...

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 31-3-ը լավ ժամանակ է պրակտիկ գործերի համար: Անսպասելի հաջող պատահարը կօգնի առաջ մղել գործերը, ֆինանսական շահ ունենալ: Նոր հնարավորություններ կբացվեն աշխատանքի մեջ, մասնագիտական գործերում:

4-6-ին բիզնեսում և ֆինանսական գործերում մեծ ամբիցիաներն ու ծրագրերը կարող են իրագործվել: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի կամ զվարճանքների վրա:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 31-3-ին՝ անսպասելի շահ և սեփական գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություն: Հեռավոր ուղևորությունների, արտասահմանցիների հետ գործերի, կրթություն ստանալու հնարավորություններ կբացվեն: Կարողությունները ցույց տալու և հավանության արժանանալու հավանականություն կա:

4-6-ին՝ խնդիրներ անձնական գործերում և ընտանիքում սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով: Վեճեր ընտանիքում սկզբունքների պատճառով: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 31-1-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում:

4-6-ին՝ անուշադրության, կենտրոնանալ չկարողանալու պատճառով դժվարություններ հանդիպումների, ուղևորությունների, տեղեկատվության հետ աշխատանքի ժամանակ:

Խեցգետին

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 31-3-ին՝ գործընկերների հետ հարաբերությունների անսպասելի բարելավում: Լավ նորություններ համագործակցության մեջ: Շահավետ կապերի ընդլայնում: Հաջող ուղևորություններ կկատարեք:

4-6-ին նոր նախաձեռնություններում, ֆինանսական գործերում, բիզնեսում կարող են խնդիրներ առաջանալ չարդարացված լավատեսության, ծախսող լինելու պատճառով: Անհրաժեշտ է խուսափել մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 31-3-ին՝ անսպասելի հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Նոր հեռանկարներ աշխատանքի մեջ: Գումար կստանաք կամ խոշոր գնումներ կանեք:

4-6-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, չարդարացված լավատեսությունը խնդիրներ կստեղծեն մասնագիտական գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Ձեր գործողություններում գովեստների արժանանալու, ճանաչման հասնելու ցանկություն կնկատվի: Չիրագործված խոստումներ:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 31-3-ին՝ անսպասելի շահ և սեփական գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություններ, հնարավորություն կունենաք դրսևորել ձեզ ու ճանաչման հասնել: Հեղինակության աճ: Հաջողակ կլինեք:

4-6-ին չնախատեսված հոգսերը կարող են ծրագրերն իրագործելիս դժվարություններ ստեղծել: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Հեռավոր ուղևորությունների, արտերկրի հետ կապված գործերում խնդիրներ կլինեն:

Կշեռք

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 31-3-ին՝ անսպասելի ու լավ փոփոխություններ տանը, կլուծվեն ընտանեկան խնդիրները: Փոփոխություններ կարող են լինել գործերում, որոնք վաղուց են նախապատրաստվել ու արդեն մոռացվել էին: Հաջող համատեղ բիզնես, համագործակցության լավ արդյունքներ:

4-6-ին չարդարացված լավատեսությունը կարող է միայն բարդացնել իրավիճակն ու արգելակել խնդիրների լուծումը: Արժե ռիսկի չդիմել, համբերությամբ ու աշխատասիրությամբ զինվել. դրանց կարիքն այս շրջանում շատ է զգացվելու:

Կարիճ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 31-3-ին հաջող պատահարը կօգնի նոր հնարավորություններ բացել համագործակցության մեջ, պիտանի մարդկանց հետ ծանոթությունների ժամանակ: Հաջողություններ հասարակական գործերում: Ազդեցիկ ընկերներ կգտնեք:

4-6-ին պայմանները կամ շրջապատողները կարող են խանգարել ծրագրերի և մեծ ցանկությունների իրագործմանը: Դժվարություններ մասնագիտական գործունեության մեջ, ղեկավարության ու ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Իրավաբանական խնդիրներ կառաջանան:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 31-3-ին՝ անսպասելի հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Առաջընթաց մասնագիտական և իրավաբանական գործերում: Ազդեցիկ դեմքից աջակցություն կստանաք:

4-6-ը բարդ շրջան է: Մանրուքներին ուշադրություն չդարձնելն ու աշխատասիրության պակասը կարգելակեն գործերը և դժվարություններ կստեղծեն աշխատավայրում: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Խնդիրներ կարող են առաջանալ արտերկրի հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 31-3-ին՝ ուժեղ ինտուիցիա, սեփական զարգացման համար լավ ուղիներ ու գաղափարներ գտնելու հնարավորություն: Հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում: Հաջողություններ կունենաք արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերում: Ճամփորդելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

4-6-ին էքստրավագանտ վարքի պատճառով խնդիրներ կարող են առաջանալ սեփական հետաքրքրություններն ու ծրագրերն իրագործելիս, համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Անհրաժեշտ է խուսափել մոլախաղերից և ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

Ջրհոս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 31-3-ին՝ խնդիրների անսպասելի լուծում: Բարդ իրավիճակներում հաջողակ կլինեք: Լավատեսություն և գործերի հաջող ելքի հանդեպ վստահություն: Հաջողակ կլինեք համատեղ գործերում ու բիզնեսում:

4-6-ը անհաջող օրեր են: Ինչպես գործընկերների, այնպես էլ հարազատների ու մտերիմների հետ փոխադարձ թյուրըմբռնման պատճառով նյարդային կլինեք: Աջակցության բացակայություն:

Ձկներ 

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 31-3-ին անսպասելիորեն ընկերական ու պիտանի ծանոթություններ կհաստատեք, լավ հեռանկարներ ու առաջարկներ են սպասվում: Հաջողությամբ կվարեք գործերը կազմակերպությունների հետ: Շահավետ կապերի, պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք:

4-6-ին աշխատավայրում դժվարությունները, գործերով զբաղվածությունը կարող են խանգարել նշանակված հանդիպումներին կամ ուղևորություններին: Խնդիրներ կունենաք հարազատների հետ հարաբերություններում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ