...

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 29-31-ին՝ գիտելիքների և տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Կձգտեք գաղափարներին գործնական կիրառում գտնել: Կարևոր հանդիպումներ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված ուղևորություններ: Հնարավոր են խնդիրներ մոտ հարազատների հետ:

1-3-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հնարավոր է ծախսեր անեք նորաձև իրեր գնելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով:

4-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 29-31-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր է ինքնահաստատման նպատակով ծախսեր անեք:

1-3-ին ազատության մեծ ցանկությունը ընտանիքում վեճերի պատճառ կդառնա: Տրամադրության անսպասելի փոփոխություններ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք:

4-ին տնային գործերում շատ ակտիվ կլինեք, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ցանկություն կունենաք: Տանը կարևոր հանդիպումներ տեղի կունենան:

Երկվորյակ

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 29-31-ին՝ անձնական ակտիվության աճ: Անձնական գործերում նախաձեռնող ու ինքնավստահ կլինեք: Կձգտեք մրցակցության: Գործողություններում իմպուլսիվ կլինեք: Հաջողության հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

1-3-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Հին հարաբերությունների հետ կապված անսպասելի ինֆորմացիա կստանաք: Ձեր ինքնատիպ վարքը մյուսներին հասկանալի չի լինի:

4-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 29-31-ին բիզնեսում անձնական շահի հասնելու համար կձգտեք գաղտնի գործողությունների: Կասկածամիտ կլինեք: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակ ծախսել ուրիշների մասին հոգ տանելու վրա:

1-3-ին՝ կձգտեք ազատության և արկածների: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ կգտնեք ու տարօրինակ ծախսեր կանեք: Ընկերների կամ կազմակերպությունների ազդեցության տակ անհաջող ֆինանսական գործեր կվարեք:

4-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 29-31-ին՝ ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Կմասնակցեք հասարակական գործերին: Նորությունների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:

1-3-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների վարքից դժգոհ լինելը կարող են ծրագրերում անսպասելի փոփոխություններ բերել:  Ղեկավարությունը անհասկանալի վարք կդրսևորի:

4-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կույս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 29-31-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Անձնական հեղինակության դրսևորում ու կամային գործողություններ: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջխաղացում աշխատանքի, մասնագիտության մեջ:

1-3-ին հաճույքներին ձգտելն ու ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Ճիշտ չեք ընկալի փաստերը: Խնդիրներ հարաբերություններում գերզգայունության պատճառով:

4-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 29-31-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, հայացքներն ու կարծիքը: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ, կոմերցիա արտերկրում: Արտերկիր տեղափոխվելու հետ կապված գործերում առաջընթաց կլինի:

1-3-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Անակնկալներ նոր գործեր ծրագրելիս: Խնդիրներ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս: 

4-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 29-31-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու, նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում: Բայց անհրաժեշտ է խուսափել ռիսկից:

1-3-ին վատ փոխհասկացողության կամ ղեկավարության հետ վատ հարաբերությունների պատճառով կարող են խնդիրներ ծագել մասնագիտական գործերում: Գործընկերները տարօրինակ վարք կդրսևորեն, անսպասելի բանակցություններ են սպասվում:

4-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 29-31-ին՝ համագործակցության սուր պահանջմունք, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է ագրեսիվ վարքի բախվեք: Վեճեր, ձեր դիրքերը կպաշտպանեք ընտանիքում և աշխատավայրում:

1-3-ին գործերում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ աջակցությունը չեք ստանա: Կխուսափեք արտասահմանցիների հետ հանդիպումներից ու բանակցություններից, ինչը կարող է վնասել գործերին:

4-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 29-31-ին ծանր աշխատանք է սպասվում: Գործիքներով աշխատելիս զգույշ եղեք վնասվածքներից խուսափելու համար: Խնդիրներ աշխատավայրում:

1-3-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր երեխաների, սիրելիների, զվարճանքների վրա:

4-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 29-31-ին՝ զվարճանքների և արկածների փնտրտուք: Ռոմանտիկ հարաբերություններում զգայուն կլինեք: Ուժի դիրքերից ձեզ ցույց տալու ձգտում կունենաք: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Մասնակցություն զանգվածային միջոցառումների:

1-3-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ ընտանիքում, տանը: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:

4-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 29-31-ին՝ ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերություններում: Կենցաղի բարելավվում, տանը հարմարավետություն կստեղծեք, փոքրիկ վերանորոգում կանեք: Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան:

1-3-ին՝ անսպասելի, հարկադիր աշխատանքային ուղևորություններ: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Խնդիրներ գործատուների կամ կոլեգաների հետ: Վեճեր աշխատավայրում: Անճշտություն գործերում:

4-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ