Խոյ
Ծրագրերի իրագործման ու դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 13-14-ին գերզգայուն լինելը կխանգարի իրատեսորեն գնահատել փաստերը, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:
15-17-ին՝ իմպուլսիվ վարք ու գերզգայունություն: Տնային հոգսերն ու պարտականությունները կխանգարեն անձնական հետաքրքրություններին:
18-19-ին ինտուիցիան կօգնի ճիշտ ծրագրել գործերը, դեպի նպատակը քայլեր անել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավվում, փոխհասկացողության կհասնեք: Կարևոր ինֆորմացիա կստանաք:
Ցուլ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-14-ին ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա անսպասելի ծախսեր կանեք:
15-17-ին շփվելիս և հանդիպումների ժամանակ գերակտիվ, ագրեսիվ կլինեք, սակայն առանց տեսանելի օգուտի:
18-19-ին կհանդիպեք ազդեցիկ մարդկանց հետ ու պիտանի կապեր կհաստատեք: Կմասնակցեք հետաքրքիր հասարակական միջոցառումների: Առաջարկներ կստանաք:
Երկվորյակ
Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 13-14-ին մեծամտությունը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններ հաստատելուն: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարը չի հերիքի:
15-17-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր, մրցակցություն բիզնեսում, համատեղ գումարի հետ կապված կոնֆլիկտներ: Կրակի հետ գործ ունենալիս, գործիքներով աշխատելիս ու ճամփա գնալիս զգուշություն է պետք դրսևորել:
18-19-ին՝ ներդաշնակություն կարևոր մարդկանց հետ գործերում ու հարաբերություններում: Շահավետ առաջարկներ կստանաք: Ինտուիցիան կօգնի տեսնել ձեր շահը:
Խեցգետին
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 13-14-ին հակված կլինեք ֆանտազիաների, անիրական ծրագրեր կկառուցեք: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ փոխհասկացողության բացակայություն, նրանք ձեզ չեն աջակցի: Ծախսեր կանեք հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների վրա:
15-17-ին նյարդայնություն և ոչ ադեկվատ իմպուլսիվ արձագանք շրջապատողներին: Ձեր առաջատար լինելու ձգտումը կարող է բարկացնել մյուսներին: Անհաջող ժամանակաշրջան է հարաբերություններ ու գործընկերություն հաստատելու համար:
18-19-ին՝ ռոմանտիկ հարաբերությունների բարեհաջող զարգացում: Հաջող բանակցություններ, շահավետ համագործակցություն: Ազդեցիկ մարդկանց հետ կապեր կհաստատեք:
Առյուծ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 13-14-ին լուրեր ու առաջարկներ կստանաք, սակայն դժվարությամբ ընտրություն կանեք ձեր կասկածամտության կամ անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք:
15-17-ին նեղացկոտ կլինեք: Ուշադրության ու համբերատարության պակասը կխանգարի գործերում: Կրակի հետ գործ ունենալիս ու գործիքներով աշխատելիս զգույշ է պետք լինել:
18-19-ին՝ ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում: Համագործակցության լավ արդյունքներ: Հաջողություններ բիզնեսում:
Կույս
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 13-14-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրագործվել վատ փոխհասկացողության, գործընկերոջ վարքի պատճառով:
15-17-ին՝ կոնֆլիկտայնություն կոլեկտիվի հետ հարաբերություններում: Համբերատարության պակասը, խնդիրներն արագ լուծելու ցանկությունը կարող է վատ անդրադառնալ սիրելի մարդկանց հետ հարաբերությունների վրա, ձեր հեղինակության վրա:
18-19-ին՝ ներդաշնակ շփումներ ծանոթների, գործընկերների, սիրելիների հետ: Շփման մեջ դիվանագիտությունն ու տակտը թույլ կտան ձեր ուզածին հասնել, իրագործել ցանկությունները:
Կշեռք
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած ձեր դիրքով: 13-14-ին՝ չարդարացված ֆինանսական հույսեր: Ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Անհաջողություններ արտերկրի կոմերցիայում: Էսթետիկ ճաշակի անկում:
15-17-ին հակասություններ կառաջանան անձնական հետաքրքրությունների և ընտանեկան գործերի միջև:
18-19-ին տանը կարգուկանոն կհաստատեք, ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ կդառնան: Հետաքրքիր հանդիպումներ հարազատների հետ:
Կարիճ
Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-14-ին կասկածամիտ կլինեք: Չարդարացված հույսեր սիրելիների հետ հանդիպումներից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղալիս հաջողակ չեք լինի:
15-17-ին՝ խնդիրներ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Ազդեցիկ մարդիկ խոստումները չեն կատարի: Հնարավոր է ստիպված լինեք պաշտպանել ձեր սկզբունքները:
18-19-ին՝ ուրախություն սիրելիների և հարազատների հետ հանդիպումներից: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների, հաճելի ծանոթություններ ու զրույցներ են սպասվում: Բիզնեսի հետ կապված հաջող ուղևորություններ:
Աղեղնավոր
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 13-14-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Սեփական անհաջող վարքի պատճառով կարող են վատանալ կարևոր մարդկանց հետ հարաբերությունները:
15-17-ին հնարավոր են կոնֆլիկտներ համատեղ ֆինանսների, վարկերի, հարկերի պատճառով: Ֆինանսական հարցերում շտապողականությունը կարող է կորուստների հանգեցնել: Ուշադիր է պետք լինել:
18-19-ին տան համար հաջող գնումներ կանեք: Տանը հարմարավետություն կստեղծեք: Կհանդիպեք մոտ հարազատների հետ:
Այծեղջյուր
Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 13-14-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերի առաջընթացին:
15-17-ին հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ինքնահաստատվելու, ձեր հետաքրքրություններն առաջ տանելու ցանկության պատճառով:
18-19-ին՝ ներդաշնակ շփումներ, հաճելի ուղևորություններ: Թեթև ծանոթություններ: Կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը: Գործնական կապերի հաստատում:
Ջրհոս
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-14-ին ճոխության, հաճույքների հետևից ընկնելը, ֆինանսական էքստրավագանտությունը և անիրատեսական ծրագրերը վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:
15-17-ին՝ ակտիվության անկում, հոգնածություն, գործերից հեռանալու ձգտում: Աշխատանքից շեղող իրավիճակներ կառաջանան: Անուշադրությունը վնասվածքների պատճառ կդառնա:
18-19-ին՝ փոքրիկ հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում:
Ձկներ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 13-14-ին գոհ չեք լինի ընտանիքում զբաղեցրած դիրքից, հարազատներից դժգոհություններ կունենաք: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները կանդրադառնան ձեր սեփական նյութական վիճակի վրա:
15-17-ին ավելորդ ակտիվությունն ու սեփական հետաքրքրությունները կոպտորեն առաջ տանելը կարող են կոնֆլիկտների հանգեցնել:
18-19-ին կձգտեք հաճելի ու ներդաշնակ շփումների: Ձեր վարքով ու արտաքին տեսքով համակրանք կառաջացնեք: Լավ լուրեր կլսեք: Հետաքրքիր կամ ռոմանտիկ ծանոթություններ ընկերների շրջանում կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս: