...

Հունիսի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 7-9-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տան համար կարևոր իրեր ձեռք կբերեք, հարմարավետություն կստեղծեք:

10-13-ին ինքնավստահ ու համառ կլինեք անձնական ծրագրերն առաջ տանելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Հաջող հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:

Ցուլ

Նյութական շահի ձգտում, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 7-9-ին՝ ներդաշնակ հասարակական, սիրային ու գործնական հարաբերություններ: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Սպասվում են կարճատև հաճելի ուղևորություններ:

10-13-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ, ուղևորություններ: Օգնություն հարազատներից ֆինանսական գործերում:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում: 7-9-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տրամադրությունը բարձրացնելու կամ հասարակության մեջ ավելի լավ դիրք զբաղեցնելու համար գեղեցիկ ու որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործերի, ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

10-13-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, սեփական գաղափարներն ու հայացքներն առաջ տանելու կարողություն: Պիտանի տեղեկատվություն կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 7-9-ին՝ գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք սիրային ու հասարակական գործերում: Հաջող անձնական նախաձեռնողականություն բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել մարդկանց վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:

10-13-ին՝ անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի ծանոթություններ կհաստատեք կամ հեշտությամբ կխզեք անպիտան կապերը: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր բանը հասկանալու հնարավորություն կստեղծվի:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփումներին մասնակցության անհրաժեշտություն կառաջանա: 7-9-ին հասկացողություն ու համակրանք ձեռք կբերեք: Բարի ու առատաձեռն կլինեք: Գեղեցկությունը զգալու ու գնահատելու հակվածություն կունենաք: Կուժեղանա երևակայությունը: Գաղտնի ռոմանտիկ արկածներ:

10-13-ին՝ ակտիվ ու հաջող համագործակցություն, հատկապես՝ ընկերների ու կազմակերպությունների հետ: Աջակցություն կստանաք:

Կույս

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 7-9-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների կամ հասարակական գործերին մասնակցության միջոցով գործնական կամ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի կարող են ֆինանսական հնարավորություններ առաջ գալ:

10-13-ին՝ ակտիվ ու հաջող աշխատանք, մասնագիտական գործերի առաջխաղացում, կհասնեք նպատակին: Սեփական ուժերն ու հնարավորությունները հստակ ու ճշգրիտ օգտագործելու կարողություն:

Կշեռք

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 7-9-ին հարաբերությունները զուտ գործնական, պրակտիկ հունով կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կստեղծվի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ:

10-13-ին հաջող կընթանան արտասահմանի ու արտասահմանցիների հետ կապված գործերը: Սպասվում են հանդիպումներ հեղինակավոր անձանց հետ, որոնցից խոստումներ և աջակցություն կստանաք:

Կարիճ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 7-9-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կընդլայնեք գործերն ու կապերը: Հնարավոր է դրսից գումար ստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցության ժամանակ սիրային հնարավորություններ կստեղծվեն:

10-13-ին՝ գործերում մեծ ինքնավստահություն, լավ կռահողականություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 7-9-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսները: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ կամ առաջարկներ ստանաք:

10-13-ին՝ լավ առաջարկներ գործընկերներից, հաջող բանակցությունների ու համաձայնությունների կնքում: Օգտակար կարծիքների փոխանականություն:

Այծեղջյուր

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի աշխատեք: 7-9-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

10-13-ին՝ հաջողություններ գործերում ճիշտ ծրագրման, ինքնավստահության, ծրագրերը կյանքի կոչելու կարողության շնորհիվ:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 7-9-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Անձնական գրավչության աճ լավ տրամադրության ու առողջության շնորհիվ: Գեղեցիկ ու պիտանի իրեր ձեռք կբերեք:

10-13-ին համառ կլինեք սեփական գաղափարներն առաջ տանելիս: Խոստումներ կստանաք: Հասարակական կապերի ընդլայնում: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Մեծ հետաքրքրություն ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 7-9-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարի, հասկացող ու առատաձեռն կլինեք: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի համար:

10-13-ին՝ կարևոր զրույցներ ու հանդիպումներ տանը: Տնային խնդիրների լուծման հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դինամիկ շփումներ հարազատների ու հարևանների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ