...

Հունվարի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 15-18-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Իշխանություն ունեցող մարդկանցից գործնական առաջարկներ կստանաք: Ուժերը և ունակությունները կենտրոնացնելու կարողություն:

19-21-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

Ցուլ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 15-18-ը լավ շրջան է: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, բանակցությունների, կարևոր ինֆորմացիա ստանալու շնորհիվ գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Հաջող մասնակցություն կոլեկտիվների կամ կազմակերպությունների գործերին:

19-21-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից: Լավ լուրեր արտերկրից, արտասահմանի հետ կապված գործերի բարելավում:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-18-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատավայրում փոփոխությունների հետ կապված բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Կարիերայում առաջընթացի համար դասընթաց կանցնեք կամ ուղևորություններ կկատարեք: Իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն:

19-21-ին ինտուիցիան ուժեղ կլինի, կռահող կլինեք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

Խեցգետին

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-18-ին՝ արտերկրի, արտասահմանցիների հետ կապված հաջող բանակցություններ, գործերում համաձայնությունների ձեռքբերում: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգուտ կտան: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

19-21-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ լուրեր ու առաջարկներ գործընկերներից:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 15-18-ին՝ աշխատանքի հետ կապված լավ բանակցություններ կամ երկարաժամկետ գործերի ծրագրում: Լուրջ կվերաբերվեք ձեր առողջությանը: Կարիերայում առաջընթացի համար հնարավոր է հատուկ կրթություն ստանաք:

19-21-ին՝ լավատեսություն: Աշխատավայրում լավ ձեռքբերումներ, սեփական դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք:

Կույս

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 15-18-ին՝ հանդիպումներ և աջակցություն լուրջ, ազդեցիկ գործընկերներից: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն: Սիրելիների հետ հարաբերությունների բարելավում ու կայունացում:

19-21-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, լավատեսություն, ուրախություն սիրելիներից: Ունակությունների և գիտելիքների շնորհիվ սեփական հնարավորությունների ընդլայնում:

Կշեռք

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 15-18-ին՝ կենցաղային գործերի, տան հետ կապված գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու բանակցություններ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

19-21-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում:

Կարիճ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և տնային խնդիրների նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը կսկսվի: 15-18-ին լավ կծրագրեք ու կվարեք գործերը, ինչը թույլ կտա ձեզ շահեկան կողմերով դրսևորել ու լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ, բարձր շրջանակներում կհայտնվեք:

19-21-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ ինֆորմացիա կստանաք:

Աղեղնավոր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ ուշադրությամբ: 15-18-ին՝ կենցաղային, տնային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Անշարժ գույքի հաջող բիզնես: Տանը ֆինանսական վիճակի բարելավում: Շահավետ ուղևորություններ:

19-21-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում: Արդյունավետ աշխատանք:

Այծեղջյուր

Վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 15-18-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի ճշգրիտ ծրագրում: Ուսման, ինֆորմացիայի հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարճատև ուղևորություններից օգուտ կունենաք: Փորձառու մարդկանց խորհուրդներն էլ օգուտ կտան:

19-21-ին՝ լավատեսական տրամադրություն: Հաջողություններ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք:

Ջրհոս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 15-18-ին ինտուիցիան կօգնի պրակտիկ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում գործերի բարելավում: Խնայելու հնարավորություն կունենաք:

19-21-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:

Ձկներ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-18-ին՝ ինքնավստահություն ու կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին մասնակցությունից նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր ինֆորմացիա կամ առաջարկներ կստանաք:

19-21-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք: Պիտանի գիտելիքներ կստանաք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ