...

Հունիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 6-8-ին՝ անձնական էներգիայի աճ, կձգտեք մրցակցության: Նախաձեռնողականություն և ինքնավստահություն անձնական գործերում: Գործողություններում իմպուլսիվ կլինեք: Հաջողությունների հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

9-12-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Նորաձևությանը հետևելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով, այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն բիզնեսում: 6-8-ին սեփական շահի համար կձգտեք գաղտնի գործողությունների: Շատ հուզական ու կասկածամիտ կլինեք: Ուշադրության պահանջ կզգաք: Հնարավոր է՝ ստիպված լինեք անձնական ժամանակը ծախսել հարազատների վրա:

9-12-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ կամ գործնական հարաբերություններում: Հաջողություններ կունենաք բիզնեսում:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման նպատակով ունակությունները դրսևորելիս: 6-8-ին՝ ընկերների և կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործունեություն: Մասնակցություն հասարակական գործերին: Նորությունների և զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:

9-12-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարի և առատաձեռն կլինեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Կուժեղանա երևակայությունը:

Խեցգետին

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր առաջ կգան, որոնք կշեղեն անձնական գործերից: 6-8-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Անձնական հեղինակության դրսևորում: Նպատակին հասնելու գործում ակտիվ գործողություններ, բայց՝ առանց հստակ ծրագրի:

9-12-ին՝ ուժեղ ինտուիցիա: Հասարակական, գործնական, ռոմանտիկ հնարավորություններ կարող են ծագել ընկերների միջոցով կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 6-8-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր գաղափարներն ու հայացքները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն կցուցաբերեք արտասահմանցիների հետ, նաև կոմերցիոն գործունեություն կծավալեք արտերկրում: Առաջխաղացում կլինի ուղևորությունների հետ կապված գործերում:

9-12-ին հարաբերությունները գործնական ուղղվածությամբ կզարգանան: Կուզենաք ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնել: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավվեն ղեկավարության հետ հարաբերությունները:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 6-8-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը քանդելու և նոր սկսելու միտում: Ակտիվություն կցուցաբերեք համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Սակայն անհրաժեշտ է խուսափել ռիսկային գործողություններից:

9-12-ին կմեծանա հետաքրքրությունն արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Արտերկրում կապերի և գործերի ընդլայնում: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 6-8-ին՝ համագործակցության սուր պահանջմունք, շահավետ հարաբերություններ կփնտրեք: Հնարավոր է բախվեք ագրեսիվ վարքի: Ամուսնության ու գործընկերության մեջ վեճեր կլինեն, ակտիվորեն կպաշտպանեք ձեր դիրքերը: Լավագույն դեպքում սպասվում է ակտիվ համագործակցություն:

9-12-ին շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսական միջոցները: Հնարավոր է՝ նվերներ ստանաք: Հավանական են գործնական առաջարկներ:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-8-ին ֆիզիկական աշխատանք շատ կլինի: Սակայն վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է զգույշ լինել գործիքներով աշխատելիս: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ: 

9-12-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր են սպասվում կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 6-8-ին՝ զվարճանքների ու ռոմանտիկ հանդիպումների ակտիվ փնտրտուք: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Ուժի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում:

9-12-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության շնորհիվ գրավչության աճ: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կարևոր իրադարձություններ տեղի կունենան աշխատավայրում: 6-8-ին՝ ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերություններում: Տանը հարմարավետություն կստեղծեք, փոքրիկ վերանորոգում կձեռնարկեք: Հին հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան:

9-12-ին՝ ռոմանտիկ և հասարակական գործունեություն: Բարի և առատաձեռն կլինեք: Հաճելի հանդիպումներ են սպասվում: Լավ ժամանակ է բիզնեսի կամ զվարճանքների համար:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-8-ին՝ գիտելիքների ու տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Վեճերի հակվածություն: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր հանդիպումներ կկայանան մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ:

9-12-ին հետաքրքիր միջոցառումներ տեղի կունենան տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետության ստեղծում, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-8-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն կամ նյութական բարեկեցության հասնելուն: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:

9-12-ին՝ ներդաշնակ գործնական, հասարակական, ռոմանտիկ հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք կտանեք տեղեկատվության հետ: Սպասվում են հաճելի ծանոթություններ և ուղևորություններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ