...

Հունիսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 14-15-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Հեշտությամբ կլուծվեն ֆինանսական խնդիրները: Օգտակար աջակցություն հարազատներից: 

16-18-ին հետաքրքրասեր կլինեք ու շատ կշփվեք: Կհետաքրքրվեք կրթությամբ, հնարամիտ կլինեք: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք: 19-20-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 14-15-ին անսպասելի ծանոթությունները կամ հանդիպումները հետաքրքիր ու օգտակար կլինեն: Անակնկալ լուծում կստանան հարազատների հետ կապված խնդիրները: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները համակրանք առաջ կբերեն:

16-18-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու համար ուսում կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաճախակի գործնական ուղևորություններ: 19-20-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք ցուցաբերեք առողջությանը:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 14-15-ին՝ անսպասելի իրադարձություններ, որոնք դեպի լավը կփոխեն ֆինանսական գործերի վիճակը: Շահի զգացում: Բիզնեսում հեշտությամբ կթաքցնեք ձեր անձնական ծրագրերն ու դրանից շահ կունենաք: Հնարավոր է՝ վերադարձնեն պարտքերը:

16-18-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնարտահայտում: Արագ արձագանքելու կարողություն ու հնարամտություն: Ինտելեկտուալ ոլորտում մրցակցության ոգի: 19-20-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

Խեցգետին

Դժվարություններ գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 14-15-ին՝ գործերի սովորական ընթացքը փոխելու ցանկություն: Ակտիվություն հասարակական գործերում: Աջակցություն ընկերներից:

16-18-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները կարող են հետաքրքիր լինել, բայց ոչ գործնական: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ: 19-20-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումներին: 14-15-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, գործողություններում կղեկավարվեք ինտուիցիայով: Գործերում փոփոխությունների կձգտեք: Անսպասելի գործողություններ պաշտոնյաների, ղեկավարության կողմից, որոնք կօգնեն որոշ խնդիրներ լուծել:

16-18-ին՝ հաճախակի շփումներ ընկերների ու կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների հանդեպ: Ընկերների, հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում: 19-20-ին ակտիվ կշփվեք հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կույս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 14-15-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու անսպասելի գաղափարներ: Կմասնակցեք կոլեկտիվ, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ կստանաք արտասահմանցիներից կամ ազդեցիկ անձանցից:

16-18-ին՝ սպասվում են շփումներ ու բանակցություններ մասնագիտական և ֆինանսական գործերով: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության, ենթակաների հետ: Կարևոր որոշումներ ընդունելու շրջան է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ: 19-20-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում՝ կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են անկանխատեսելի ծախսեր:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 14-15-ին ֆինանսական, գործնական, մասնագիտական գործերում ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կառաջանա: Բայց ճիշտ ընտրություն կատարելու համար առավելագույնս ուշադիր և զգույշ է պետք լինել: Աջակցություն բիզնեսում: Կարևոր անձանց հետ հարաբերությունների բարելավում: Ճանապարհին ուշադիր եղեք:

16-18-ին՝ հետաքրքրություն արտասահմանյան ամեն ինչի և կրթության հանդեպ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Իրավաբանական խնդիրների լուծում: 19-20-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Կդրսևորեք ձեզ տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 14-15-ին՝ գործընկերային հարաբերություններում անկանխատեսելիություն, որը նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություն: Անակնկալներ գործընկերային հարաբերություններում:

16-18-ին՝ համատեղ գործերի ու համատեղ ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ինտուիցիան կօգնի ֆինանսական գործերում կամ հասարակության մեջ դիրք զբաղեցնելիս: 19-20-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Զգայուն ու զգացմունքային կլինեք:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կախվածություն առաջ կգա գործընկերներից ու ամուսիններից: 14-15-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ կամ էլ նման ցանկություն կունենաք: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Հնարավոր է առողջության բարելավում: Շահավետ առաջարկներ:

16-18-ին՝ համագործակցության ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: 19-20-ին՝ ազատության մեծ ձգտում, անհանդուրժող կլինեք ճնշումների հանդեպ: Կձգտեք հեռանալ տնային գործերից: Ձգտում դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 14-15-ին՝ գործողություններում ազատության ձգտումը, իշխելու, առաջատար լինելու ցանկությունը գործնական ու սիրային հարաբերություններում փոփոխությունների պատճառ կդառնան: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու հնարավորություն կծագի: 

16-18-ին՝ հստակություն և կազմակերպվածություն մտքերում ու արտահայտություններում: Հարաբերություններում ու գործերում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Հետաքրքրություն առողջության ու սննդակարգերի հանդեպ: 19-20-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ջրհոս

Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 14-15-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատանքի մեջ ինչ-որ բան փոխելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Գնումներ տան համար: Հոգ կտանեք առողջության մասին, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:

16-18-ին՝ ուրախություն սիրելիների հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից, ուղևորություններից: Հանդիպումներից ու բանակցություններից կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել: 19-20-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 14-15-ին՝ տարօրինակ հանդիպումներ, անսպասելի վարք հարազատների կողմից: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն: 

16-18-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի վերաբերյալ բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրները լուծելու ուղիներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային գործերով: 19-20-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ