Խոյ
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 12-14-ին պրակտիկ հոտառություն ձեռք կբերեք, ֆինանսական գործերում հաջողակ կլինեք: Խնայելու հնարավորություն կլինի: Գործերում կօգնեն փորձառու մարդիկ:
15-18-ին՝ անհանգստություն, խնդիրների շփումներում և ուղևորությունների ժամանակ: Լավ չեն ընթանա մտավոր կամ կրթական գործունեության հետ կապված գործերը: Ստիպված եք լինելու հոգ տանել հարազատների մասին, օգնել նրանց:
Ցուլ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 12-14-ին կառուցողական փառասիրությունը, կազմակերպվածությունն ու կշռադատող լինելը կօգնեն ձեր նպատակների իրագործման հարցում: Փորձառու մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հաջող մասնակցություն կոլեկտիվների գործերին:
15-18-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Տհաճություններ պետկազմակերպությունների հետ: Ձգձգումներ գումար ստանալիս:
Երկվորյակ
Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 12-14-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Ձեր նպատակներն իրագործելու համար ճիշտ գործողություններ կանեք: Առաջընթաց պրակտիկ գործերում: Աջակցություն ազդեցիկ անձանցից, կամ ինքներդ ուրիշներին օգնելու հնարավորություն կունենաք:
15-18-ին աշխատանքի մեծ ծավալը ուշադրություն ու կարգապահություն է պահանջելու: Դժվարություններ կունենաք ղեկավարության հետ հարաբերություններում և մտավոր գործունեության մեջ:
Խեցգետին
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 12-14-ին հաջող կընթանան արտասահմանի, արտասահմանցիների, կազմակերպությունների հետ կապված գործերը, դրանցում առաջընթաց կլինի: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից կամ կազմակերպություններից: Կարևոր տեղեկատվություն կստանաք:
15-18-ին՝ ծանր աշխատանք ու պարտականություններ: Խնդիրներ գործերն առաջ մղելիս: Աշխատանքի մեջ դժվարություններ կունենաք: Սառնություն և անհասկացողություն կարևոր անձանց կողմից:
Առյուծ
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին աշխատանքի մեջ վստահություն ձեռք կբերեք ու կայունության կհասնեք: Պրակտիկ գործերում կարևոր փոփոխություններ տեղի կունենան: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրների լուծում:
15-18-ին՝ անհանգստություն, ինքնավստահ չեք լինի: Խնդիրներ կազմակերպությունների հետ կապված գործերում: Կարող են անհանգստացնել հին անավարտ գործերը: Դժվարություններ կունենաք ընկերների, կազմակերպությունների հետ շփվելիս:
Կույս
Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Ձեր կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին՝ գործնական հարաբերությունների բարելավում: Շահավետ կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ:
15-18-ին անհաջող բանակցությունները կամ գործընկերների պահպանողականությունը կարող են արգելակել գործերը: Բարդ հարաբերություններ շրջապատողների հետ: Մրցակիցները խոչընդոտներ կստեղծեն ձեզ համար: Իրավաբանական խնդիրներ են սպասվում:
Կշեռք
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 12-14-ին գործերում շահի հանդեպ լավ հոտառություն, աշխատավայրում դիրքերի կայունացում: Կարգապահությունն ու ճշտապահությունը, ուժերի և միջոցների ճիշտ բաշխումը կօգնեն գործերն առաջ մղելուն:
15-18-ին հնարավոր է գործերի արգելակում, խնդիրներ կլինեն աշխատանքի մեջ: Կբարդանան հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Ձգձգումներ կլինեն արտերկրի հետ կապված գործերում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կվատանա:
Կարիճ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 12-14-ը հաջող օրեր են: Կմեծանան անձնական արժանապատվության զգացումն ու հեղինակությունը: Կամրապնդվեն ռոմանտիկ ու գործնական հարաբերությունները: Ազդեցիկ անձանց հետ կապեր կհաստատեք: Գործնական կապերի ժամանակ հնարավոր է ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվեն:
15-18-ին հնարավոր է կախվածության մեջ ընկնեք կամ պարզաբանումների մեջ ներքաշվեք: Լարված աշխատանք: Կարող են անհանգստացնել հին, անավարտ գործերը: Ղեկավարությունից կախվածության մեջ կընկնեք: Ծանր պարտականությունների կատարում:
Աղեղնավոր
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 12-14-ին՝ ընտանիքում գործերի բարելավում: Ինքնավստահության և աշխատունակություն ձեռք կբերեք: Տանը կարևոր գործերի ավարտ կամ խնդիրների լուծում: Տան համար գնումներ կանեք:
15-18-ին՝ խնդիրներ հարազատների և մտերիմների հետ հարաբերություններում: Սառնություն հարաբերություններում: Տան հետ կապված հոգսերը տհաճությունների և առողջության թուլացման կհանգեցնեն: Դժվարություններ բանակցությունների ժամանակ:
Այծեղջյուր
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 12-14-ին կազմակերպված ու կշռադատող կլինեք: Շահավետ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: Կմասնակցեք կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին: Լավ ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունները կայունացնելու համար:
15-18-ին՝ վատատեսություն, անհանգստություն, ձգձգումներ շփումներում: Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս: Կարգապահության պակասը կարտացոլվի աշխատանքի մեջ: Սառնություն հարաբերություններում:
Ջրհոս
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 12-14-ին՝ նյութական վիճակի բարելավում ու կայունացում: Պրակտիկ և ֆինանսական գործերում լավ հոտառություն կունենաք: Տան համար երկար սպասված գնումներ կանեք:
15-18-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Դժվար կլինի գնել այն, ինչ ուզում եք: Մեծ ծախսեր կանեք միջոցառումների վրա:
Ձկներ
Մեծ ուշադրություն կխլեն տնային գործերն ու հարազատների հետ հոգսերը: Կհետաքրքրվեք տանը զբաղեցրած դիրքով: 12-14-ը հաջող օրեր են կարևոր նպատակներն իրագործելու ուղղությամբ քայլեր անելու համար: Ազդեցիկ անձանց փնտրտուք, կհանդիպեք նրանց հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Անձնական պատասխանատվության աճ:
15-18-ին տանը խնդիրներ ու հոգսեր կառաջանան, որոնց մասին լուրջ պիտի մտածեք: Գործերում որոշակի արգելակում ու պասիվություն կլինի: Ընտանեկան պարտականությունները հնարավորություն չեն տա զբաղվել անձնական գործերով: Տհաճ զրույցներ ընտանիքում: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա: