրքիր հանդիպումներ տանը:

Աղեղնավոր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-20-ին՝ նորություններ և առաջընթաց գործերում, աշխատանքի մեջ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Հնարավոր է առողջության անսպասելի բարելավում այն մարդկանց մոտ, որոնք բուժվում են:

21-23-ին՝ տանը կարևոր միջոցառումների կազմակերպում, որի պատճառով աշխատավայրում գործերը կանգ կառնեն: Իրավաբանական գործերից գլուխ հանելու անհրաժեշտություն: Վեճեր ազդեցիկ անձանց հետ: 24-25-ին՝ ակտիվ շփումներ հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Այծեղջյուր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-20-ին՝ հաջող հանդիպումներ ու ծանոթություններ: Հաջողակ կլինեք գործընկեր փնտրելիս: Հաջող պատահարը կօգնի շահավետ համագործակցության հասնել: Ձեր գաղափարները կաջակցեն ազդեցիկ անձինք:

21-23-ին՝ ծախսեր ուղևորությունների վրա: Անպիտան ինֆորմացիա ու հանդիպումներ շատ կլինեն: Չկատարված խոստումներ: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում: 24-25-ին՝ հաջող գնումներ տան համար: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-20-ին՝ բարձր աշխատունակություն, լավ փոփոխություններ աշխատավայրում: Տանը խնդիրների լուծում, լավ նորություններ ընտանիքում և ընտանեկան հարաբերություններում:

21-23-ին՝ կարևոր միջոցառումների հետ կապված չնախատեսված ծախսեր: Հարկերի կամ համատեղ բիզնեսի հետ կապված խնդիրներ: 24-25-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն:

Ձկներ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տան հետ կապված ավելի շատ հոգսեր առաջ կգան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-20-ին՝ անսպասելի լուրեր սիրելի մարդկանցից: Կարճատև, հաճելի ուղևորություններ: Լավ առաջարկներ: Առաջընթաց սիրային հարաբերություններում: Հաջող ուղևորություններ:

21-23-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն և հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ