...

Հունիսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-22-ին մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն է սպասվում ծանոթությունների և վեճերի ժամանակ: Հաջող կարճատև ուղևորություններ կկատարեք:

23-25-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք, գումարի հետ կապված հարցերով կոնֆլիկտներ կլինեն:

Ցուլ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-22-ին տան գործերի հետ կապված ուղևորություններ ու շփումներ են սպասվում, գնումներ կանեք տան համար:

23-25-ին ընտանեկան հարաբերություններում անսպասելի փոփոխություններ կլինեն, ազատության շատ մեծ ցանկության պատճառով կոնֆլիկտներ կառաջանան:

Երկվորյակ

Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 19-22-ին ակտիվ ու լավատեսորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, հետաքրքիր զրույցներ կվարեք, աշխատանքի կամ էլ հարազատների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

23-25-ին՝ չկայացած հանդիպումներ, տարօրինակ ու անհասկանալի ինֆորմացիա կստանաք: Գործողություններում ազատության բացակայություն: Ճանապարհին անհրաժեշտ է զգույշ լինել:

Խեցգետին

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 22-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 19-22-ին՝ ակտիվություն ու հնարամտություն ֆինանսական գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն, հաջող գնումներ:

23-25-ին անսպասելի իրադարձությունները կարող են փոխել ֆինանսական գործերի ընթացքը: Այդ խնդիրները կառաջանան ընկերների կամ կազմակերպությունների միջոցով: Ռիսկը հիմնավորված չի լինի:

Առյուծ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-22-ին կռահող կլինեք, ակտիվ կլինեք հասարակական գործերում, հնարավորություն կունենաք կյանքի կոչել ձեր գաղափարները:

23-25-ին ձեզ համար կարևոր գործերում խնդիրներ կառաջանան իմպուլսիվ գործողությունների, ամեն գնով ազատության հասնելու, անզսպության պատճառով: Անհաջող օրեր են նոր գործնական նախագծեր սկսելու համար:

Կույս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-22-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ ու կռահող կլինեք:

23-25-ին անուշադրությունը, ցրվածությունը, ուժերը սխալ ներդնելը կարող են արգելակել հաջող սկսված գործերի ընթացքը:

Կշեռք

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 19-22-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ, արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերն առաջ մղելու համար ակտիվ գործողությունների կդիմեք:

23-25-ին իմպուլսիվ գործողությունները, ազատության ցանկությունը կարող են միայն բարդացնել գործերը: Անհաջող օրեր են գործնական նախաձեռնությունների համար: Զգույշ է պետք լինել էլեկտրականության, մեքենաների հետ աշխատելիս:

Կարիճ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-22-ին՝ մեծ նպատակասլացություն, շահի զգացում, հաջողություններ համատեղ գործերում:

23-25-ին անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են դժվարություններ ստեղծել աշխատավայրում առաջխաղացման կամ ձեր նախաձեռնություններն առաջ տանելու ճանապարհին: Անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ:

Աղեղնավոր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-22-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Ցանկացած բնույթի հարաբերությունների բարելավվում ու ակտիվացում:

23-25-ին ամեն գնով գործերն առաջ մղելու ձգտումը զուր կլինի: Անկանխատեսելի դժվարություններ կառաջանան, որոնք կսահմանափակեն անձնական նախաձեռնությունները:

Այծեղջյուր

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-22-ին ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք աշխատանքի մեջ, հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: 

23-25-ին՝ դժվարություններ համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ էլ արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստումը: Զգույշ է պետք լինել ճանապարհին և էլեկտրականության հետ աշխատելիս:

Ջրհոս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք գործերով: 19-22-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, հաջող բանակցություններ ու համաձայնություններ:

23-25-ին իմպուլսիվ վարքը ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կարող է դառնալ: Խնդիրներ կարող են առաջանալ գործընկերների կամ ամուսինների հետ:

Ձկներ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն քչանալ, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 19-22-ին՝ բարձր աշխատունակություն և տանը գործերի կարգավորում:

23-25-ին հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Անկայունություն աշխատավայրում: Անհրաժեշտ է զգույշ լինել էլեկտրականության հետ և գործիքներով աշխատելիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ