...

Հունիսի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-24-ին՝ հաջող գործեր ընտանիքում, ուրախ հանդիպումներ հարազատների հետ: Անսպասելի հրավերներ ու հաջողության պահեր:

25-27-ին՝ փոփոխությունների ակտիվ փնտրտուք: Ուժի դիրքերից դրսևորվելու ձգտում: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Մասնակցություն զանգվածային միջոցառումների:

Ցուլ

Նյութական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-24-ին՝ հաջող ու խոստումնալից հանդիպումներ, աջակցություն ընկերներից ու կազմակերպություններից, հաջողություններ ուղևորությունների ժամանակ: Ռոմանտիկ ծանոթություններ: Լավ նորություններ:

25-27-ին՝ գործնական ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերությունները կարգավորելիս: Կենցաղային պայմանների բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգման ծրագրում: Հին հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կարող են դառնալ: Խուսափեք կոնֆլիկտներից:

Երկվորյակ

Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 21-24-ը հաջող օրեր են: Աջակցություն ու շահավետ առաջարկներ կստանաք: Ֆինանսական գործերի լավ ընթացք, հաջողություններ բիզնեսում:

25-27-ին՝ գիտելիքների և ինֆորմացիայի ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են խնդիրներ հարազատների հետ:

Խեցգետին

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որն ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 21-24-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, աջակցություն ու լավ առաջարկներ կստանաք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումներին: Ուժեղ ինտուիցիա:

25-27-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն ու նյութական բարիքներ ձեռք բերելուն: Նախաձեռնող կլինեք բիզնեսում: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, ու սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-24-ին հաջող պատահարը կօգնի որոշ հին խնդիրներ լուծել: Հաջողակ կլինեք: Համատեղ բիզնեսում գործերի բարելավում:

25-27-ին՝ ակտիվության աճ, մրցակցության ձգտում: Նախաձեռնողականություն և ինքնավստահություն անձնական գործերում: Իմպուլսիվություն գործողություններում: Հաջողության հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

Կույս

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 21-24-ը հաջող օրեր են: Մեծահոգի և ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Նոր նախաձեռնություններում աջակցություն ազդեցիկ անձանց կողմից: Կարևոր անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Արտերկրում համագործակցության փնտրտուք:

25-27-ին՝ ձեր օգտի համար գաղտնի գործողությունների կձգտեք: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Ձեր հանդեպ բարյացակամ վերաբերմունքի փնտրտուք, ուշադրության կարիք կզգաք: Հնարավոր է ստիպված լինեք անձնական ժամանակը ծախսել ուրիշների մասին հոգ տանելու վրա:

Կշեռք

Այս շաբաթ որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 21-24-ին՝ հաջողություն և առաջխաղացում մասնագիտական գործերում, կարիերայում, աշխատանքի մեջ: Կարևոր նպատակի կհասնեք: Դրվատանքի կարժանանաք ղեկավարության կողմից:

25-27-ին՝ ընկերների ու կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Մասնակցություն հասարակական գործերին: Նորությունների և զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության ձգտում:

Կարիճ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-24-ը լավ օրեր են: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ազդեցիկ անձանցից կամ կազմակերպություններից: Հաճելի սիրային պահեր: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

25-27-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Անձնական հեղինակության դրսևորում ու կամային գործողություններ: Առաջատարի դերը ձեզ վրա վերցնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հնարավոր է առաջխաղացում աշխատանքի մեջ, մասնագիտական ոլորտում ու քաղաքականության մեջ:

Աղեղնավոր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-24-ը լավ օրեր են: Դրական փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ինքնավստահություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

25-27-ին ակտիվորեն առաջ կմղեք սեփական գաղափարները, հայացքներն ու կարծիքը: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ, կոմերցիոն գործունեություն արտերկրում: Առաջխաղացում արտերկիր տեղափոխվելու գործերում:

Այծեղջյուր

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-24-ը հաջող օրեր են: Ուրախություն հանդիպումներից և ուղևորություններից: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ:

25-27-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հին քանդելու, նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Բայց արժե խուսափել ռիսկային գործողություններից:

Ջրհոս

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք գործերով: 21-24-ը հաջող օրեր են: Լավ հարաբերություններ ու հաջող գործեր են սպասվում գործընկերների, ընկերների հետ: Ֆինանսական գործերում, աշխատավայրում գործերի բարելավում:

25-27-ին՝ համագործակցության սուր պահանջմունք, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Ամուսնական կյանքում և գործընկերային հարաբերություններում վեճեր, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Լավագույն դեպքում հնարավոր է ակտիվ համագործակցություն՝ շահեկան արդյունքներով:

Ձկներ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-24-ը լավ օրեր են: Անձնական հեղինակության աճ, հավանության կարժանանաք: Ուրախության պահեր, հաջողակ կլինեք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

25-27-ին ֆիզիկական աշխատանք շատ կլինի: Վնասվածքներից խուսափելու համար հարկավոր է զգույշ լինել գործիքների հետ աշխատելիս: Խնդիրներ կծագեն աշխատանքի մեջ: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ