Խոյ
Մեծ ուշադրություն կհատկացնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-25-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրեր գնելու կամ զվարճանքների վրա: Զգուշացեք կորուստներից:
26-28-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների, զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում:
30-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Ցուլ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-25-ին որոշումներ ընդունելիս իմպուլսիվ լինելը, փոփոխությունների ցանկությունը և ազատության ծարավը կարող են արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ զրույցների պատճառ դառնալ:
26-28-ին կհետաքրքրվեք ընտանեկան գործերով, հարազատներով: Ընտանեկան խնդիրները լուծելու հետ կապված գաղափարներ կունենաք: Կձգտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր կգնեք:
30-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Երկվորյակ
Ակտիվության ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 24-25-ին պետք է զգուշանալ առանց բավարար տեղեկատվության շտապողական եզրահանգումներից և որոշումներից: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին, ուղևորություններին: Ճանապարհին անհրաժեշտ է զգույշ լինել:
26-28-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ կապեր ու շփումներ: Դիվանագիտությունն ու տակտը կօգնեն առաջ մղել գործերը: Կարևոր որոշումներ կընդունեք: Հաջող գործնական ուղևորություններ:
30-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Խեցգետին
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ, շահի փնտրտուք ամեն ինչում: 24-25-ին ֆինանսական գործերում, առևտրի մեջ և գնումներ անելիս նյարդային ու իմպուլսիվ լինելը ոչ մի լավ բան չեն բերի: Այս օրերին վտանգավոր կլինի ոչ հուսալի գործընկերների հետ գործ ունենալը, արագ հարստանալու ճանապարհներ փնտրելը:
26-28-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու նպատակով կձգտեք կրթություն ստանալ կամ էլ ինֆորմացիա կփնտրեք: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրեր գնելու վրա:
30-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Առյուծ
Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 24-25-ին՝ ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Ունակ չեք լինի ընդունելու ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող է վնասել կարիերային, աշխատանքին, կամ էլ փչացնել ղեկավարության, կարևոր մարդկանց հետ հարաբերությունները:
26-28-ին առույգ ու բարեհամբույր կլինեք: Հետաքրքրասեր ու արագ կռահող կլինեք: Ռոմանտիկ ու հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում:
30-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:
Կույս
Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 24-25-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ խոստումներ ազդեցիկ մարդկանցից: Արտերկրի հետ կապված գործերում ձգձգումներ ու անակնկալներ կլինեն:
26-28-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին, շեղել գործերից:
30-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Կշեռք
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-25-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Ճանապարհին և էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ է պետք լինել:
26-28-ին՝ ակտիվ շփումներ ընկերների հետ, պիտանի բանակցություններ: Կկանխազգաք հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարը: Հասարակական գործերին մասնակցելիս ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
30-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ կկայանան տանը:
Կարիճ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 24-25-ին նյարդայնությունն ու իմպուլսիվությունը, սեփական անձի մասին մեծ կարծիքն ու ոչ հուսալի գործընկերների հետ համագործակցությունը զուր ջանքերի կհանգեցնեն: Հակասական վերաբերմունք ուրիշների կարծիքի հանդեպ:
26-28-ին մասնագիտական կամ քաղաքական գործերի հետ կապված շփումներ են սպասվում: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ: Ֆինանսական գործերի լավ ընթացք:
30-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ, ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Աղեղնավոր
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնել դրանք: 24-25-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ անձանցից անհրաժեշտ աջակցության բացակայություն:
26-28-ին կհետաքրքրվեք կրթությամբ ու արտասահմանյան ամեն ինչով: Առույգ ու բարեհամբույր կլինեք: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց հետ:
30-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Այծեղջյուր
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-25-ին կասկածամտությունը կարող է խանգարել ծրագրերին: Էլեկտրականության և մեքենաների հետ աշխատելիս զգույշ եղեք:
26-28-ին՝ համատեղ գործերին, վարկերին, ունեցվածքին վերաբերող հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ:
30-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Ջրհոս
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 24-25-ին ուրիշների կարծիքը չընդունելը վատ կանդրադառնա աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա:
26-28-ին՝ ակտիվ շփումներ ամուսինների, գործընկերների հետ: Մասնակցություն հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցությունները, հաջող գործարքներ:
30-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Շատ զգայուն ու հուզական կլինեք:
Ձկներ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-25-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների, ընկերների մասին:
26-28-ին կհետաքրքրվեք առողջությամբ, սննդակարգով, աշխատանքով: Աշխատավայրում դիրքերն ամրապնդելու համար նոր գիտելիքներ կամ կրթություն ստանալու ձգտում: Կհետաքրքրվեք հագուստով ու զարդերով:
30-ին՝ ազատության մեծ ձգտում, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Կձգտեք հեռանալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները: