...

Հունիսի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-21-ին՝ լավ կռահողականություն, հաջող մտավոր գործունեություն: Լավ օրեր են հեռու և մոտ ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն ստանաք հարազատներից ու գործընկերներից:

22-26-ին ներգրավված կլինեք մասնագիտական ու կազմակերպչական լուրջ գործերին: Կվերականգնեք հին ընկերական հարաբերությունները:

Ցուլ

Նյութական խնդիրների հանդեպ ուշադրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ կունենաք ֆինանսական գործերում: 

22-26-ին գործերում մեծ պատասխանատվություն կցուցաբերեք: Ղեկավարությունը կգնահատի ձեզ: Կներգրավվեք քաղաքական գործերի կամ կազմակերպչական աշխատանքի մեջ: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

Երկվորյակ

Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հետաքրքրությամբ: 20-21-ին պիտանի տեղեկատվություն կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել հնարավորությունները: Աջակցություն կստանաք ընկերներից կամ կազմակերպություններից:

22-26-ին մասնագիտական առաջխաղացում ապահովելու նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կլինի: Հեռավոր ուղևորություններ կկատարեք կամ գործնական կապեր կհաստատեք արտասահմանցիների հետ:

Խեցգետին

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 20-21-ին աշխատանքի մեջ հաջողակ կլինեք, հաջող պատահարն էլ կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն կունենաք: Ձեր ծրագրերն իրագործելու համար հստակ կհաշվարկեք գործողությունները:

22-26-ին մեծ պատասխանատվություն ու գործնականություն կդրսևորեք համատեղ բիզնեսում: Վարկերի հետ կապված հաջող գործեր: Ավարտին կհասցնեք կարևոր գործը:

Առյուծ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-21-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ կգտնեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից: Հաջողություններ կունենաք հասարակական գործերում:

22-26-ին՝ ուրիշների հանդեպ մեծ պատասխանատվություն, աշխատանք փորձառու գործընկերների հետ: Զբաղված կլինեք իրավաբանական խնդիրներով: Հարաբերությունների ամրապնդում:

Կույս

Վերջանում է որոշակի ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-21-ին ազդեցիկ անձանց շրջանում շահավետ կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Ձեր հեղինակությունը կաճի: Առաջխաղացում կունենաք մասնագիտական գործերում:

22-26-ին աշխատավայրում կաճի պատասխանատվությունը: Գործերում կազմակերպվածություն և արդյունավետություն կդրսևորեք: Հնարավոր է ծագեն առողջական խնդիրներ:

Կշեռք

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 20-21-ին լավ բանակցություններ ու հանդիպումներ են սպասվում, հնարավոր է՝ դրանք կազմակերպված լինեն հեղինակավոր մարդկանց կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունենան:

22-26-ին՝ ռոմանտիկ հարաբերություններում ջերմության պակաս կամ հարաբերությունների կայունացում: Կարող են կրկին ակտիվանալ հին կապերը: Հաջողություններ են սպասվում բիզնեսում, գործարքներում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Կարիճ

Վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-21-ին՝ կարգուկանոն և առաջընթաց աշխատանքի մեջ: Լավ օրեր են ճիշտ ախտորոշման ու բուժման համար: Հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

22-26-ին՝ պատասխանատվության աճ տնային գործերում: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի տարեց անդամների մասին: Վերանորոգման ծրագրում: Դժվարությամբ կհամատեղեք մասնագիտական ու տնային պարտականությունները:

Աղեղնավոր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-21-ին՝ հաջող հանդիպումներ են սպասվում սիրելի մարդկանց հետ: Առաջընթաց՝ սիրային հարաբերություններում: Ձեր անձնական գաղափարներն աջակցություն կստանան կարևոր անձանց կողմից:

22-26-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության և տեղեկատվության հանդեպ: Կկարողանաք կենտրոնացնել ուշադրությունը: Գործնական կապերի ընդլայնում: Պայմանագրեր կնքելիս զգույշ եղեք, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու: Պատասխանատվության զգացում հարազատների գործերի հանդեպ:

Այծեղջյուր

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-21-ին՝ լավ նորություններ ու զրույցներ տանը: Ընտանեկան բարեկեցություն: Հանդիպումներ հեռվից եկած մարդկանց հետ: 

22-26-ին՝ ֆինանսական ու գործնական մեծ պատասխանատվություն: Հնարամիտ կլինեք բիզնեսում ու ֆինանսական գործերում: Գործնական հոտառություն: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-21-ին՝ լավատեսական մտածողություն, հետաքրքրություն կդրսևորեք փիլիսոփայության ու բարձրագույն կրթության հանդեպ: Առաջընթաց կունենաք ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող ուղևորություններ: Մասնակցություն՝ հետաքրքիր միջոցառումների:

22-26-ին՝ անձնական պատասխանատվության մեծ զգացում, ինքնավստահություն: Ինքնասահմանափակումների շրջան է: Հնարավոր է ծագեն դժվարություններ համագործակցության մեջ սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով:

Ձկներ

Կսկսեն նվազել ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-21-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Լավ գնումներ կանեք տան համար: Ընտանեկան բարեկեցության աճ է սպասվում:

22-26-ին անհասկանալի պատճառներով գործերը կանգ կառնեն, ստիպված եք լինելու շեղվել գործերից և օգնել ուրիշներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ