...

Հուլիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շատ ժամանակ կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 5-6-ին անսպասելի առաջարկներ կստանաք կամ գումար աշխատելու հնարավորություն կընձեռվի: 7-8-ին՝ խնդիրներ հարաբերություններում, կաշկանդվածություն, հեռանկարների բացակայություն: 

9-11-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Գումարի հաջող ներհոսքը կփոխարինվի ծախսերով: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի և զվարճանքների վրա:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 5-6-ին անսպասելի, ինքնատիպ գաղափարներն ու մտքերը թույլ կտան իրագործել ցանկությունը: 7-8-ին կարող են խնդիրներ առաջ գալ ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ կարևոր գործերին:

9-11-ին ազատության մեծ ցանկությունը ընտանիքում վեճերի պատճառ կարող է դառնալ: Համակրանքի և տրամադրության անսպասելի շրջապտույտներ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք:

Երկվորյակ

Կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 5-6-ին ֆինանսական գործերի անսպասելի բարելավումը, առևտրի մեջ հաջողությունն ու լավ գնումները լավատեսություն կհաղորդեն: 7-8-ին՝ խնդիրներ արտասահմանի հետ կապված գործերում ու հանդիպումներում: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

9-11-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Անսպասելի տեղեկատվություն կստանաք հին հարաբերությունների մասին: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը մյուսներին հասկանալի չի լինի:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-6-ին անսպասելի հնարավորություններ կստեղծվեն, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակները: 7-8-ին՝ դժվարություններ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Հնարավոր է խնայելու անհրաժեշտություն առաջանա:

9-11-ին՝ ազատության և արկածների ձգտում: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ ու տարօրինակ ծախսեր: Ընկերների ազդեցությամբ անհաջող ֆինանսական գործեր կձեռնարկեք:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 5-6-ին անձնական ծրագրերն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: 7-8-ին՝ խնդիրներ ու հիասթափություններ հասարակական և ռոմանտիկ գործերում, հարաբերություններում ջերմության, ուշադրության պակաս:

9-11-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների, գործընկերների վարքից դժգոհությունը ծրագրերի անսպասելի փոփոխության պատճառ կդառնան: Հնարավոր է անհասկանալի, տհաճ վարք ղեկավարության կողմից, խնդիրներ՝ ենթակաների հետ հարաբերություններում:

Կույս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփման անհրաժեշտություն կառաջանա: 5-6-ին ինքնավստահությունը, աջակցությունը, լավ նորությունները և անսպասելի հաջողությունը կօգնեն իրագործել ծրագրերը: 7-8-ին՝ սառնություն և խնդիրներ հարաբերություններում, առողջության թուլացում: Շատ հուզական կլինեք:

9-11-ին զվարճանքներին ձգտելը կամ ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Փաստերի անիրատեսական ընկալում: Խնդիրներ հարաբերություններում անակնկալ զգայունության պատճառով:

Կշեռք

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-6-ին անսպասելի պատահարը կարող է իրավիճակը դեպի լավը փոխել: 7-8-ին խնդիրներ կառաջանան ընկերների, կազմակերպությունների հետ հարաբերություններում: Գործողություններում ազատության բացակայություն: Կախված կլինեք պայմաններից:

9-11-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Անակնկալներ նոր գործեր կամ համագործակցություն ծրագրելիս: Խնդիրներ կունենաք համատեղ բիզնեսում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս:

Կարիճ

Ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-6-ին՝ անսպասելի օգնություն, աջակցություն կամ իրավիճակն ուղղելու համար ընձեռված անսպասելի հնարավորություն: 7-8-ին խնդիրներ կառաջանան ղեկավարության հետ հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել սեփական գործերին ու աշխատանքին: Սառնություն կծագի հարաբերություններում:

9-11-ին ձեզ համար կարևոր կամ մասնագիտական գործերում խնդիրներ կարող են ծագել վատ փոխհասկացողության պատճառով: Տարօրինակ գործողություններ գործընկերների կողմից, անսպասելի բանակցություններ:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 5-6-ին ծրագրերն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: 7-8-ին՝ դժվարություններ ուղևորությունների ու հանդիպումների ժամանակ:

9-11-ին՝ գործերում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Խուսափեք արտասահմանցիների կամ դրսից եկած մարդկանց հետ հանդիպումներից ու բանակցություններից: Դրանք կարող են վնասել առողջությանը կամ գործերին:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 5-6-ին անսպասելի հանդիպումները կամ ընկերների, գործընկերների օգնությունը կարող են նպաստել ծրագրերի իրագործմանը: 7-8-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

9-11-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում: Անսպասելի ծախսեր կանեք երեխաների, սիրելիների ու զվարճանքների վրա:

Ջրհոս

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի աշխատեք: 5-6-ին՝ տան, ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողություն: 7-8-ը անհաջող օրեր են գործնական կապեր հաստատելու համար: Հարաբերություններում սառնության, լարվածության զգացում:

9-11-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ ընտանիքում, տանը: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-6-ին անսպասելի հանդիպումներն ու նոր ծանոթությունները կարող են դեպի լավը փոխել գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ: 7-8-ին առողջական կամ աշխատանքային խնդիրներ կարող են առաջանալ:

9-11-ին աշխատանքի կամ առողջության հետ կապված անսպասելի, կարճատև ուղևորություններ կկատարեք: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Խնդիրներ հարազատների կամ գործընկերների հետ: Վեճեր կամ անհասկացողություն աշխատավայրում: Անհստակություն գործերում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ