...

Հուլիսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կպահանջեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 4-ին շահավետ հանդիպումներ ու հաջող ուղևորություններ են սպասվում: Պիտանի գիտելիքներ ու տեղեկատվություն ձեռք կբերեք գործերն առաջ մղելու համար: Աջակցություն ու լավ խորհուրդներ կստանաք ընկերներից:

5-6-ին տնային գործերի, գնումների հետ կապված շփումներ ու կարճատև ուղևորություններ են սպասվում: 7-10-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, ընտանիքում սեփական սկզբունքները համառորեն պաշտպանելու ձգտումը, պահի ցանկություններին հետևելը դժգոհություններ ու վեճեր կառաջացնեն: Ընտանեկան խնդիրների բարդ քննարկում է սպասվում:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-ին շատ գործնական կլինեք: Գործերի հաջող ծրագրում, հաջող առևտուր, գումար խնայելու հնարավորություն: Առաջ կմղեք գործերը: 

5-6-ին՝ լավատեսական մտքեր ու գաղափարներ, հետաքրքիր զրույցներ ու հանդիպումներ, աշխատանքի կամ հարազատների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: 7-10-ին՝ անկատար խոստումներ, չկայացած հանդիպումներ: Մտքերում ու ծրագրերում հստակություն չի լինի: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:

Երկվորյակ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-ին՝ պրակտիկ մտածողություն, գաղափարը գործի վերածելու հնարավորություն ստեղծվի: Ստացած գիտելիքները կօգնեն առաջ մղել գործերն ու աշխատավայրում ամրապնդել սեփական դիրքերը: Պիտանի խորհուրդներ կստանաք:

5-6-ին՝ ակտիվություն ու հնարամտություն ֆինանսական գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն ու հաջող գնումներ: 7-10-ին հնարավոր են չնախատեսված ծախսեր ընկերների, միջոցառումների, նորաձև իրեր գնելու վրա: Անհաջող միջնորդական գործունեություն:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-ին լավ ինտուիցիա կունենաք, որի շնորհիվ հնարավոր կլինի ելք գտնել բարդ իրավիճակներում, լուծել հին խնդիրները: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերի բարելավում:

5-6-ին՝ արագ կռահողականություն, ակտիվություն հասարակական գործերում, գաղափարներն իրագործելու հնարավորություն: 7-10-ին մանրուքների հանդեպ անուշադրությունն ու փաստերի աղճատումը կարող են արգելակել գործերը: Կարևոր անձինք չեն կատարի իրենց խոստումները կամ էլ ինքներդ հակված կլինեք դատարկ խոստումներ տալ:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-ին՝ հստակություն շփումներում, հաջող համագործակցություն: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից կամ պաշտոնյաներից: Փորձառու գործընկերներ կգտնեք: 

5-6-ին՝ լավ կռահողականություն, գործերի հստակ ծրագրում ինտուիցիայի և շահի զգացման շնորհիվ: Գործերը կարող են իրենք իրենց գլուխ բերվել: 7-10-ին փաստաթղթային քաշքշուկն ու բյուրոկրատիզմը կարող են արգելակել գործերը: Չիրագործված խոստումներ: Հեղինակություններ չեք ընդունի:

Կույս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 4-ին՝ պրակտիկ մտածողություն, գործերի հստակ ծրագրում: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, ղեկավարությունից աջակցություն կստանաք: Հաջողությամբ կօգտագործեք ձեր գիտելիքները: 

5-6-ին ակտիվորեն կապեր կհաստատեք շահավետ մարդկանց հետ, գործերն ընդլայնելու գործողություններ կձեռնարկեք: Կհետաքրքրվեք արտերկրի գործերով: 7-10-ին՝ չարդարացված լավատեսություն: Զգուշություն է պետք ցուցաբերել նոր գործեր ծրագրելիս: Ազդեցիկ անձանց անկատար խոստումներ:

Կշեռք

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-ին հնարավոր են թեթև շփումներ ազդեցիկ անձանց հետ: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Պիտանի խորհուրդներ կստանաք: 

5-6-ին՝ բարձր նպատակասլացություն, շահի զգացում, հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: 7-10-ին խնդիրներ կարող են ծագել սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Սպասվում են բարդ բանակցություններ կարևոր անձանց հետ:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն ու հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-ին՝ տանը գործերի բարելավում, ընտանեկան խնդիրների հաջող լուծում: Հարկերի հետ կապված հաջող գործեր: 

5-6-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավում: 7-10-ին մանրուքների հանդեպ ուշադրության, աշխատասիրության պակասը, հաջող պատահականության վրա հույս դնելը կարող են արգելակել գործերի ընթացքը: Արտերկրի հետ կապված գործերում ձգձգումներ կլինեն:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 4-ին պրակտիկ մտածողությունը կօգնի համագործակցության մեջ ու շահավետ կապեր հաստատելիս: Լավ խորհուրդներ ու առաջարկներ կստանաք: Հաջող ուղևորություններ կկատարեք:

5-6-ին ինքնավստահություն ու նախաձեռնողականություն կցուցաբերեք աշխատանքի մեջ, գործերում: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: Հնարավորություն կունենաք զբաղվել առողջության բարելավմամբ: 7-10-ին սեփական անձի մասին բարձր կարծիքը կարող է ազդել հեղինակության վրա: Հակված կլինեք երկար ու անպտուղ դատողությունների: Բիզնեսում մեծ հույսերը կարող են չիրականանալ: Հարկերի հետ կապված իրավաբանական խնդիրներ կծագեն:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, կախված կլինեք ուրիշներից: 4-ին՝ հստակ, կոնկրետ, պրակտիկ մտածողություն, որը կօգնի առաջ մղել գործերն ու հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հոգ կտանեք ձեր առողջության մասին: 

5-6-ին՝ հաճելի հանդիպումներ, ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, լավ համաձայնություններ: 7-10-ին հնարավոր են վեճեր ու թյուրըմբռնում ընտանիքում անտեղի սկզբունքայնության պատճառով: Իրավաբանական կամ այլ բնույթի խնդիրներ կլինեն գործընկերների հետ հարաբերություններում:

Ջրհոս

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-ին՝ հստակություն շփման մեջ: Կամրապնդեք հարաբերությունները, կկարողանաք ձեր մասին լավ կարծիք ձևավորել: Հաջողությամբ կծրագրեք գործերը: 

5-6-ին՝ բարձր աշխատունակություն, տանը կկարգավորեք գործերը: 7-10-ին անուշադրությունն ու ինքնավստահությունը կարող են խանգարել ազդեցիկ անձանց հետ հանդիպումներում արդյունքների հասնել: Կարող եք բախվել անկատար խոստումների:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-ին տանը գործերը լավ կընթանան, հանգիստ մթնոլորտ կիշխի: Հնարավոր է ստիպված լինեք մի կողմ թողնել անձնական գործերը հարազատների մասին հոգ տանելու համար: 

5-6-ին մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն կցուցաբերեք ծանոթություններ, կապեր հաստատելիս: Բանակցությունների հաջող արդյունքներ: Հաջող կարճատև ուղևորություններ: Հնարավոր են օգտակար վեճեր: 7-10-ին գումարը հեշտությամբ կծախսեք: Անուշադիր կլինեք գումարը ծախսելիս ու գնումներ անելիս: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի և զվարճանքների վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ