Խոյ
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-5-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հաջող գնումները կարող են փոխարինվել ծախսերով: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի վրա կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով:
6-9-ին՝ տան և ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Աջակցություն հարազատներից: Կենցաղային հարցերով անսպասելի կարճատև ուղևորություններ կկատարեք: Հետաքրքիր գնումներ կանեք:
Ցուլ
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-5-ին ազատության մեծ ցանկությունը կարող է ընտանիքում վեճերի պատճառ դառնալ: Տրամադրության անսպասելի փոփոխություններ: Կուզենաք ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում:
6-9-ին ինքնատիպ վարք կդրսևորեք, յուրահատուկ գաղափարներ կփնտրեք ու կգտնեք: Խնդիրների անսպասելի լուծում: Հաջող պատահարը կօգնի գտնել անհրաժեշտ ինֆորմացիան կամ կապերը:
Երկվորյակ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-5-ին հնարավոր են տարօրինակ հանդիպումներ ու ծանոթություններ: Նախկին հարաբերությունների, նախկին սիրեցյալի հետ կապված անսպասելի տեղեկատվություն կստանաք: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը մյուսներին հասկանալի չի լինի:
6-9-ին շահ կստանաք անտեղից, որտեղից չէիք սպասում: Ինտուիցիան ու շահի հանդեպ հոտառությունն ուժեղ կլինեն: Հաջողակ կլինեք միջնորդական գործերում:
Խեցգետին
Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-5-ին կձգտեք ազատության և արկածների: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ ու տարօրինակ ծախսեր: Ընկերների ազդեցության տակ անհաջող ֆինանսական գործեր:
6-9-ին կռահող կլինեք, ինքնատիպ գաղափարներ կհայտնեք: Շահավետ առաջարկներ կստանաք: Ընկերների կամ կազմակերպությունների հետ ընդհանուր հաջող նախաձեռնություններ կսկսեք: Ակտիվություն հասարակական գործերում:
Առյուծ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-5-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների, գործընկերների վարքից դժգոհությունը կարող են ծրագրերի անսպասելի փոփոխության հանգեցնել:
6-9-ին հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կռահող կլինեք: Ինչ-որ գաղտնիքներից գլուխ հանելու հնարավորություն կլինի:
Կույս
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին հաճույքներին ձգտելն ու ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Փաստերի անիրատեսական ընկալում: Հարաբերություններում խնդիրներ կլինեն ձեր շատ զգայուն լինելու պատճառով:
6-9-ին լավ նորություններ և առաջարկներ կստանաք: Հետաքրքիր ընկերներ կգտնեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից: Հաջողակ կլինեք արտերկրի հետ կապված գործերում:
Կշեռք
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Նոր գործեր կամ համաձայնություններ ծրագրելիս անակնկալներ կլինեն: Խնդիրներ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս:
6-9-ին ազդեցիկ մարդկանց հետ շահավետ կապեր կհաստատեք: Հաջող առաջարկներ կստանաք: Բիզնեսում գործերի բարելավում: Շահի զգացում:
Կարիճ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-5-ին ղեկավարության հետ վատ փոխհասկացողության պատճառով կարևոր կամ մասնագիտական գործերում կարող են խնդիրներ առաջանալ: Գործընկերները տարօրինակ վարք կդրսևորեն, անսպասելի և չնախապատրաստված բանակցություններ են սպասվում:
6-9-ին՝ ազդեցիկ մարդկանց հետ բանակցությունների կազմակերպում: Համագործակցության մեջ նոր հեռանկարներ կլինեն: Լավ առաջարկներ:
Աղեղնավոր
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-5-ին՝ գործերում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Խուսափեք արտասահմանցիների կամ հեռվից եկածների հետ հանդիպումներից ու բանակցություններից, ինչը կարող է վնասել գործերին կամ առողջությանը:
6-9-ին՝ գործերի հետ կապված նորություններ աշխատավայրում: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հնարավոր է առողջության անսպասելի բարելավում նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ բուժվում էին:
Այծեղջյուր
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կընկնեք: 3-5-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր կանեք երեխաների, սիրելիների և զվարճանքների վրա:
6-9-ին՝ հաջող հանդիպումներ ու ծանոթություններ: Գործընկեր փնտրելիս անսպասելի հաջողակ կլինեք: Հաջող պատահարը կօգնի շահավետ համաձայնության հասնել: Ձեր գաղափարները հավանության կարժանանան կարևոր անձանց կողմից:
Ջրհոս
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-5-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, ընտանիքում: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ պահվածքին:
6-9-ին՝ բարձր աշխատունակություն, աշխատավայրում լավ փոփոխություններ են սպասվում: Տանը խնդիրների լուծում, հետաքրքիր նորություններ ընտանիքում:
Ձկներ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-5-ին՝ անսպասելի ու հարկադրված կարճատև ուղևորություններ՝ կապված աշխատանքի կամ առողջության հետ: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Խնդիրներ հարազատների կամ կոլեգաների հետ: Վեճեր, թյուրըմբռնում աշխատավայրում: Գործերում ճշգրտության բացակայություն:
6-9-ին սիրելիներից անսպասելի լուրեր կստանաք: Կարճատև հաճելի ուղևորություններ: Լավ առաջարկներ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հետաքրքիր նորություններ են սպասվում: