Խոյ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-21-ին հարաբերությունները գաղտնի, զգուշավոր բնույթ կկրեն: Գործնական ու սիրային հարաբերություններում անվստահության մթնոլորտ կիշխի: Կհեռանաք գործերից: Զգուշություն ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ:
22-24-ին կռահող լինելը, անսպասելի գաղափարները և ինքնատիպ որոշումները կօգնեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Աշխատավայրում լավ իրադարձություններ տեղի կունենան: Շահեկան ուղևորություններ կկատարեք:
25-26-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն:
Ցուլ
Այս շաբաթ սկսվում է որոշակի հույսերի և ծրագրերի իրագործման շրջանը: 20-21-ին՝ խնդիրներ ընկերների հետ համատեղ գործերում, կազմակերպությունների հետ կապված գործերում: Նոր նախաձեռնություններում սահմանափակ հնարավորություններ: Հարաբերություններում հեռանկարների բացակայություն:
22-24-ին կռահող կլինեք, կկարողանաք գտնել պիտանի կապերն ու ինֆորմացիան: Անձնական գործերի հետ կապված լավ լուրեր կլսեք: Անսպասելի կապեր արտերկրում:
25-26-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:
Երկվորյակ
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-21-ին գործնական, անձնական շահին կառչած լինելը կսառեցնի հարաբերությունները: Գործերն առաջ մղելու համար ստիպված եք լինելու կարգավորել հարաբերությունները ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ:
22-24-ին կռահող կլինեք, ինտուիտիվ հուշումներ կանեք: Ինքնատիպ գաղափարները կօգնեն առաջ մղել գործերը:
25-26-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Խեցգետին
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-21-ին՝ գործերն ու հնարավորություններն ընդլայնելու համար գաղափարների պակաս կամ բացակայություն: Դժվարությամբ հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ դեմքերի, արտասահմանցիների հետ: Կարգելակվեն արտերկրի հետ կապված գործերը:
22-24-ին՝ անսպասելի համագործակցություն կամ շահեկան հարաբերությունների հաստատում: Լավ գաղափարներ ընկերներից կամ կազմակերպություններից: Կռահող կլինեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
25-26-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Առյուծ
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-21-ին՝ կասկածամտություն կամ խանդի պահեր հարաբերություններում: Ինքնամփոփ կլինեք: Բիզնեսում, ֆինանսական գործերում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Կհիասթափվեք համատեղ գործերի արդյունքներից:
22-24-ին լավ գաղափարներն ու կռահող լինելը կօգնեն առաջ մղել մասնագիտական գործերը: Բանակցություններ կազմակերպությունների հետ: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ:
25-26-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելիները կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Կույս
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-21-ին՝ սառնություն գործընկերների, սիրելիի հետ հարաբերություններում: Կրիտիկական օրեր են հարաբերությունների համար. դրանք կամ մակերեսային կդառնան, կամ վերջնականապես կամրապնդվեն: Կարող են վերականգնվել հին կապերը:
22-24-ին՝ լավ լուրեր սիրելի ու թանկ մարդկանցից, արտերկրից: Հրավերներ կստանաք: Ձեր զարգացման հետ կապված հետաքրքիր մտքեր ու գաղափարներ կունենաք:
25-26-ին՝ գերակտիվություն տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
Կշեռք
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-21-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, կոլեգաների կամ ղեկավարության հետ հարաբերություններում: Աշխատանքից գումար ստանալիս ձգձգումներ կլինեն: Բարդ պարտականություններ կկատարեք:
22-24-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան բյուջեի բարելավում: Ինտուիցիան կօգնի լուծել հին խնդիրները:
25-26-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրուցելիս հուզական կլինեք:
Կարիճ
Վերջանում է անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և սկսվում է տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-21-ին ինքնամփոփ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Դժվարություններ ինքնարտահայտվելիս: Հեղինակության անկում: Խնդիրներ կոլեկտիվների հետ: Կապերում սահմանափակումներ կլինեն:
22-24-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն ու գաղափարներ, որոնք կօգնեն համատեղ գործերում, համագործակցության մեջ: Շահավետ գործնական ուղևորություններ:
25-26-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Աղեղնավոր
Այս շաբաթ նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-21-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Հոգ կտանեք հարազատների մասին: Հարաբերություններում ինքնավստահ չեք լինի: Նյութական դժվարություններ, կամ խնայելու անհրաժեշտություն կլինի:
22-24-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հետաքրքիր գաղափարները կօգնեն աշխատավայրում առաջ մղել գործերը:
25-26-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Այծեղջյուր
Վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 20-21-ին ինքնամփոփ կլինեք: Շփումները ֆորմալ, զգուշավոր բնույթ կունենան: Ձգձգումներ կամ դժվարություններ կապերում, ուղևորությունների ժամանակ, կարևոր հանդիպումները կհետաձգվեն: Կարևոր ինֆորմացիայի բացակայություն:
22-24-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ սիրելի ու թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Հետաքրքիր հանդիպումներ: Ինքնատիպ վարք, ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք:
25-26-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Ջրհոս
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 20-21-ին ֆինանսական անվտանգության ձգտման պատճառով բիզնեսի, ֆինանսական գործերի հարկադիր կանգ: Զգուշություն կոմերցիայում: Սահմանափակումներ գնումներ անելիս, խնայելու անհրաժեշտություն կլինի:
22-24-ին՝ ունակությունների աճ, ինտուիտիվ գուշակություններ: Լավ լուրեր կստանաք, որոնք կօգնեն տնային գործերում: Լավ փոփոխություններ տանը:
25-26-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Ձկներ
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-21-ին չեք ուզենա համագործակցել: Հարաբերություններում սառնություն կնկատվի: Պատասխանատու կլինեք, կձգտեք հարցերը ձեզ համար օգտակար ձևով լուծել: Հնարավոր են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:
22-24-ին՝ ինքնատիպ մտածողություն, կռահող կլինեք: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ուղևորությունները հետաքրքիր ու շահեկան կլինեն:
25-26-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: