...

Հունիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-17-ին շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Աջակցություն կստանաք ընկերներից ու կազմակերպություններից: 

18-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 19-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Կձգտեք առանձնանալ, գործերից հեռանալ: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ցուլ

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 13-17-ին՝ գումարի հետ կապված ծրագրերի իրագործում: Բիզնեսում առաջ կմղեք գործերը: Գումար կստանաք: Աջակցություն կստանաք ղեկավարությունից:

18-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: 19-ին՝ ազատության մեծ զգացում, հանդուրժող չեք լինի ճնշումների նկատմամբ: Կհեռանաք տնային գործերից, կձգտեք դեպի ընկերները:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 13-17-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումը, սեփական սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կնպաստեն ձեր զարգացմանը: Արտերկրի հետ կապված գործերի բարելավում:

18-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: 19-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-17-ին անսպասելիորեն կլուծվեն հին խնդիրները, կբարելավվեն համատեղ գործերն ու հարկերի հետ կապված գործերը: Անձնական շահի զգացում: 

18-ին անձնական արժանապատվության սուր զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով: 19-ին՝ լավատեսություն, զբոսանքներ ընտանիքի հետ, հանդիպումներ հարազատների հետ: Արտերկրից լուրեր կստանաք:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 13-17-ին՝ շահավետ գործնական հարաբերություններ, աջակցություն կստանաք փորձառու և կարևոր անձանցից:

18-ին՝ ակտիվ շփումներ ու հետաքրքրություն ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 19-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Կույս

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 13-17-ին պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունը, կազմակերպվածությունն ու մասնագիտական փառասիրությունը թույլ կտան առաջընթացի հասնել գործերում և աշխատանքի մեջ: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:

18-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ: 19-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ կունենաք հարազատների ու մտերիմների հետ:

Կշեռք

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-17-ին՝ պիտանի խորհուրդներ ու շահ կստանաք փորձառու, հեղինակավոր անձանցից: Կամրապնդեք դիրքերը, կոլեկտիվ հարաբերություններում ճանաչման կհասնեք:

18-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: 19-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Կարիճ

Սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 13-17-ին սպասվում են լավ փոփոխություններ տանը, երկարաժամկետ խնդիրների լուծում:

18-ին մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հանդիպումներ կունենաք մտերիմ մարդկանց հետ: 19-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 13-17-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում, շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ:

18-ին՝ ակտիվ շփումներ՝ հարազատների, գործընկերների հետ: Հնարավոր են ուղևորություններ ընտանեկան կամ կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: 19-ին մեծ հետաքրքրություն կդրսևորեք ընտանեկան գործերի հանդեպ:

Այծեղջյուր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 13-17-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, կայուն առաջընթաց բիզնեսում ու ֆինանսական գործերում, ֆինանսական վիճակի բարելավում: 

18-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով: 19-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ տեղի կունենան կենցաղային հարցերով:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 13-17-ին մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: Անձնական պատասխանատվության մեծ զգացումն ու կազմակերպվածությունը բարձր կգնահատվեն ղեկավարության կողմից, կօգնեն կյանքի կոչել անձնական գաղափարները:

18-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: 19-ին ակտիվություն կցուցաբերեք կենցաղային հարցերը լուծելիս, հետաքրքրություն՝ առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 13-17-ին՝ տնային գործերի հաջող ընթացք, հին խնդիրների լուծում, ընտանիքի համար երկարաժամկետ խնդիրներ ու նպատակներ կդնեք: 

18-ին շատ զգայուն կլինեք, կուզենաք ուշադրություն հրավիրել ձեզ վրա: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: 19-ին հատուկ ուշադրություն կդարձնեք սեփական կարիքներին ու խնդիրներին, ուրիշներին հասկանալու հարցում դժվարությունների կբախվեք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ