Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Սպասվում է մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 20-23-ին՝ անկայուն վիճակ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Հնարավոր է՝ անսպասելի գումար ստանաք ու անսպասելի էլ ծախսեք կամ կորցնեք այն: Չարժե ֆինանսական գործերում մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքներն անկանխատեսելի կլինեն:
24-26-ին ակտիվ կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ, արտասահմանի հետ կապված գործերն առաջ մղելու համար ակտիվ գործողությունների կդիմեք:
Ցուլ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 20-23-ին՝ ամեն գնով անձնական ազատության ձգտում, բայց առանց անձնական պատասխանատվության ազատությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել կամ արգելակել ինչ-որ կարևոր բանի հասնելը: Սխալ արարքը կարող է խափանել վաղուց նախապատրաստված գործը:
24-26-ին՝ բարձր նպատակասլացություն, հումորի լավ զգացում ու հաջողություն համատեղ գործերում:
Երկվորյակ
Սա մի շրջան է, երբ կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 20-23-ին՝ տրամադրության, ծրագրերի ու հետաքրքրությունների անսպասելի փոփոխություն: Անակնկալ պայմանները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Խնդիրներ կարող են առաջանալ արտասահմանի հետ կապված գործերում:
24-26-ին՝ համագործակցության նոր հեռանկարներ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Սպասվում է հարաբերությունների բարելավում:
Խեցգետին
Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող պայմանների հետ: 20-23-ին՝ ցանկացած գնով անձնական ազատության ձգտում: Ձեր վարքը կարող է հակասական ու ոչ հուսալի լինել: Եսակենտրոն մարդկանց հետ ընկերությունը օգտակար չի լինի: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք:
24-26-ին՝ ինքնավստահություն ու նախաձեռնողականություն գործերում ու աշխատանքի մեջ, հաջողություններ համատեղ բիզնեսում:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 20-23-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ, սիրային հարաբերություններում: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Պայմաններից մեծ կախվածություն կառաջանա:
24-26-ին սպասվում է ակտիվ համագործակցություն, հեղինակության աճ, հարաբերությունների բարելավում:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 20-23-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի ընթացքը, խնդիրներ ստեղծել աշխատանքի մեջ: Անհաջող ժամանակահատված է արտասահմանում գործերի զարգացման համար:
24-26-ին սպասվում է բարձր աշխատունակություն, կկարգավորեք տնային գործերը:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 20-23-ին՝ մեծ կախվածություն անձնական ծրագրերից ու հետաքրքրություններից, անսպասելի պայմաններից, սոցիալական կամ հուզական փոփոխություններից: Հնարավոր է սիրային արկած, որը նույնքան արագ կավարտվի:
24-26-ին՝ մեծ էներգիա, նախաձեռնողականություն հանդիպումների, զրույցների ու վեճերի ժամանակ: Կարճատև հաջող ուղևորություններ:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 20-23-ին անսպասելի իրադարձությունները կարող են ազդել գործնական ու ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի:
24-26-ին՝ շփումներ ու կարճատև ուղևորություններ՝ կապված տնային գործերի, տան համար գնումներ անելու հետ:
Աղեղնավոր
Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Սպասվում են ուղևորություններ կամ էլ գործեր՝ կապված ուղևորությունների հետ: 20-23-ին՝ անսպասելի ու անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ, աշխատակիցների, գործընկերների տարօրինակ վարք: Հնարավոր է՝ չկայանան կարևոր հանդիպումներն ու ուղևորությունները:
24-26-ին առաջ կտանեք ձեր գաղափարները, սպասվում են հետաքրքիր զրույցներ, կարճատև ուղևորություններ՝ կապված աշխատանքի կամ հարազատների գործերի հետ:
Այծեղջյուր
Սպասվում է բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 20-23-ին՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ: Մոլախաղերն ու սպեկուլյացիաները կարող են սնանկացման պատճառ դառնալ:
24-26-ին ակտիվ ու հնարամիտ կլինեք ֆինանսական գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն ու լավ գնումներ են սպասվում:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Սպասվում է մասնակցություն կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 20-23-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, որոնք կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանիքում անձնական ազատության ձգտումը կարող է դժգոհություն առաջացնել:
24-26-ին՝ հնարամտություն, ակտիվություն հասարակական գործերում, գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն:
Ձկներ
Սպասվում է մեծ կախվածություն պատահականություններից: Տեղի ունեցող ամեն բան հասկանալի չի լինի: 20-23-ին անսպասելի ուղևորություններն անարդյունավետ կլինեն: Բարեկամներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Անհրաժեշտ է զգույշ լինել ճանապարհին, քանի որ հնարավոր է անուշադրության պահեր լինեն:
24-26-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ ու հնարամիտ կլինեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020