...

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-29-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Առողջության ու լավ տրամադրության շնորհիվ գրավչությունը կաճի: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

30-1-ին անձնական գաղափարներն արտահայտելիս համառ կլինեք: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-29-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Բարություն, հասկացողություն և առատաձեռնություն: Հնարավոր են սիրային հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

30-1-ին՝ կարևոր զրույցներ ու հանդիպումներ տանը: Ընտանեկան խնդիրները լուծելու հետ կապված նոր ծրագրեր ի հայտ կգան: Ակտիվ շփումներ կունենաք հարազատների, հարևանների հետ:

Երկվորյակ

Ակտիվության և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 26-29-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետության ստեղծում, տան համար գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

30-1-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն առաջ տանելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Իշխանություն ունեցող մարդկանց հետ լավ հանդիպումներ:

Խեցգետին

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 26-29-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

30-1-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ և ուղևորություններ: Օգնություն հարազատներին ֆինանսական գործերում:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կունենաք կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 26-29-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքի կամ տրամադրությունը բարձրացնելու համար գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկային գործարքների, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Հաջող առաջարկներ:

30-1-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, գաղափարներն ու հայացքներն առաջ տանելու ունակություն:

Կույս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 26-29-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործեր՝ բիզնեսում: Կգիտակցեք, թե ինչ է պետք անել շրջապատողների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:

30-1-ին՝ անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի կապեր ձեռք կբերեք կամ հեշտությամբ վերջ կդնեք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան հասկանալու հնարավորություն կլինի:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 26-29-ին՝  հասկացողություն ու համակրանք ձեռք կբերեք: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Ֆանտազիաները կուժեղանան: Գաղտնի սիրային արկածներ:

30-1-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

Կարիճ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 26-29-ին՝ ուժեղ ինտուիցիա, հասարակական ու գործնական հնարավորություններ կստեղծվեն ընկերների հետ շփումների կամ հասարակական գործերին մասնակցության ժամանակ: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կընձեռվեն:

30-1-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր անձանց հետ: Նախաձեռնող կլինեք:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 26-29-ին հարաբերությունները զուտ գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Ղեկավարության ու կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում:

30-1-ին՝ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Հանդիպումներ հեղինակավոր անձանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-29-ին՝ հետաքրքրություն արտերկրի հետ կապված ամեն ինչի հանդեպ: Արտասահմանում գործերի ու կապերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

30-1-ին՝ վստահություն գործերում, լավ կռահողականություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 26-29-ին՝ սեփական կամ համատեղ գումարի ճիշտ և շահավետ տնօրինում: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ կլինեն:

30-1-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կլինեն, համաձայնություններ կկնքեք: Օգտակար վեճեր:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-29-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ: 

30-1-ին՝ հաջողություններ գործերում ճիշտ ծրագրելու, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ