Խոյ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-28-ին կշարունակվեն անսպասելի ծախսերը, ֆինանսական կախվածության մեջ ընկնելն ու այդ հարցերով կոնֆլիկտները:
29-2-ին ինքնատիպ վարք կդրսևորեք: Տանը գործերը լավ կընթանան, կլուծվեն հին խնդիրները: Ընտանիքի համար նոր երկարաժամկետ նպատակներ կդնեք:
Ցուլ
Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 26-28-ին կշարունակվեն ընտանեկան հարաբերություններում անսպասելի փոփոխությունները, ազատության ձեր մեծ ցանկության հետ կապված կոնֆլիկտները:
29-2-ին շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Ընկերներից աջակցություն կստանաք:
Երկվորյակ
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 26-28-ին անցած շաբաթվա նման չկայացած հանդիպումներ կլինեն ու տարօրինակ տեղեկատվություն կստանաք: Գործողություններում ազատության բացակայություն կլինի: Ճանապարհին զգույշ է պետք լինել:
29-2-ին գումարի հետ կապված ցանկությունների և ծրագրերի իրագործում: Բիզնեսում գործերի առաջընթաց կլինի: Գումար կստանաք:
Խեցգետին
Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նպատակներն առաջ տանելիս և կարողությունները դրսևորելիս: 26-28-ին անցած շաբաթվա պես անսպասելի իրադարձությունները կարող են փոխել ֆինանսական գործերի ընթացքը: Խնդիրները ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կառաջանան: Ռիսկը հիմնավորված չի լինի:
29-2-ին անձնական պատասխանատվության ուժեղ զգացումը, սեփական սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կօգնեն անձնական զարգացմանը: Արտերկրի հետ կապված գործերի բարելավում:
Առյուծ
Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 26-28-ին կշարունակվեն ձեզ համար կարևոր գործերում խնդիրները ձեր սեփական իմպուլսիվության, ամեն գնով ազատության ցանկության, անզսպության պատճառով: Անհաջող օրեր են նոր գործնական նախագծեր սկսելու համար:
29-2-ին՝ հին խնդիրների անսպասելի լուծում, համատեղ գործերի և հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում:
Կույս
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-28-ին անցած շաբաթվա նման անուշադրությունը, ցրվածությունը, ուժերը սխալ ներդնելը կարող են արգելակել հաջող սկսված գործերը:
29-2-ին լավ ու շահավետ գործնական հարաբերություններ են սպասվում, փորձառու և կարևոր մարդկանցից աջակցություն կստանաք:
Կշեռք
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 26-28-ին անցած շաբաթվա նման իմպուլսիվ գործողությունները, ազատության ցանկությունը կարող են միայն բարդացնել գործերը: Անհաջող օրեր են գործնական նախաձեռնությունների համար: Զգույշ է պետք լինել մեքենաների և էլեկտրականության հետ աշխատելիս:
29-2-ին պատասխանատվության զգացումը, կազմակերպվածությունը, կարգապահությունը և կառուցողական մասնագիտական փառասիրությունը թույլ կտան գործերում և աշխատանքի մեջ առաջընթացի հասնել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:
Կարիճ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 26-28-ին կշարունակվեն իրավիճակները, երբ անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են դժվարություններ ստեղծել աշխատավայրում կամ սեփական նախաձեռնություններն առաջ տանելիս: Անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ:
29-2-ին փորձառու և հեղինակավոր մարդկանցից օգտակար խորհուրդներ կստանաք կամ շահ կունենաք: Դիրքերի ամրապնդում, կոլեկտիվներում ճանաչման կհասնեք:
Աղեղնավոր
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-28-ին անցած շաբաթվա նման ամեն գնով գործերն առաջ մղելու ձգտումը զուր կլինի: Չնախատեսված դժվարություններ կառաջանան, որոնք կսահմանափակեն անձնական նախաձեռնությունները:
29-2-ին տանը լավ փոփոխություններ տեղի կունենան, կլուծվեն երկարաժամկետ խնդիրները: Հաջող համատեղ գործեր հարազատների հետ: Վարկերի, անշարժ գույքի հետ կապված գործեր:
Այծեղջյուր
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 26-28-ին կշարունակվեն դժվարությունները համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը և արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստությունը: Էլեկտրականության հետ աշխատելիս ու ճանապարհին զգույշ եղեք:
29-2-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում, շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ:
Ջրհոս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-28-ին անցած շաբաթվա նման իմպուլսիվ վարքը կարող է ընտանիքում կոնֆլիկտների հանգեցնել: Խնդիրներ կարող են առաջանալ գործընկերների կամ ամուսինների հետ:
29-2-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, կայուն առաջընթաց բիզնեսում ու ֆինանսական գործերում, նյութական վիճակի բարելավում:
Ձկներ
Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-28-ին անցած շաբաթվա նման հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Անկայուն վիճակ աշխատավայրում: Զգույշ է պետք լինել էլեկտրականության հետ և գործիքներով աշխատելիս:
29-2-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումը, կազմակերպվածությունն ու կարգապահությունը ղեկավարության հավանությանը կարժանանան, կօգնեն կյանքի կոչել անձնական ծրագրերն ու գաղափարները: