...

Հունիսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 10-12-ին շահավետ կապեր կհաստատեք: Գումարի և բիզնեսի հետ կապված գործերով ուղևորություններ կկատարեք: Ճանապարհին հաճելի ռոմանտիկ ծանոթություններ են սպասվելու:

13-16-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարները ներկայացնելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ: Համատեղ գործեր հարազատների հետ:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 10-12-ին բիզնեսում անձնական նախաձեռնությունից շահույթ կստանաք: Համագործակցության լավ արդյունքներ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

13-16-ին՝ շահավետ բանակցություններ ֆինանսական հարցերով, ուղևորություններ: Ֆինանսական գործերում հարազատներից օգնություն կստանաք: Ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 10-12-ին զբաղված կլինեք հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Համագործակցելու ուժեղ ցանկություն կունենաք:

13-16-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն առաջ տանելիս: Ձեր գիտելիքները և ունակությունները հաջողությամբ կիրառելու հնարավորություն կունենաք: Շփումներ ու հանդիպումներ: Հասարակական կապերի ընդլայնում:

Խեցգետին

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր կհայտնվեն: 10-12-ին շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքն ու շահի հանդեպ ձեր հոտառությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը:

13-16-ին՝ ուժեղ ինտուիցիա: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Ուրիշների գործողություններն ու տրամադրությունը հեշտությամբ հասկանալու ունակություն:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-12-ին զբաղված կլինեք հասարակական գործերով, ինչի արդյունքում ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Կոլեկտիվի հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան: Հաճելի միջոցառումներ ընկերների հետ: Կարևոր ու պիտանի մարդկանց ձեր կողմը գրավելու ունակությունը կբարելավի գործերի վիճակը:

13-16-ին կռահող կլինեք, պիտանի ինֆորմացիա կստանաք, հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ ընկերների հետ: Լուրեր կստանաք:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 10-12-ին փառասիրությունը, կարևոր ու պիտանի մարդկանց ձեր օգտին տրամադրելու ունակությունը կարող են որոշակիորեն բարելավել գործերի վիճակը: Լավ կընթանան ֆինանսական գործերը: 

13-16-ին անձնական գաղափարներն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող մարդկանց հետ բանակցելու համար: Գործերի հաջող ծրագրում: Գիտելիքների և կարողությունների ճիշտ կիրառումը կնպաստի գործերի առաջխաղացմանը:

Կշեռք

Կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 10-12-ին՝ լավատեսություն, ուրախություն շփումներից: Նոր գաղափարների և ազդեցիկ աջակցության փնտրտուքը գործերի բարելավման կբերի: Հնարավոր են կապեր արտասահմանցիների հետ:

13-16-ին հաջողությամբ կընթանան արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Շահավետ առաջարկներ ու խոստումներ կստանաք: Նոր գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտություն կլինի:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-12-ին գերզգայուն ու նեղացկոտ կլինեք: Հնարավոր են խանդի պահեր: Կհետաքրքրվեք համատեղ բիզնեսով, ընդհանուր գումարով:

13-16-ին գործերում համառ ու կռահող կլինեք: Հաջողություններ վարկերի հետ կապված գործերում: Գործերի և իրավիճակի խորքը թափանցելու ունակություն: Խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 10-12-ին ակտիվ կլինեք ռոմանտիկ հարաբերություններում, համագործակցությունից ֆինանսական շահ կունենաք: Հարաբերությունների բարելավում:

13-16-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր ինֆորմացիա գործընկերներից: Կարճատև գործնական ուղևորություններ գործընկերների հետ: Հաջող բանակցություններ:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-12-ին գործերում իրավիճակը կարող է բարելավվել ձեզ լավ ներկայացնելու շնորհիվ: Շփվելիս ինքնավստահ կլինեք: Աշխատավայրում հարաբերությունները կբարելավվեն:

13-16-ին կարգապահությունը, ճշգրտությունն ու գիտելիքները կօգնեն աշխատավայրում առաջ մղել գործերը: Լավ օրեր են առևտրի, պիտանի իրեր ձեռք բերելու համար: Կհետաքրքրվեք սննդակարգով: Սեփական գաղափարները կյանքի կոչելու ունակություն:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-12-ին՝ հասարակության մեջ ու կոլեկտիվում բարձր դիրքի հասնելու հնարավորություն: Ռոմանտիկ հնարավորությունների ընդլայնում: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սիրելիի հետ հանդիպումները կուրախացնեն:

13-16-ին ինքնավստահ ու ակտիվ կլինեք սեփական գաղափարներն առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հաճելի, կարճատև ուղևորություններ սիրելիների հետ:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-12-ին՝ ակտիվ աշխատանք տանը: Տանը որոշակիորեն կբարելավվեք գործերը, ընտանեկան հարաբերությունները կլավանան: 

13-16-ին տանը հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Տանը կավարտվեն հին ու երկար ժամանակ ձգձգվող խնդիրները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ