...

Հուլիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 22-24-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրեր ձեռք բերելու կամ զվարճանքների վրա: Զգուշացեք կորուստներից:

25-28-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, շահեկան ուղևորություններ: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Կմեծանա ուրիշներին համոզելու ունակությունը: Գործնական համագործակցություն հարազատների հետ:

Ցուլ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 22-24-ին որոշումներ ընդունելիս իմպուլսիվ լինելը, փոփոխությունների ցանկությունն ու ազատության ծարավը կարող են արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ զրույցների պատճառ դառնալ:

25-28-ին ակտիվորեն ու հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը, բիզնեսը: Ընտանեկան բյուջեի բարելավում: Հաջող գնումներ տան համար:

Երկվորյակ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 22-24-ին անհրաժեշտ է հետ կանգնել առանց բավականաչափ ինֆորմացիայի տիրապետելու շտապողական եզրահանգումներ անելուց և որոշումներ ընդունելուց: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին, ուղևորություններին:

25-28-ին՝ շահավետ կապերի, անհրաժեշտ տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ:

Խեցգետին

Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 22-24-ին ֆինանսական գործերում, առևտրի մեջ, գնումներ անելիս նյարդային և իմպուլսիվ կլինեք, ինչն էլ ոչ մի լավ բան չի բերի: Այս օրերին վտանգավոր կլինեն ոչ հուսալի մարդկանց հետ գործ ունենալը, արագ հարստանալու ուղիներ փնտրելը:

25-28-ին՝ ակտիվություն ու հաջողություն ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Առյուծ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հուլիսի 22-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 22-24-ին՝ ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Չեք ընդունի ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող են խանգարել կարիերային, աշխատանքին կամ փչացնել ղեկավարության, կարևոր մարդկանց հետ հարաբերությունները:

25-28-ին շատ շփվող ու ինքնավստահ կլինեք: Հաջողություններ հասարակական գործերում: Ձեզ դրսևորելու, առաջատարի դերը ստանձնելու հնարավորություն կունենաք:

Կույս

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 22-24-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, չիրագործված գաղափարներ կամ խոստումներ կարևոր մարդկանց կողմից: Ձգձգումներ և անակնկալներ արտերկրի հետ կապված գործերում:

25-28-ին նպատակին հասնելիս ակտիվ կլինեք, կարող են լուծվել կարևոր գործերը, շատ բան ինքն իրեն, առանց ձեր միջամտության կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Կշեռք

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 22-24-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ եղեք: 

25-28-ին՝ նոր գաղափարների և գործունեության նոր ոլորտների ակտիվ փնտրտուք: Հնարավոր է աջակցություն ստանաք կարևոր մարդկանցից կամ ընկերներից: Արտերկրի հետ կապված գործերի հաջող ընթացք:

Կարիճ

Այս շաբաթ սկսվում է որոշակի հույսերի ու ծրագրերի իրագործման շրջանը: 22-24-ին նյարդային և իմպուլսիվ լինելը, էքսցենտրիկ, ոչ հուսալի գործընկերների հետ գործ ունենալը կարող են զուր ջանքերի հանգեցնել: Հակասական վերաբերմունք ուրիշի կարծիքի հանդեպ:

25-28-ին՝ ձեզ համար շահեկան փոփոխությունների հասնելու ձգտում: Հաջողություններ համատեղ գործերում, համատեղ բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 22-24-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ մարդկանցից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

25-28-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր գործընկերներ կգտնեք: Արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերի ընդլայնում: Ազդեցիկ գործընկերների հետ հարաբերությունների բարելավում:

Այծեղջյուր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 22-24-ին կասկածամտությունը կարող է խանգարել ծրագրերին: Էլեկտրականության հետ աշխատելիս, մեքենաների հետ գործ ունենալիս զգույշ է պետք լինել: 

25-28-ին աշխատելիս համառ ու ինքնավստահ կլինեք, գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Առողջության բարելավում:

Ջրհոս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատի հետ հարաբերությունները: 22-24-ին ուրիշների կարծիքը չընդունելը կարող է վատ անդրադառնալ աշխատանքային և ընտանեկան հարաբերությունների վրա:

25-28-ին՝ ակտիվություն շփումներում, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 22-24-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի իրավիճակներ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել բարեկամների, ընկերների մասին:

25-28-ին՝ ակտիվություն տանը կարգուկանոն հաստատելիս: Հարմարավետություն կստեղծեք: Աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ, կամրապնդեք այն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ