...

Հունիսի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին՝ մեծ հետաքրքրվածություն ընտանիքով, հարազատներով: Ընտանեկան կամ տնային խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Կձգտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

20-23-ին նախաձեռնող կլինեք, կհասկանաք ձեր շահը: Ակտիվություն բիզնեսում: Տնային գործերի, տան համար գնումների հետ կապված ուղևորություններ կկատարեք:

Ցուլ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ ներդաշնակ ու հաջող հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր ու շփումներ: Տակտն ու դիվանագիտությունը կօգնեն գործերն առաջ մղելիս ու հարաբերություններ հաստատելիս: Կարևոր որոշումներ կընդունեք: Կարճատև, հաճելի ուղևորություններ:

20-23-ին ակտիվորեն առաջ կտանեք անձնական գաղափարները, հետաքրքիր հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Աշխատանքի կամ հարազատների գործերի հետ կապված ուղևորություններ կկատարեք:

Երկվորյակ

Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու համար կձգտեք կրթություն ստանալ: Նորաձև իրեր ձեռք բերելու համար ծախսեր կանեք: Կներգրավվեք գործընկերության մեջ:

20-23-ին՝ ակտիվություն ֆինանսական գործերում, կռահող կլինեք, շահի հանդեպ ուժեղ հոտառություն կցուցաբերեք ու հաջող գնումներ կանեք:

Խեցգետին

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 17-19-ին հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Ռոմանտիկ ու հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն:

20-23-ին ընկերները կամ կոլեկտիվը կաջակցեն ձեր գաղափարներին ու ծրագրերին: Լավ լուրեր ու առաջարկներ: Հաջողակ կլինեք:

Առյուծ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին՝ ավելորդ երազկոտություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների ու հանգստի: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին, շեղել գործերից:

20-23-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ ու կռահող կլինեք:

Կույս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-19-ին՝ պիտանի շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Աշխույժ բանավեճեր: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հասարակական գործերին մասնակցելիս հնարավոր են հաճելի ծանոթություններ:

20-23-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ, արտերկրի հետ կապված գործերն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ քայլեր կկատարեք:

Կշեռք

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի ու գաղափարների իրագործման շրջանը: 17-19-ին զբաղված կլինեք մասնագիտական գործերով, դրանց հետ կապված զրույցներ կունենաք: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Լավ կընթանան ֆինանսական գործերը: 

20-23-ին նպատակասլաց կլինեք, կհասկանաք ձեր շահը: Հաջողություններ համատեղ գործերում, հարկերի, վարկերի հետ կապված գործերում:

Կարիճ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին կհետաքրքրվեք կրթությամբ ու արտասահմանյան ամեն ինչով: Աշխույժ և ընկերասեր կլինեք: Կարևոր հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:

20-23-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերներ կփնտրեք: Հարաբերությունների բարելավվում:

Աղեղնավոր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին՝ համատեղ գործերի ու գումարի, հարկերի, վարկերի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ: 

20-23-ին՝ ինքնավստահություն ու նախաձեռնողականություն գործերում, աշխատավայրում: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Լավ փոփոխություններ աշխատավայրում: Որոշ խնդիրներ կլուծվեն:

Այծեղջյուր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին՝ ակտիվ շփումներ գործընկերների, ամուսինների հետ: Կմասնակցեք հասարակական գործերին: Հաջողությամբ կվարեք բանակցություններն ու գործարքներ կկնքեք:

20-23-ին՝ ակտիվ համագործակցություն, կաճի հեղինակությունը, լավ համաձայնություններ ձեռք կբերեք: Գործընկերները կօգնեն անձնական նպատակներին հասնելու, գաղափարները կյանքի կոչելու հարցում:

Ջրհոս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, փոխարենը կշատանան ընտանեկան հոգսերն ու կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին կհետաքրքրվեք ձեր առողջությամբ, սննդակարգով և աշխատանքով: Աշխատավայրում դիրքերը բարելավելու նպատակով կձգտեք նոր գիտելիքներ ստանալ: Նորաձև իրեր ձեռք կբերեք:

20-23-ին՝ բարձր աշխատունակություն: Տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք:

Ձկներ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-19-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների, զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:

20-23-ին՝ մեծ էներգիա ու նախաձեռնողականություն ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Հանգստյան օրերին հաճելի կարճատև ուղևորությունների կմեկնեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ